Home arrow ՀԱՄ arrow Հոդվածներ arrow Չի կարելի զիջել ոչ մի կտոր հող
Հիմնական ցանկ
Հիմք
ՀԱՄ
Հայ Արիական Կուսակցություն
Հայտարարություններ
Մամուլ
Հոդվածներ
Երիտասարդական թև
Գրքեր
Արվեստ
Պատկերներ և Խորհրդանիշեր
Ֆորում
Հետադարձ կապ
ՀԱՅՔ :: ARMENIA
hayq
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :

Armenian Highland
the Homeland of  Armenians,
 Cradle of Aryan Civilization.
Aryans all over the  world,
liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами.

Օրացույց :: Calendar
«January 2010»
MoTuWeThFrSaSu
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թարմ նյութեր
Նկար :: Image
Քվեարկություն

Ի՞նչպիսի հասարակարգ և կառավարման ձև է պետք Հայաստանին

Getting poll results. Please wait...


Լուրեր համացանցից

Լուրեր համացանցից

Panorama.am
A1plus.am | RSS
Հղումներ :: Links

Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...


 

Մուտք :: Login
Անուն

Գաղտնաբառ

Հիշիր ինձ
Գաղտնաբառի հիշեցում
Who's Online
Մենք ունենք 15 guests այս պահին
Չի կարելի զիջել ոչ մի կտոր հող
Գրել է Հանուն Հայրենիքի   
02-10-2007
                                    hssh
Ինչպես խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում, ներկայացնում ենք Տիգրան Մոսինյանի առաջադրած հարցերի պատասխանները, որ տրամադրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:


Ի պատասխան Ձեր հարցերի, հայտնում ենք հետևյալը.
   1. 1921թ. ընթացքում, երբ որոշվ եցին Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան սահմանների գիծը, ապա սահմանագծում երկար ժամանակ չիրականացվեց, այսինքն ՝ երկկողմանի հանձնաժողովն երը տեղում չճշտեցին անցնող սահմանագիծը, որը բազմաթիվ վեճերի առիթ տվեց, ուստի և սահմանագծումը իրականացվեց միայն 1920— ական թվականների վերջին և 1930-ական՚թվականների ընթացքում։  
  1927թ. հունիսի 20-ին Անդրկովկասի ֆեդերացիայի կենտգործկոմը ստեղծեց «Անդրֆեդերացիայի միջև հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողով», որը զբաղվում էր սահմանների ճշտման աշխատանքներով։
Սկսած 1921թ. Հայաստանը և Ադրբեջանը վեճեր են ունեցել 61 սահմանային հատվածների վերաբերյալ, որոնց ընդհանուր տարածքը կազմում էր 17816 դեսյատին։ 55 հատվածների առնչությամբ Անդրկենտգործկոմի նախագահությունը հողային հանձնաժողովի ներկայացմամբ արդեն 1929թ. ընդունել է համապատասխան որոշումներ, որոնց համաձայն 3754 դես. անցել էր ԱՍԽՀ-ին, իսկ 1061 դես. ՀՍԽՀ-ին։ Ինչպես ակնհայտ երևում է՝ ադրբեջանցիները տիրացել էին ավելի քան երեք անգամ մեծ տարածությունների։

 
Հայաստանի և Նախիջևանի միջև 35913 դես. հողատարածությ ան շուրջ վեճերը 1929թ. դեռևս չէին լուծվել։ Նույն պատկերն էր տիրում նաև Հայաստան-Վրաստան 21000 դես. հողի շուրջ տարվող վեճում։
 Իրենից առանձնակի բարդություն էին ներկայացնում դեռևս լուծման կարոտ վեճերը։ Դրանցից առավել սրված էր Դիլիջան-Ղազախ հատվածի Շինիխ-Այրումի շրջանի հարցը 15659 դես. տարածությ ամբ։ Այստեղ նախնական համաձայնություն կնքվել էր դեռևս 1923թ. ապրիլի 23-ին, սակայն քանի որ այնտեղ բնականից սահմանագծում չէր կատարվել այդ պատճ առով խնդրի լուծումը մնացել էր առկախ։ 1925թ. այդ շրջանը կրկին ուսումնասիրել էին հանձնաժողովի մասնագետները, որոնց նյութերի հիման վրա որոշումը կայացնելու համար հրավիրված հողային հանձն աժողովի 1925թ. դեկտեմբերի 10, 12 և 25— ի չորս նիստերի Ադրբեջանի ներկայացուցիչներն այդպես էլ չներկայացան։ Այդ վեճը կարծես թե պետք է լուծվեր հանձնաժողովի 1927թ. հունվարի 11-ի նիստում, սակայն այն երկու կողմերի փոխադարձ անհամաձայնության պատճ առով կրկին իր լուծումը չստացավ։ Միայն 1929թ. փետրվարի 18ին Անդրկովկասի կենտգործկոմի նախագահությունը 11659 դես. հանձնեց Ղազախի գավառին, իսկ 4000 դես. Դիլիջանի գավառին։1 Ի դեպ, Բաշքենդին (Արծվաշեն) տրվեց մի ճանապարհ Հայաստանի հետ կապ ունենալու համար, որը հետագայում ևս անցավ ԱՍԽՀ-ին։
Մյուս սահմանային վեճը վերաբերում է Դարալագյազ-Քուրդիստ ան 12000 դես. հատվածին, որը գտնվում էր «Արագելյար» արոտավայրերի շրջանում։ Այս հատվածը ամբողջությամբ 1929թ. փետրվարի 2-ին հանձնվեց Ադրբեջանին։2
Զանգեզուր-Մեղրի-Ջեբրաիլ հատվածում վեճի առարկա էր 16000 դես. տարածություն, որը Անդրկենտգործկոմի 1929թ. փետրվ արի 18-ի որոշմամբ սովորականի պես հանձնվեց Ադրբեջանին։3
Ադրբեջանի նման շղթայական նվիրատվություններից հետո, Հայաստանին անցան միայն Նյուվարդի, էյնաձոր և Թուզգուտ գյուղերը։4
Ինչ վերաբերում է Բորչալու-Լոռի-Փամբակի հատվածում տիրող վեճին, ապա այն կազմում էր Լոք-Լալվարի լեռնաշղթայի շրջանի 21000 դես. տարածությունները։5
 Հօգուտ Հայաստանի ընթացք չէր ստանում նաև գոյություն ունեցող սահմանային վեճը Լենինական-Ախալքալակ հատվածում։6
Բորչալու-Լոռի-Փամբակ հատվ ածի հողային վեճին Անդրկենտգործկոմը մանրամասն անդրադարձավ 1929թ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի և Վրաստանի միջև հաստատվեց նոր սահմանագիծ, որով վիճելի համարվող տեղամասերի մեծ մասը անցավ Վրաստանի ենթակայության ներքո,7 իսկ Հայաստանին՝ Չանախչի, Ախքյորփի և Բրդաձոր գյուղերը։
Բորչալու-Ղարաքիլիսա շրջանի վեճերը լուծող հանձնաժողովը Թոդրիայի գլխավորությամբ 1933թ. հունիսի 26-ին վերջնականապես որոշեց, որ Չանախչի, Ախքյորփի և Բրդաձոր գյուղերը պետք է հանձնվ են Վրաստանին։ Ի դեպ, այս հարցում մեղքի մեծ բաժին ունեին Հայաստանի իշխանությունները, որոնք անուշադրության էին մատն ել այդ գյուղերը։ Վերոնշյալ որոշումը անվերապահ հաստատվեց Անդրկենտգործկոմի կողմից, ուր տնօրինում էր Ֆ.Մախարաձեն։ Հանձնաժողովի որոշումը ստացավ նաև Հայաստանի կենտգործկոմի հավանությունը։8
Վրացական կողմի շահերի պաշտպանության դիրքերում էր Անդրկովկասի հողժողկոմատը։ Լոռվա անտառներից վրացիների ապօրինի օգտվելու ձգտումները խանգարել փորձող Ղարաքիլիսայի անտառտնտեսությանը կտրականապես առաջարկվեց ենթարկվել հիշյալ որոշումներին։9
Հայաստանի իշխանությունների թողտվությանը և «բարյացակամությ անը» հակառակ, ակտիվ էր վրացական կողմը, որը ամենատարբեր հարցերի կապակցությամբ համապատասխան դիմումներ էր անում ՎՍԽՀ ԿԳԿ նախագահի մակարդակով։10
Բազմաթիվ քննարկումներից հետո խնդիրը «կարգավորվեց» 1934թ. օգոստոսի 14-ին, երբ հայկ ական կողմին տալով մի քանի փոքր խոտհարքեր, Անդրկենտգործկոմի հանձնաժողովը «վանքի թալա» կոչվող 100 հեկտարանոց անտառամասը հանձնեց Վրաստանին։11 Վրացական իշխանությունն երն էլ անմիջապես Ախքյորփի, Չանախչի, Բրդաձոր գյուղերը շտապ կարգով կցեցին Օփրեթի և Խոժոռնի կոլտնտեսություններին։12
Ինչ խոսք, ամենևին էլ միանշանակ չի կարելի խոսել Հայաստանի ղեկավարության անվերապահ զիջող ականության մասին։ Ավելին, նման մոտեցումր համատարած չէր։ Այսպես, դեռ 1925թ. օգոստոսի 13ին Անդրերկրկոմի նախագահությունր լսելով Երզնկյանի Լոռի-Փամբակ-Բորչալու հատվածի վեճերի մասին զեկույցը, ՎԿԿ կենտկոմին հանձնարարեց ընթացք տալ բարձրացրած հարցերին։13 1926թ. մարտին Հայաստանի հողժողկոմը սահմանային անտառներից հայ գյուղացիների օգտվելու առթիվ հարց բարձրացրեց, որ սակայն Անդրկենտգործկոմի նախագահության կողմից մերժվեց։14 Վերջինիս նախագահը Ցխակայան էր։
Հայաստանի հողժողկոմատի դիմում-բողոքները լավագույն դեպքում Հայաստանի շրջանակներից այն կողմ չէր անցնում։15
Հարկ ենք համարում հիշատակել երկու ուշագրավ փաստաթղթի մասին ևս։ Վրաստանում գտնվող Ջիլիզիայի գյուղացիները 1924թ. մարտին դիմել էին իշխանությունն երին Հայաստանին միանալու, կամ իրենց նախկին գյուղ տեղափոխելու հարցով։ Սակայն հարցը դրական լուծում չստացավ։ Լոռի-Փամբակի գավգործկոմի նախագահությունը 1924թ. մարտի 26-ին մերժեց այդ դիմումը։16
Առկա էր նաև հետադարձ երևույթը։ Այսպես Լոռի-Փամբակի Ներքին և Վերին Քյորւիլու գյուղերը միջնորդել էին իրենց տարածքը Վրաստանի կազմում մտցնելու մասին։ Հայաստանի կենտգործկոմի նախագահությունը 1926թ. նոյեմբերի 3-ին Անդրկենտգործկոմին խնդրեց հիշյալ միջնորդությունը չընդունել, քանզի այդ հետևանք էր հողային վեճերի։ Վեճերի կարգավորումը հանձնարարվեց Հայաստանի հողժողկոմատին։17
Հայ-վրացական սահմանային կնճիռը գնալով ընդունում էր մեծ չափերի, իսկ հարցի լուծումը անընդհատ ձգձգվում էր։ Վեճի առարկան հիմնականում Լոք-Լալվարի շրջանն էր։ Ի դեպ, ուշագրավ է, այդ հարցում միջնորդ «դատավորի» պարտականությունները տրվեցին Մ. Բաղիրովին,18 և այդ քաշքշուկ ային գործունեությունը շարուն ակվեց մինչև 1929թ. աշուն։19 1929թ. սեպտեմբերի 2-ին Լոք-Լալվարի և Լոռի-Բորչալու հատվածի հարցը «կարգավորվեց» Անդրկենտգործկոմի նախագահության որոշումով։20
------------------------------------------
1 ՀԱԱ, ֆ. 112, ց.
2, գ. 1407, թ. 171։ 2 Նույն տեղում, թ. 172, գ. 1412, թ.12։
3 Նույն տեղում, գ.1405, թ.171-178, ց.1, գ.193, թ. 188։
4 Նույն տեղում, ց.1, գ.866, թ. 10-11։
5 Տես օրինակ— ՀԱԱ ֆ.112, ց.2, գ.1404, թ.100, գ.1407, թ.66,80, ֆ. 113, ց.43, գ.568, թ.63,80։
6 Նույն տեղում, ֆ.112, ց.2, գ. 1405, թ.173-174։
7 Նույն տեղում, ֆ. 112, ց.2, գ.1412, թ.87-88։
8 Նույն տեղում, ֆ. 112, ց. 2, գ.232, թ.17-20։
9 Նույն տեղում, ց.1, գ.681, թ.29-36։
10 Նույն տեղում, թ.2-3, 10։
11 Նույն տեղում, թ. 29-36։
12 Նույն տեղում, թ. 18-20, 28։
13 ՀԱԱ,ֆ.1,ց.5, գ.14, թ.135։
14 Նույն տեղում՝, ֆ.112, ց.8, գ.66, թ.90-94։
15 Նույն տեղում՝ ֆ. 112, ց.8, գ.96, թ.6։
16 Նույն տեղում՝ ֆ.112, ց.2, գ.799, թ.170։
17 Նույն տեղում՝, ց. 8, գ.52, թ.142։
18 ՀԱԱ, ֆ.113, ց.43, գ.568, թ.63,80։
19 Նույն տեղում՝ ֆ.112, ց.2, գ.1412, թ.ՅՅ։
20 Նույն տեղում թ.87-88։
(Շարունակելի)
Լեզու:
Վարկանիշ
Գործիչներ
Ընտրեք այն քաղաքական գործչին, որը ձեր կարծիքով լավագույնս է պաշտպանում ազգային շահերը
Ամենաազգային գործիչը
  Արմեն Ավետիսյան
  Ռոբերտ Քոչարյան
  Րաֆֆի Հովհաննիսյան
  Սերժ Սարգսյան
  Հովիկ Աբրահամյան
  Գագիկ Ծառուկյան
  Հրանտ Մարգարյան
  Սամվել Բաբայան
  Պարույր Հայրիկյան
  Վազգեն Մանուկյան
  Տիգրան Կարապետյան
  Արտաշես Գեղամյան
  Արամ Կարապետյան
  Ստեփան Դեմիրճյան
  Արթուր Բաղդասարյան
  Ռուբեն Թորոսյան
  Արամ Զ Սարգսյան
  Ալվարդ Պետրոսյան
  Արամ Գ Սարգսյան
  Հայկ Բաբուխանյան
  Վահան Հովհաննիսյան
  Հրանուշ Հակոբյան
  Հրանուշ Խառատյան
Կուս. վարկանիշ
Ընտրեք այն կուսակցությունը, որը ձեր կարծիքով պաշտպանում է ազգային շահերը
Ամենաազգանպաստ կուսակցությունը
Հայ Արիական Կուսակցություն
Հանրապետական - ՀՀԿ
Դաշնակցություն - ՀՅԴ
Ռամկավար - ՀՌԱԿ
ԱԺՄ
Նոր Ժամանակներ
Ժառանգություն
ՕԵԿ
Հանրապետություն
Հայաստանի Մարքսիստական
Հայրենիք ու Պատիվ
ՍԻՄ
Բարգավաճ Հայաստան
Կոմկուս - ՀԿԿ
Մարդու իրավունքներ 96
ՀԴԿ
ԱԻՄ
Հզոր Հայրենիք
ՀԺԿ
Ժողովրդական Կուսակցություն
Ազգային Միաբանություն
Հնչակյան - ՍԴՀԿ
Ազգայնական
Ազգայնական գործիչների գլխավոր հնգյակ
Ազգայնական հնգյակ
Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Կուսակցություն - ՀԱԿ
Գևորգ Յազըճյան - Հայ ազգայնականների համախմբում - ՀԱՀ
Տիգրան Փաշաբեզյան - Ուխտ Արարատի ( ASALA )
Արմեն Շահբազյան - ՀԱԿ - ԱՄՆ-ի կառույց
Անդրանիկ Աթոյան - ՀԱԿ - ՌԴ-ի կառույց