by Edgar on Tue Jan 30, 2007 8:23 pm
Հարգելի ընկեր ուրախ ենք ձեզ ողջունելու Հայ Արիական Միաբանության կայք էջում և ֆորումում:
մեր գաղափարներին կարող էս ավելի խորքային բնույթի ծանոթանալ շուտով, երբ կայք էջում կդեղադրվեն մեր տպագրած գրականությունը և մամուլը:
Առայժմ մեր գաղափարներին կարող եք ծանոթանալ ՀԱՄ, ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ֆորումի այլ բաժիններում:
մեր անդամների, համակիրների, և համախոհների թիվը բավականաչափ է
Քարոզչությունը իրականացվում է մամուլով և ազգաբնակչության հետ անմիջական հանդիպումների միջոցով, ինչպես նաև հեռուստատեսությամբ և ձայնասփյուռի միջոցով:հիմնական քարոզչամիջոցը ՀԱՄ <<Հայ Արիներ>> պաշտոնաթերթն է:
ՀԱՄ-ը ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ կառույց է և ազգային գաղափարական հարցերի շուրջ պատրաստ է համագործակցության ինչպես իշխանական այնպես էլ ընդիմադիր կառույցների հետ`ակնկալելով վերջնական ազգօգուտ արդյունք և երկուստեք դիտելով որպես ազգի բաղկացուցիչ մասեր:
Հարգելի ընկեր մենք մեր հնարավորությունների և տեղեկատվության տրամադրման թույլատրելիության սահմաններում փորձեցինք պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին:Շնորհակալություն հարցերի համար...