Հայ գործարարիր ազգային կեցվածքը

Նժդեհի կյանքը ու փիլոսոփայությունը: Ցեղակրոնություն, տարոնականություն ու այլ ազգային քաղաքական մտքեր

Moderator: Supermod

Հայ գործարարիր ազգային կեցվածք

Postby tseghakron on Tue Feb 12, 2008 11:46 pm

Այսօր, մեր գաղութի և Հայրենիքի առջև ծառացած բազնաթիվ մարտահրավերները մեզ ստիպում են, ակամայից, մի թափ կանգն առնել և ազգապահպանության գոտեմարտից առաջ հավաքել մեր բոլոր ուժերն ու կարողությունները։ Մեր հզոր կարողություններից մեկն է հայ անհատ ձեռներե՛ցը, որի ազգային գործունեությունը անհրաժշտություն է տարագրության մեջ, ինչպես նաև նրա իրավունքների և պարտականությունների գիտակցման նշանակությունը մեր առօրյա, ազգային կյանքում:
Իսկական հայ գործարարը ձգտում է, օգտվելով գլոբալիզացիայի, նորագույն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, Հայաստանում և հայաշատ վայրերում ստեղծել գարծատեղեր:
Մենք՝ հայերս, հազարամյակներ ի վեր հաջողակ գործարարների համբավ ենք ձեռք բերել: Դա հիմնականում մեր անհատական ճիգերի արդյունքում է տեղի ունեցել: Այլևս անհատականորեն զատ–զատ գործնեության փոխարեն պետք է առաջանալ կոոչպորատիվ, միավորյալ տնտեսական համագործակցությամբ, որ համընդհանուր շահ ու բագավաճում է խոստանում:
Մի փոքրիկ օրինակ . Ֆրանսիայի Մարսել քաղաքում ոսկերչական արտադրության մոտ 60 %–ը ծագումով հայ ձեռներեցներ են տնօրինում։ Գրեթե բոլորը առանձին– առանձին են գործում, հաճախ նաև իրար շահերի դեմ։
Իսկ եթե գործեն միավորած մի կոորպորացիայի մեջ, ապա կկարողանան.

շուկայում իրենց դիրքը ամրապնդելով՝ նպաստավոր գնային քաղաքականություն վարել,
բանակցելով մատակարարողների հետ՝ ստանալ մատչելի գների արտադրությանը անհրաժեշտ ապրանքներ (հումք, գործիք և այլն ), հիմնարկության գործունեության հետ առնչվող ծառայություններ (բանկ,հեռահաղորդակցություն և այլն),
ընդհանուր շահերի պաշտպանության, տնտեսական և իրավաբանական խորհրդատվական կառույցներ կյանքի կոչել։

եղի ունեցելչճճճղծում էնջձփթթէէէէէէզղցվբնմ,...
Այս վերոհիշյալ կետերը մի չնչին մասն են մեր գալիք ակնկալիքների, որին սակայն հասնելը, տարագիր հայության տնտեսական անկազմակերպ կացության պատճառով, դժվար և անհաղթահարելի է թվում։
Կարելի է մի փոքր քննարկել որոշ ազգային–կրոնոկան խմբերի ունեցած մեծ հաջողությունները այս կազմակերպչական ասպարեզում։ Նրանք նույնիսկ առօրյա կենցաղային սննդի ապրանկների վրա սահմանել են հատուկ հարկեր, այն է՝ հրեից "cachère", իսլամ "halal" կարգի ապրանքները և ծառայությունները։ Այս ապչանքանիշով արտադրանք թողարկելու համար արտադրող ընկերությունները պարտավորվում են որոշ վճարումներ կատարել համապատասխան ֆոնդերին, որով իսկ անհրաժեշտ ազատ միջոցներ են գոյանում տվյալ ազգային–կրոնոկան խմբերի ներհամայնքային ծախսերի համար։
Ես կոչ եմ անում սննդի լայն սպառման ապրանկների, ծառայությունների և սպասարկման ոլորտում գործող բոլոր հայ գործարարներին պաշտպանել, միանալով նեցուք լինել «Հայապահպան» ապրանքանիշ–որակավորումը։
Ես բոլորիս կոչ եմ անում, լցվելով համագործակցության բարի ոգով, այլևս ջուր չլցնել մեր ազգի թշնամիների ջրաղացին։
Ապազգային շրջանակներում հաճախ ենք լսում այս բառերը . «հայի հետ գործ չե՛ն բռնի» կամ «որտեղ հայ, այնտեղ վա՛յ» և ուրիշ այս կարգի, մեր թշնամիների կողմից շրջանառության մեջ գցված լոզունգները։
Այսպես ասում են նրանք, որովհետև, իրո՛ք, ուր կա հայն իր ազգային հզոր միավորվածությամբ, այնտեղ վա՛յ ու վա՛յ մեր գոյության թշնամիներին։
Որտեղ հայը իր ներցեղային բարոյականով հաղթում է դասակարգային ու կղերական ցնորապաշտություններին, այնտեղ վա՛յ մեր ազգի հզորությանը խանգարող տարրերին։

Այսպիսով, որ ամփոփելու լինենք, կընդգծենք հետևյալ կարևոր կետերը.

1.ՀԱՅ գործարար—ձեռներեցները արտերկրում միավորվում են ընդհանուր արհեստակցական միության մեջ, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն։ Այս միության ներսում ձևավորվում են տարբեր բաժիններ. Իրավաբանական, տնտեսական, կրթական, անվտանգության և այլն։

2.ՀԱՅԸ աշխատատեղ է ստեղծում Հայաստանում և հայաշատ վայրերում։

3.ՀԱՅԸ աշխատանքի է կոչում հայ աշխատավոր, որին հայ գործարարը խորհին հարգանքով է վերաբերվում, անտեղին չի փնովում ու ընկճում։ Նա խրախուսում և հայրական հոգատարությամբ է վարվում հայ աշխատակցին, որովհետև գիտե, թե հայ աշխատավորությունն ազգիս հիմքն է։

4.Իր ոլորտի մեջ իր ազգակից գործարարների հետ է ձգտում գործարքներ ունենել, որպեսզի այսպիսով ամրապնդի համայնքի ընդհանուր նյութական
կացությունը։

5.Այն բնագավառներում, ուր չկան համապատասխան հայ արհեստգետ մասնագետներ, հայ գործարարները ձգտում են պատրաստել այս մասնագիտությամբ հայորդիներ։

6.ՀԱՅԸ իր ազգի արժեքների, բարոյական տիպարի կրողն է։ Նրա աշխատավայրը հայի հաստատության պիտի նմանվի. Եռագու՛յնի, ազգայի՛ն սիմվոլների, մեր մեծերի պատկերնե՛րի, մեսրոպյան այբուբենի նկա՛իը, ամեն հայի սրտին հարազատ բնապատկերների առկայությունը ստեղծում են հզոր մթնոլորտ, ազգային օջախ։

7.ՀԱՅԸ, արտերկրում ընդունված, գործածվող ստիպված հարգելով, նաև անպայման, բարոյական պարտավորությամբ պատվում, նշում է մեր մեծ տոները ու ոգեկոչման սգո օրերը։ Եթե կարճ ասենք, ին՛չ է մեր պատմությունը, դա՛ մեր ազգի անցյալի հերոսական և ողբերգական դեպքերի ամբողջությունն է։ Նշե՛նք, ապրե՛նք այս մեծ տոները և, կարծես, Արտաշեսյանների հետ կընդարձակե՛նք Հայաստանը, Բագրատունիների պես կողբա՛նք Անիի ավերումը, կմասնակցե՛նք առաջամարտիկ քաջ ֆիդայիների արշավներին և մեծ Եղեռնի ահավոր ճամփաներով կանցնե՛նք։
Ո՛վ մոռացավ, անպայման պատմությունն իրեն կամ իր հետագա սերունդներին նորից ծանր հարվածներ է հասցնելու։

Վերոհիշյալը վերլուծելով` արդ դիմում եմ ձեզ, հայ գործարարներիդ, որպես հայության առավել իրազեկ և առաջադեմ անդամների։
Գիտենք, թե ինչպի՛սի անգնահատելի և ահռելի ուժ եք դառնում, երբ միավորվում ու բռունցքվում եք։
Ա՛րդ ի՞նչ է մեզ խանգարում…

Այս վերջին տասնամյակների ընթացքում ձեզնից շատ—շատերը անմիջական մասնակցությունը, ներդնումը են ունեցել և իենց զոհողությունն են բերել Հայաստանի և Արցախի արդար պայքարին։ Հազարիցս փա՛ռք այս անձանց, իրենց մեջ դեռ ողջ է Մանթաշյանի, Գյուլբեկյանի, Նուբար փաշայի առատաձեռն ոգին։
Որպես տարագիր, գաղութահայ գործարար—ձեռներեց մարդիք` հավատում ենք մեր սեփական ուժերին, նեցուկ ու սատար ենք մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին։
Մենք մեր հանընդհանուր պատնական անցիալի դառն սխալները, երբ շատ ժամանակ, մանավանդ անցյալ դարի սկզբի ազգի հանար բախտորոշ պահերին նույնի՛սկ, մեծահարուստ հայը չեղբայրացավ հայ մտավորականի՛ն, հանճարի՛ն։

Ինչպես գրում է Մե՛ծն Գարեգին ՆԺԴԵՀ .
« Մեր պատմութեան
ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ
մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկա-
մութիւնը փնտռեց: Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի
պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին
մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար
կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր
դարձնելու աստիճան: Բայց - անէ՛ծք մեկուսի երջանկութեան դաւանանքին
- հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց
անիծուած ակնաղբիւրին անէ՜ծք…
Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ
այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպ
ագների մէջ: Եւ եղաւ այն, ինչ որ եղաւ: Խորհրդածէ՛ք, պարո՛ն
արուեստագէտ, եթէ սիրտ ունիք, խորհրդածէ՛ք այդ մասին, եւ դուք
համոզուած եմ - ձեր ցեղը մեղադրելու փոխարէն, պիտի դատափետէ՛ք
Հայաստանը կործանող այն յանցապարտ մտայնութիւնը, որ կ'անձ-
նաւորեն հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը - թշուառականներ,
որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան
իրենց ցեղի կեանքէն:
Պարզ չէ՞, թէ ինչո՛ւ միայն հայութիւնը կը մնայ որպէս պարտուած
մասը մարդկութեան:
**»
**Հատված Գարեգին ՆԺԴԵՀԻ « ՀԱՏՆՏԻՐ» գրքի « Բաց նամակ Մայքլ Արլենին » հոդվածից։ Ամբողջովին կարդալու համար այցելեք http://njdeh.free.fr/pages/19bats-namak.html
tseghakron
 
Posts: 8
Joined: Tue Feb 12, 2008 11:20 pm

Postby Ararat on Wed Feb 13, 2008 3:32 pm

tzeghakron

Բավականին հետաքրքիր վերլուծություն եք գրել: Ես համաձայն եմ որ Հայ Կապիտալը պետք է միավորվի:

Ի վերջո Հայ կապիտալիստները պետք է հասկանան որ եթե իրենք գործեն անկախ անկախ ապա իրենց կամաց կամաց կուլ կտան, ինչպես արվել է բազմիցս պատմության ընթացքում: Միայն միավորվելով ու հենվելով Հայ պետության վրա կարելի է այս դաժան գոյամարտում դիմանալ:

Իսկ միավորվելու համար պետք է ընդհանուր Գլոբալ Նպատակ:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am


Return to Ցեղակրոն

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron