ՀԱՄ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Արիական գաղափարախոսություն ու աշխարհակարգ, ովքեր են արիացիները:

Moderators: Supermod, Andranik

ՀԱՄ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Postby ARAR on Thu Jan 25, 2007 11:58 pm

Հսկաների Ցեղը՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, բնակվել են Հայքում՝ Արարչական Աստվածային Տարածքում, ու Սրբազան Արարատ Լեռան հովանավորության ներքո…
«Աստվածային Սուրբ Օրինաց Երկրում» Հայերը՝ որպես Արարչադիր Օրենքները պահպանողի-կրողի առաքելություն ունեցող Էակներ, տեղյակ են եղել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացներին ու մշտապես պայքարել են Մոլորակի ու Մարդկության գոյատևման համար…
Ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու տիրապետելով տարածության և ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը՝ նրանք անընդհատ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու կենդանական ու բուսական աշխարհի հնարավոր կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից…
Երկրագնդի բոլոր անկյուններում կատարելով փրկիչ-վերականգնիչ գործողություններ, երկար ժամանակ մնալով աղետյալ գոտիներում՝ նրանցից շատերը հարաբերվեցին երկրաբնակ բոլոր չորս Ցեղերի հետ՝ տալով նոր տեսակի ցեղատիպեր՝ առանց Աստվածության, իսկ Էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Եվ այս տեսակները, զրկվելով Աստվածությունից և չունենալով երկրացու Էություն, դարձան թշնամի ամենայն արարման՝ Երկրագնդի վրա…
Դարերի ընթացքում նորաստեղծ, բայց Հզոր Գենից սերած ցեղերի ավերիչ պատերազմները բոլոր երկրաբնակ Ցեղերի մեջ (այդ թվում՝ նաև Արիական) առաջացրին ներքին պառակտումներ, որոնք էլ բոլոր Ցեղերի համերաշխության խարխլման ու ցեղապղծության դրսևորումների հաջորդական տարածման պատճառ դարձան: Թուլացավ նաև հզոր ՀայԱրիական Ցեղատիպը, որը հնարավորություն տվեց ցեղապիղծ զանգվածներին խեղելու Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպն ու մտածողությունը, որն էլ զգալիորեն հեռացրեց Հային և Արիացուն Բնությունից և իրենց Էությունից՝ վտանգելով նաև Հայքի սահմանները…
Մեր նախնիների հզորության անկումը շարունակվեց Հայկական Բարձրավանդակի տարածքում պարբերաբար տեղի ունեցող արտաքին միջամտություններին ու երկարատև ավերիչ պատերազմներին զուգահեռ, որի հետևանքով ՀայԱրիացիները թույնի պես ներգործող ներքին պառակտումների ու տարաձայնությունների հորձանուտում չկարողացան կենտրոնացնել ու նպատակամղել Ցեղի շարժիչ ուժը՝ էլ ավելի հեռանալով իրենց Արմատներից՝ զրկվելով Աստվածային Տարածքի հովանավորությունից…
Թեև շարունակական անկմանը, մեր նախնիները պարբերաբար ստեղծում էին պետական կազմավորումներ ու քաղաքակրթություններ, որոնք, սակայն, գազանաբար ոչնչացվում էին քոչվոր ու բարբարոս ցեղախմբերի կողմից (դրանք, լինելով այլամերժ և չունենալով արարման կարողություն, ներխուժելով Հայկական Բարձրավանդակ, գոյատևում էին ավերելու միջոցով): Սրանք էին, որ շուտով հրաժարվեցին իրենց ծագումից ու ծննդավայրից, հորինեցին հայամերժ և ցեղամերժ գաղափարախոսություններ, կրոններ…
Ավերումներն ու մասնատումները, ներքին պառակտումներն ու անհաշտությունները ՀայԱրիացիներին օրինաչափորեն մղեցին առավել համախմբվելու և ինքնությունը պահպանելու: Ու Հինավուրց Ցեղը հզորանալով ձեռք բերեց նոր որակ, որը ձևավորվեց ինչպես ինքնատիպ ներազգային ավանդույթներով, այնպես էլ նախնիների ներցեղային օրենքներով՝ նպաստելով Հայ Ազգի կազմակերպմանն ու սրընթաց առաջընթացին…
Սակայն այդ որակական զարգացմանը զուգընթաց, պատմական որոշ տարածքներում տեղի էր ունենում Հայ Ցեղի մի հատվածի բարոյական անկում՝ հոգեմարմնական այլասերում: Այդ դարավոր փորձությունների ընթացքում ձևավորվեց նաև Հայության մի այլ զանգված՝ Հայ Ժողովուրդ, որը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ պահպանել Հայ Ցեղի բացառիկ Գենը և նրա անջնջելի հիշողությունը…
Վերջին հարյուրամյակներում, չունենալով որևէ պետական կազմավորում և պարբերաբար ենթարկվելով կոտորածների և ցեղասպանության, Հայ Ժողովուրդը գրեթե դատապարտվել էր վերածվելու խառնամբոխի, որն էությամբ ապազգային ու ցեղամերժ լինելով, պիտի ինքնասպառմամբ ոչնչացներ ՀայԱրիների Գենը…
Ինչպես դարեր առաջ… ասուրա-բաբելական, հռոմեական, բյուզանդական, մոնղոլ-թաթարական… և այլ երկրների ու ազգերի վայրագ և ավերիչ միջամտություններից է տուժել Հայ Ազգը, այնպես էլ վերջին ժամանակներս թուրքական ու ռուսական զավթողական, նենգ ու դավադիր միջամտություններից և արևմուտքի պետությունների այլասերված դիվանագիտությունից են տառապել Հայությունն ու Հայաստանը…
Այս երկու կայսրությունների մեծապետական ձգտումների և արևմտյան պետությունների ծավալապաշտական դիվանագիտական խաղերի հետևանքն էր նաև 1918-1921թթ. նորաստեղծ առաջին ՀՀ կործանումը, որից հետո Հայաստանը կրկին բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Հայ Ազգի համար սկսվեց հալածանքի, տառապանքի ու մասնատման դժվարին ժամանակաշրջան, երբ բարոյահոգեբանական ոչ պակաս վտանգավոր էր տեսակի անհետացման վտանգը՝ թուրքացմամբ ու խորհրդային ժողովուրդ-ամբոխի կերտմամբ…
Եվ այսօր, մեր Արյան ու գերագույն ճիգերի գնով ստեղծվել է նոր Հայկական Պետություն, իսկ Հայ Ազգն իր ազատատենչ ու ռազմաշունչ Ոգով հնարավորություն է ձեռք բերել ոչ միայն գոյատևելու, այլև իրականացնելու իր Գերագույն Նպատակը՝ վերատիրելու Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանին: Վաստակել է նաև ազգային ու բարոյական նկարագրին, ներազգային ավանդույթներին ու արժեքներին տեր լինելու իրավունք, իրականություն դարձնելով «մեկ Ազգ՝ մեկ Հայրենիք» գաղափարը, որը կնպաստի ՀայԱրիական ներցեղային օրենքների և Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) կացութաձևի վերականգնմանը և Հայ Ցեղի վերահաստատմանը իր Արարչական Բնօրրանում՝ Հայքում...
Հայաստանում ստեղծված և գործող ազգային կուսակցությունները, միություններն ու այլ կազմակերպությունները փորձում են համախմբել Հայությանը և կազմակերպված ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սակայն, համախմբել անտարբեր, օտարասեր ու ստրկամիտ ժողովուրդ-զանգվածին Ցեղի և Ազգի սերուցքի շուրջ, ներկայումս աննպատակահարմար է. դա հնարավոր է միայն Ազգային Ոգու արթնացմամբ: Իսկ արդ, Ազգի ու Հայրենիքի համար իրեն զոհաբերողը չի կարող համակերպվել Ազգն ու Հայրենիքը դավաճանողի կամ լքողի հետ:
Այս պատմական իրականությունից և ՀայԱրիական մտածողությունից թելադրված՝ անհրաժեշտություն ծագեց կազմավորելու Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ):
ՀԱՄ-ի նպատակն է իր շուրջը համախմբել Ցեղապաշտին հատուկ գաղափարներով առաջնորդվող և Ամբողջական Հայաստանի վերատիրման համար անձնվիրաբար պայքարող Հայ Ազգի նվիրյալներին, որոնք իրենց համարում են Հայ Ցեղի սերունդ, ՀայԱրիական Ոգու կրող, չեն հանդուրժում ոչ մի այլ ազգի ու պետության դավանանք ու համոզմունք, պաշտում են Հայրենիքի գաղափարը և իրենց գործունեությամբ հենվում են Ազգի Ներուժի վրա: ՀԱՄ-ը համագործակցում է բոլոր ազգանվեր ուժերի հետ, որոնք առաջնորդվում են դարերի ընթացքում ձևավորված սեփական ազգային գաղափարախոսությամբ ու մտածողությամբ, կացութաձևով, ՀայԱրիացուն հատուկ Էությամբ ու Զորությամբ: ՀԱՄ-ի, որպես արդեն միասնական ու ձևավորված կառույցի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական Կենտրոնում:
ARAR
 
Posts: 9
Joined: Thu Jan 25, 2007 7:06 pm

Return to Արիականություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron