ՀԱՅ ԱԶԳ և ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Արիական գաղափարախոսություն ու աշխարհակարգ, ովքեր են արիացիները:

Moderators: Supermod, Andranik

ՀԱՅ ԱԶԳ և ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Postby ARAR on Thu Jan 25, 2007 11:47 pm

3. ՀԱՅ ԱԶԳ

Հայ Ցեղը իր Նախահայրենիքում՝ Աստվածային Տարածքում, հետզհետե հզորանալով, զարգացրեց իր որակներն ու առանձնահատկությունները՝ ձևավորելով ինքնատիպ ազգային կացութաձև՝ դարձավ ազգ, և կոչվեց Հայ Ազգ: Իսկ հզոր Արիական Ցեղը ցեղապիղծ զանգվածների շարունակական պատերազմներից, հետզհետե ուժգնացող ներքին պառակտումից և անհաշտությունից մասնատվեց և վարածվեց բազմաթիվ ազգերի (ազգությունների, ազգակիցների)՝ տրվելով ինքնապաշտպանական բնազդին: Այդ ամբողջ ժամանակաշրջանը (Արիական Ցեղի մասնատումը տարբեր ազգերի) հետագայում պատմության մեջ որակվեց հեթանոսական ( էթնոս, ներազգային), և դարերի փորձությունների ընթացքում Արիական Սրբազան ու Ոգեղեն պաշտամունքն աննախադեպ շեղումներ ունեցավ և հետզհետե վերածվեց կռապաշտության՝ անտեսելով իրական ազգային-հեթանոսական հավատալիքները…
Գոյատևման խնդիր հետապնդող Հայ Ազգը հենվելով ինչպես ներազգային ինքնատիպ ավանդույթների, այնպես էլ ՀայԱրիական ներդաշնակ Ներցեղային Օրենքների վրա, կարողացավ պահպանել ներքին համերաշխությունն ու միասնությունը, որը թույլ տվեց ոչ միայն գոյատևել, այլև՝ հազարամյակների վայրիվերումների մեջ պահպանել Հայ Ցեղի Գենը և պատմական հիշողությունը…
Հայ Ազգը Հայ Ցեղի շառավիղն է և մշտապես ապրելով Հայքում՝ Արարչաստեղծ Բնօրրանում, իր մեջ հաստատակամորեն կրեց Հայերի Ոգին և ժառանգաբար փոխանցված Հայ Ցեղի Գենը, որոնց հզորությունն ու բացառիկությունը բազմիցս ապացուցվեցին համամարդկային պատմության ընթացքում: Իսկ հեռացածներն էլ ձևավորեցին Արիական շառավիղը: Հայ Ցեղից (նաև՝ ՀայԱրիական Ցեղատիպից) սերած ազգերից Մարդ-Աստվածների Գենի միակ ժառանգորդը Հայ Ազգն է: Իսկ Արիական Ցեղի տրոհումից սերած ազգերն անվանվեցին իրենց ազգակից նախնիների-նահապետների կամ համապատասխան բնատարածքի պատմական անվանումներով՝ իրենց մեջ պահպանելով ՀայԱրիական Ցեղի Գենը…
Հայ Ազգը, բնակվելով Աստվածային Բնօրրանում, Մարդ-Աստվածների Գենի բացարձակության շնորհիվ ծաղկեց, հզորացավ ու ստեղծեց զարգացած քաղաքակրթություն ու հզոր պետություններ: Այդ ընթացքում Հայ Ազգը պահպանելով իր նախնիներից փոխանցված Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, կարողացավ հասնել գրեթե կատարելիության: Սակայն, այստեղ էլ արտաքին միջամտություններն ու ներքին խժդժությունները, Արյան Մաքրության Օրենքը չկատարելը ավերիչ ազդեցություն գործեց, և հզորության հասած Հայ Ազգն ու Հայք-Հայաստանը աստիճանաբար թուլացան: Եվ Հայաստանը մասնատվեց մանր պետությունների՝ տարբեր անվանումներով, և տվյալ «երկրի» բնիկ Հայերին հաճախ անվանում էին այդ տարածքի անվանը (նաև այլալեզու հնչողությամբ) համապատասխան: Օրինակ՝ Արատտա, Սուբիր, Սուբարտու, Արմանի, Արամ, Արմի, Արմենիա, Արմինիա, Արմե-Շուբրիա, Արմատանա, ՈՒրմե, Նաիրի, Վանի թագավորություն (Բիայնա, Ուրարտու), Արարադ, Հայասա… ինչպես նաև՝ Կուտիական, Խախում, Միտանիի, Թոգարամա (Թորգոմա Երկիր), Կիլիկիայի թագավորություններ և այլն, որոնք հաճախ գոյատևում էին միմյանցից անկախ, առանց շփման եզրերի՝ որն էլ իր հերթին Ազգի մասնատման (հետագայում որակի կորստի) պատճառ եղավ, և Հայ Ազգը որոշ տարածքներում վերածվեց գորշ, անդեմ ժողովուրդ-զանգվածի ու սկսեց գոյատևել որպես Հայ Ժողովուրդ: Դա էր պատճառը, որ մի քանի տասնյակ Հայկական մանր անկախ պետություններ (տարբեր ժամանակաշրջաններում) միասնության ու հզորության չհասան, կործանվեցին, իսկ նրանց բնակիչները բնաջնջվեցին, դարձան գաղթականներ, ձուլվեցին: Սակայն, նախնիների հզոր Գենը զգաստացրեց ու մղեց Հայ Ազգի մասնատված հատվածներին՝ իրենց մեջ ուժ գտնելու, ձգտելու ազատության, միասնության, ազգային անկախ պետականության ու բացառիկ Հոգեմարմնական Տեսակի վերականգնման…

4. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Հայ Ցեղի ժառանգների որակական մաքրմանը զուգընթաց, նրա սփռված հատվածների գտնվելու վայրից և բարոյահոգեբանական վիճակից կախված, տեղի է ունենում նաև անկման գործընթաց: Սա ինչպես արտաքին քայքայիչ միջամտությունների ու բռնությունների, այնպես էլ ներազգային պառակտումների ու մասնատումների հետևանք էր, որի պատճառով Հայ Ազգի մի մասը տկարացավ, թուլացավ ու աստիճանաբար հեռացավ իր Արմատներից, ազգային ավանդույթներից ու սովորույթներից, բարոյազրկվեց, կորցրեց ազատատենչ Ոգին և վերածվեց ստրկամիտ, անարժանապատիվ, օտարամոլ ու անդեմ ժողովուրդ-զանգվածի, որն սկսեց դրսևորել գրեթե ամբոխին բնորոշ վարքուբարք…
Հայկական Սրբազան ու Ոգեղեն՝ Տիեզերական պաշտամունքն անհավանական շեղումներ ունեցավ ինչպես ՀայԱրիական, այնպես էլ ոչ-արիական ժողովուրդների մեջ, որը որոշ տեղերում վերածվեց կռապաշտության: Քայքայման այդ ամբողջ ժամանակաշրջանը պատմության մեջ ամրագրվեց մեկ բառով՝ հեթանոսական, և որակվեց հետադիմություն, որը բացարձակ սխալ բնորոշում է…
Հայ Ժողովրդի մեջ ազգասիրությունն ու ավանդապաշտությունը համարվեց կամ հրամցվեց որպես ազգայնամոլություն, բարոյականությունը՝ հետամնացություն, ազգային հնագույն արժեքները՝ հեթանոսական (նկատի ունենալով հետադիմական, ոչ քաղաքակիրթ), և հատկապես հակաքրիստոնեական մշակույթ: Ազգային որակներից ու բարոյականությունից զուրկ զանգվածի մեջ աստիճանաբար ծաղկում ապրեց օտարամոլությունը, օտար բարքն ու բարոյականությունը դարձան նրա հիմնական կացութաձևը: Նորի, ժամանակակցի, ավելի առաջադեմի անվան տակ օտարի լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները մուտք գործեցին ընտանիք, մանկամսուր-մանկապարտեզ, դպրոց, բոլոր բնագավառներն ու ոլորտները և դարձան ժողովրդական (հասարակական) ճնշման միջոց՝ ազգայինի նկատմամբ:
Հայ Ժողովուրդը, ընդդիմանալով ազգայինին, պարարտ հող ստեղծեց ապազգային դրսևորումների և գործունեության համար, օտար գաղափարախոսություններն ու կրոնները աղավաղեցին ու խեղեցին հասարակական գրեթե բոլոր խավերի, ինչպես նաև մանուկ սերնդի բարոյահոգեբանական չափանիշները: Ցեղապղծությունը (այլասերումը), ազգադավությունը, հայրենալքությունը, ընտանեկան և ազգային ավանդական դրվածքի անտեսումը հանգեցրին ժողովուրդ-զանգվածի գոյատևմանը՝ առանց պատմական հիշողության ու հեռանկարի: Հպանցիկ և այսօրեական տրամադրությամբ, նորաձևությունների ճոխ մատուցումների թմրեցուցիչ ազդեցությամբ Հայ Ժողովուրդն է’լ ավելի հեռացավ իր Արմատներից և գրեթե զրկվեց բնատուր անհատականությունից…
Սակայն, Հայ Ժողովրդի մեջ այնուամենայնիվ պահպանվել են ինչպես Մարդ-Աստվածների Գենը, այնպես էլ՝ Հայ Ազգի Ինքնատիպ ու Բացառիկ Որակները, և Հայոց պետության ու իշխանությունների կողմից տարվող ազգային ու բարոյական քաղաքականության պարագայում նիրհած Գենն անպայման կարթնանա, ու Հայը վերստին տերը կլինի իր Ինքնության ու Էության: Այլապես, շարունակելով ընթանալ ապազգային (հակազգային) կործանարար ու ճահճոտ ճանապարհով, Հայ Ժողովուրդն աստիճանաբար կվերածվի մի խառնամբոխի, ցեղի տականքի, որը հրապուրվելով համաշխարհային ժողովուրդ ստեղծելու զառանցանքով, կուրանա իր ծագումն ու անվանումը (ՀԱՅ) և կգոյատևի անդեմ կամ հազարադեմ կերպարանքով՝ վերջնականապես կորցնելով նախնյաց Արարչական Գենը...
—————————————————————————————————————————————————————————————------------------------------------------------------------------------------
ARAR
 
Posts: 9
Joined: Thu Jan 25, 2007 7:06 pm

Return to Արիականություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron