ԱՐԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արիական գաղափարախոսություն ու աշխարհակարգ, ովքեր են արիացիները:

Moderators: Supermod, Andranik

ԱՐԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Postby ARAR on Thu Jan 25, 2007 11:54 pm

ԱՐԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն... Ասել է թէ՝ Սկիզբ…

...Անսկիզբ և Անվերջ է Անեզրությունը (Ոչինչը, Մեծ Դատարկությունը) և Անմեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բոլոր Սկիզբների, ինչպես նաև Վերջը՝ բոլոր Վերջերի:
Անեզրությունը Մարմինն ու Հոգին, Ոգին ու Բացարձակ Կատարելությունն է: Սպիտակն է և սևը հավասարապես և դրանցից բխող բոլոր գույները. այն Ամենայնի Սերմն է ու երբեք ունայնություն չէ, և Օրրանն է Հավիտենական Կյանքի՝ անծնունդ ու անմահ, այն մշտապես լի է Լույսով Անսպառ-Ուժով Կենարար: Անեզրությունը Տունն է Արարչի և Ամենայն Արարման, այն Հավերժի Մարմնավորումն է, սակայն հեռու՝ որևէ պատկերացումից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզբանե Բանն էր, որն Ինքնաստեղծ էր և Աներևույթ...
Ամեն ինչ Անեզրության մեջ, ահա, Իմաստասիրությունն Ամենայն Ստեղծի ...
…Եվ Արարիչը՝ Սիրտն Անեզրության, Արարումների «Արքայից-Արքան» դարձավ Ակունքը ամեն Արարման: Եվ Արարումն Առաջին որ կատարվեց, Ինքնաբեղմնավորումն էր Արարչի, որ պիտի կոչվեր Մեծ Պայթյուն՝ Ծնունդն Առաջին Տիեզերքի: Եվ Առաջին Սերմը Կենաց Սկզբունքն էր, որ ընդունեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ և առ միշտ: Մեծ Պայթյունը ձևափոխեց Արարչի Մարմինը՝ տալով նրան անկազմակերպ ձև, և աննախադեպ տրոհումից խաչվեցին մտքերը բոլոր, ուժերը բոլոր, չափումները բոլոր ու ժամանակները, ձևերը բոլոր, գույները բոլոր և ամեն, ամեն բան՝ Արարչի Մարմնում: Ու այդժամ տիրեց Քաոսը (Անկազմակերպվածությունը) ամենուր, որ դեռ կրում էր Ցավը Երկունքի՝ Առաջին Ցավը Տիեզերածնության: Այսպես Ծնվեց Տիեզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձևը. այն է՝ Արարող Ուղեղի Ձևը, որը դեռ այդպես էր Պտուղ վիճակում, և վերջ դրվեց Քաոսին ու Արարիչը եղավ Տիեզերք (Կոսմոս, Կազմակերպվածություն)՝ Մեծ Եզերք: Առաջին Տիեզերքը միայն Առաջնեկ Արդյունքն էր Արարչագործության և Արարումների շարունակական Երկունքներից Ծնվեցին նոր Տիեզերքներ՝ Արարչադիր Սկզբունքներով և Օրինաչափություններով, ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տիրոջ Մարմինը, ավելանալով ևս մեկ Տիեզերաչափով՝ մշտապես պահպանելով իր արտաքին Ձևն ու ներքին Էությունը: Եվ բոլոր Տիեզերքներն ու նրանցում ներառված ամենատարբեր չափերի ու ձևերի անթիվ մարմիններն ունեն փոխադարձ կապ և ազդեցություն այնպես, ինչպես մարդ արարածի (ինչպես նաև՝ բոլոր կենդանական ու բուսական աշխարհների) մարմնի ներքին օրգանները և դրանք միմյանց կապող ցանց-համակարգը: Այդպիսով Մարդն էլ Արարիչն ու Տերն է իր Եզերքի. ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ արդ, սիրի’ր ու պահպանի’ր մարմինդ այնպես, ինչպես Արարիչն է սիրում ու պահպանում իր Մարմինը: Կան մարմիններ (իմա՝ օրգաններ), որոնք հիվանդանում, մեռնում և փոխարինվում են նոր ծնվածներով, սակայն ահավասիկ, կան նաև մարմիններ, որոնց մահը Տիեզերքի (իմա՝ մարդու եզերքի) անխուսափելի ոչնչացման պատճառ է դառնում և մեռնում է Տիեզերքը (իմա՝ մարդը): Եվ այդժամ, սնվելով Անեզրության Լույսից Անսպառ-Ուժից Կենարար՝ կազդուրվում և նոր Առաքելություն է ստանում Արարչի Մարմինն այնպես, ինչպես մեռած մարդու Հոգին է դրանք ստանում Արարչից, ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ ստեղծվեց Տիեզերքն Առաջին, ստեղծվեցին Տիեզերքներ հաջորդիվ, ու նրանցից մեկն էլ եղավ մեր Տիեզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևավորվեց Մեծ Պայթյունից (Մեծ Հրից ու Ջերմությունից) հետո՝ տրոհման ընթացքի գագաթնակետին հասած պահին, անկանոն տարածվող, եռացող, հրե-հեղուկ նյութերից, որոնք ուներ Արարիչը, և դրանք տարբեր քանակությամբ բաշխվեցին այդ մարմինների մեջ՝ նրանց տալով տարբեր Բնույթ ու Ձև. այն է՝ հիմնականում գնդաձև, որը Հավերժական Պտույտի հետևանք է, և դա է Տիեզերական Մարմնի Կատարյալ Ձևը, ու այդպես է ցարդ և առ միշտ:
Եվ երբ դադարեց եռքը, բոլոր մարմիններում սկսեց աստիճանա- բար ընթանալ համակարգումը, արտաքին ու ներքին ձևավորումը, և շուտով բաբախեց կյանքը՝ միջավայրի բնական պայմաններին համապատասխան արարածներով ու բուսածածկույթով հանդերձ, ու այդպես է ցարդ և առ միշտ...
...Բաբախեց կյանքը նաև մեր Տիեզերքի մեջ և այն մարմինների մեջ, որոնց եռքն ու հիմնարար ձևավորումը հանդարտվեց հետզհետե: Եվ մեր Երկիր Մոլորակը հրե գնդից վերածվեց բազմաշերտ ու բազմաբնույթ Կենաց Մարմնի և այնտեղ նույնպես երևակվեց կյանքը՝ ավետելով սկիզբը Երկրային Արարչության…
...Եվ Աստվածները՝ մեր Տիեզերքի Ոգեմարմնական Արարածները՝ որպես Արարչի «միտքը կրողներ ու կատարողներ», Տիեզերքի մեջ ամեն մի մարմնի ու երևույթի Պահապանը դարձան: Ու Աստվածներից այդ Արարչաբնույթ՝ հանգրվանեցին մարմիններում այն, որոնք ընդունել էին Ձևը Կատարյալ Տիեզերական: Իսկ Երկիրը մեր՝ որպես այդպիսին, իր ձևավորման օրից եղավ առաջին հանգրվանն այն Աստվածների, որոնք պիտի դառնային Պահապանը մեր Մոլորակի ու գիտակցաբար պիտի զրկվեին հրաշագործ շնորհներից Աստվածային, քանզի Մոլորակը մեր նորածին արդեն իսկ դառնում էր Օթևանը Նրանց:
...Եվ Աստվածները՝ արդեն Հոգեմարմնական Էակներն այդ՝ հանգրվանեցին Արարատի (Հայկական) Լեռնաշխարհի վրա՝ Սրբացնելով այն, որով և Տարածքն այդ Բարձրավանդակի դարձավ Բնօրրան՝ Տարածք Աստվածային, Արարումների Ակունք Երկրային: Եվ արդ, Աստվածներն այդ՝ որպես Կիսաստվածներ կամ Մարդ-Աստվածներ, սկիզբ դրեցին Առաքելությանն այն, որն այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սերունդների առջև. այն է՝ Երկրագնդի վրա ամենուր կատարել փրկիչ-վերականգնիչ գործ-մեծագործություններ, կանխելով կենդանական ու բուսական աշխարհների կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցություններից և բնական այլ աղետներից ու «պատիժներից»... ու այդպես է ցարդ և առ միշտ…
...Եվ Բնօրրանն այդ կոչվեց ՀԱՅՔ, քանզի Մարդ-Աստվածները Բարձրյալ Տերերն էին (ՀԱՅ(ՀԱՅՐ)-ՏԵՐ (Հայ-Արիական լեզվամեկնություն)) Արարչատուր Տարածքի, և ՀԱՅԵՐԸ ((Հ)ԱՅԱՆԵՐԸ (Արիական)) հետագայում դարձան Առաջնորդ և Հովանավոր այն բոլոր չորս Ցեղերի, որոնք «առաջացան» Երկիր Մոլորակի վրա ... ու այդպես է ցարդ և առ միշտ…
ARAR
 
Posts: 9
Joined: Thu Jan 25, 2007 7:06 pm

Re: ԱՐԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Postby initiaty on Sat Mar 28, 2009 3:17 pm

կարդացեք Դեվիդ Ուիլկոկ և կստանաք բոլոր պատասխանները
initiaty
 
Posts: 9
Joined: Sat Mar 28, 2009 3:03 pm


Return to Արիականություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron