ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նժդեհի կյանքը ու փիլոսոփայությունը: Ցեղակրոնություն, տարոնականություն ու այլ ազգային քաղաքական մտքեր

Moderator: Supermod

ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ

Postby Ararat on Wed Apr 04, 2007 3:25 pm

ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1989թ. հունվարի 14-ին Գևորգ Հովսեփյանի, Գագիկ Մկրտչյանի և Աշոտ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության Հիմնադիր Ժողովը՝ 47 ներկայացուցիչ-անդամների մասնակցությամբ: Հիմնադիր Ժողովում քննարկվեց կուսակցության «Հռչակագիրը, կանոնադրական սկզբունքները և ծրագիրը» գրքույկը, որն ընդունվեց որպես հիմք՝ առաջիկայում վերամշակելու և լրացնելու պայմանով, որը հետագայում իհարկե իրականացվեց: Ընտրվեց կուսակցության խորհուրդ, որն էլ ընտրեց կազմակրպության նախագահին: «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահն առ այսօր Գևորգ Հովսեփյանն է: Հիմնադիր ժողովը հաստատեց նաև կուսակցության դրոշն ու խորհրդանշանը: Դրոշը ծիրանագույն է, որի վրա պատկերված է կուսակցության խորհրդանշան հանդիսացող հավերժության նշանը՝ ետնամասում սուր:
«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության գաղափարական հիմքն է Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը, հայ դասական ազգայնական գաղափարախոսությունը, իսկ որպես ելակետային հիմնադրույթներ են հանդիսանում մեծ հայորդու, զորավարի, գաղափարախոսի և իմաստասերի պատգամները:
Կազմակերպության անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած այն անձինք, որոնք ծագումով հայ են և ճանաչում են իրենց տոհմը: Կուսակցության անդամներն իրենց համարում են Արորդի և անդամագրվելու ժամանակ երդում են տալիս Գառնու տաճարում: Երդման տեքստը հետևյալն է.
«Ես Ցեղակրոն եմ: Եվ ահա՛ կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ, ապրել, գործել ու մեռնել որպես Ցեղամարդ, որպես Վահագնի նվիրյալ ուխտավոր: Փա՜ռք Վահագնին»:
1991թ. հուլիսի 15-ին ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 40/3 որոշմամբ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը գրանցվեց որպես հասարակական – քաղաքական կազմակերպություն (վկայական՝ թիվ 9): 1992թ. հունվարին հիմնվեց կազմակերպության «Խոսք Արիական» պաշտոնաթերթը, որը սակայն շուտով արգելվեց ՀՀ Արդարադատության նախարարության 19.03.1992թ. ե-916 հրամանով: Պատճառաբանությունը հետևյալն էր, որ հասարակական գիտակցության մեջ «Արիական» տերմինն ընկալվում է որպես իր մեջ ռասայական խտրականության տարրեր պարունակող հասկացություն:
«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը հիմնադրված օրվանից իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի պետության կայացման գործում: Իր որոշակի ներդրումն ունի՝ կրոնական կազմակերպությունների, հայոց լեզվի, կրթահամակրգի և ազգային ինքնությանը վերաբերող մի շարք օրենքների ընդունման գործընթացում: Կուսակցությունն իր հայտարարություններում, պաշտոնական հանդիպումներում բազմիցս զգուշացրել է կրոնական կազմակերպությունների մասին օրենքի թերությունների վերաբերյալ, որոնք հետագայում ոչ միայն չխանգարեցին ազատորեն Հայաստան սողոսկել ամենատարբեր աղանդների, այլև՝ նպաստեցին դրանց ազգակործան գործունեությանը: Կուսակցությունը այլ ազգային-ազգայնական կառույցների հետ համատեղ պայքար է մղել նաև մեր լեզվին ոչ հարիր ու այն վնասող զանազան խնդիրների՝ այն է. օրենքների բացթողումների, գովազդների, ցուցանակների և այլ բացասական երևույթների դեմ:
Կուսակցությունն իր հնարավորության սահմաններում մասնակցություն ունեցավ Արցախյան ազատամարտին, ՀՀ սահմանամերձ տարածքների պաշտպանությանը: 1994 թ. մայիսին Արցախում զոհվեց «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության փոխնախագահ Աշոտ Աբրահամյանը:
Լինելով ազգայնական կազմակերպություն. «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունն իր կազմավորման առաջին իսկ պահից եռանդուն ու գործնակամ շփումների, դաշինքների մեջ է եղել Հայաստանում գործող գրեթե բոլոր ազգայնական ուժերի հետ: 1991թ. ազգային մտածողությամբ մտավորականների ջանքերով ստեղծվեց «Ցեղային արթնություն» կազմավորումը, որի նախաձեռնողներից էր «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը: Այստեղ հաճախում էին տարբեր ազգային - ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև՝ անհատներ:
1998 թ. ապրիլի 10-ն կուսակցությունը «Ազգայնական ակումբ»-ի և Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցության (այժմ՝ Հայ Արիական Միաբանություն) հետ միասին հիմնադրեցին Հայ Ազգայնական Դաշինք քաղաքական-գաղափարական միավորումը, որը հրատարակեց «Մեր հավատամքը և անելիքները» գրքույկը՝ համատեղ ընդունված ազգայնական գաղափարախոսության ու ազգայնական լուրջ հիմնախնդիրների լուսաբանման վերաբերյալ: Կուսակցությունն առանձին և համատեղ (ՀԱԴ-ի, «Արորդիների Ուխտ»-ի և այլն) հրատարակել է մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Ցեղակերտում» և «Արարատյան դրցաբանություն» գրքույկները:
Մինչ այդ, 1997թ. կուսակցությունը այլ ազգայնական ուժերի հետ (Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (այժմ՝ Հայ Արիական Միաբանություն), «Հայ Դատ» կազմակերպություն և այլն, նաև՝ անհատ մտավորականներ) նպաստեց «Ազգայնական ակունբ»-ի ստեղծմանը, որն այնուհետև պետականորեն գրանցվեց ու դարձավ հասարակական կազմակերպություն: «Ազգայնական ակումբ»-ի նպատակն է ամբողջացնել և հզորացնել ազգայնական դաշտը Հայաստանում: Այս կառույցի միջոցով հրատարակվեց «Ազգայնական միտք» մատենաշարը, որը հայ հանրությանը ներկայացրեց Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ազգայնական ուսմունքները և հայ դասական ազգայնականության այլ գործեր:
2000թ. հունվարին ստեղծվեց «Հայկական դիմադրական շարժում»-ը, որի նախաձեռնողներից ու հիմնադիրներից էր «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը: Այստեղ ազգայնական շրջանակների հետ միասին հավաքվում են նաև Արցախյան ազատամարտի մասնակիցներ:«Հայկական դիմադրական շարժում»-ը հրատարակեց Գարեգին Նժդեհի «Հատընտիր» ժողովածուն, որն առ այսօր եղած հրատարակություններից ամենաամփոփն է:
«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը այսօր էլ համագործակցում ու դաշնակցում է ազգային հասարակական և քաղաքական այն կառույցների, անհատների հետ, որոնք Հայ Ազգի ու Հայոց Պետության հզորացումը և հարատևումը իրենց կյանքի նպատակն են համարում:


«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանի
հեռախոսահամարն 64-40-29
էլ. փոստ` gevorg.hovsepyan @ armentel.com


«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը ամենասերտ համագործակցության մեջ է Հայաստանի ազգայնական ուժերի հետ, հատկապես՝ Հայ Արիական Միաբանության:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Re: ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Postby ceghakron on Sun Mar 22, 2009 1:14 am

[color=#FF0000][img][size=150]ՍԻՐԵԼԻ ՑԵՂԱԿԻՑՆԵՐ ԵՍ ՆՄԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԵՄ էԼ ԼՍԵԼ: ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՇԱՏԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՆՋԱՏ ԳՈՐԾԵԼ: ԵԹԵ ԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ ԻՆՉԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆՑՆՈՒՄ? ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԳՈՐԾ ԱՆՈՂ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ: ԱՅՍ ԱՄԵՆԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉՀԱՄԱՐԵՔ ԱՅԼ ՀՈՐԴՈՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՑ: ԱՄՈԹ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՏԻՆ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎ ԱՆՋԱՏՎԱԾ: ԹՇՆԱՄԻՆ ԱՅՍ ԷԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է:
ceghakron
 
Posts: 1
Joined: Sun Mar 22, 2009 12:44 am


Return to Ցեղակրոն

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests

cron