Հիշի՛ր Արորդի, որ մենք դեռ շատ բան ունենք անելու

Նժդեհի կյանքը ու փիլոսոփայությունը: Ցեղակրոնություն, տարոնականություն ու այլ ազգային քաղաքական մտքեր

Moderator: Supermod

Հիշի՛ր Արորդի, որ մենք դեռ շատ բան ունենք անելու

Postby Hopar on Thu Jul 30, 2009 11:36 pm

http://www.youtube.com/user/Fedayi01
------------------------------------
Հայկի վերջին տեսաերիզը՝ «Փառաբանել Հայաստանը», մի ճիգ է փրկել կինոարվեստի մեր գանձերը, հատկապես գաղափարական լիցք ունեցողները։ Մեր ազգային ենթագիտակցության վրա աշխատող և մեր ազգային նկարագիրը փչացնող Մեքսիկական սերիալների, և հիմա էլ Հայկական հանցագործ աշխարհի մասին սերիալների տիղմի տակից մենք պետք է կառչենք մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ կինոնկարներից։ Դրանցից մեկն է հիմնովին մոռացված Հայֆիլմի «Սասունցի Դավիթ» կինոնկարը։ Իմ երեխանները, երբ փոքր էին, համարյա ամեն օր աղոթքի պես այդ կինոնկարն էին դիտում, որը ես պատահաբար հայտնաբերեցի Լոս Անջելոսի խանութներից մեկի մի մոռացված անկյունում։ Արդո՞ք դուք կարող եք ճարել այն Հայաստանում կամ վերջին անգամ ե՞րբ եք դուք տեսել այն Հայկական հեռուստացույցով։
Այս տեսաերիզը որը տեղադրել է Հայկը, դա այդ կինոնկարի վերջին մասն է - Սասունցի Դավիթի պատգամը մեր ազգի բոլոր պատանի Դավիթներին։
Ահա մի քանի ընդգծումներ այդ տեսաերիզից։
------------------------------------

-Պատանի Դավիթի երազը Երևանի Սասունցի Դավիթի արձանի վրա։

-Սասունցի Դավիթը պատանի Դավիթին հրավիրում է մասնակցել մարդկանց ջրի ճանապարհը փակող դև վիշապի դեմ կռվին։

-Մեր հող - քաջերի հող է։

-Հայաստանը սկսում է նորից ծաղկել։

-Սասունցի Դավիթի պատգամը պատանի Դավիթին.
«Մնաս բարով Դավիթ։ Հիշիր որ մենք դեռ շատ բան ունենք անելու»։

-Ամեն ինչ Հայաստանի փառքի համար։

------------------------------------
Հայկի այս տեսաերիզը կարող եք դիտել այստեղ.
http://www.youtube.com/watch?v=ctG-5H09ifc


Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

Հոպար
hopar@armeniantheory.com
http://www.armeniantheory.com
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

Long Live Armenia!
Hopar
 
Posts: 39
Joined: Sun Jan 14, 2007 12:46 pm
Location: Arivan

Return to Ցեղակրոն

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron