|
Հայ Արիական Միաբանությունը իր բոլոր կառույցներով (քաղաքական, հասարակական, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին ` ծննդյան 47-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին: Մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ազգային կյանքերում, որոնք այդպես էլ անբաժանելի են մնացել միմյանցից: ՀԱՄ առաջնորդին կամենում ենք անդրդվելի կամք եւ նպատակասլացության առավելագույն կարողություններ: Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով: |