Õ€.Ô±.Õ„.-Õ« Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨

ՀԱՄ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՄ-ի Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի, Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր Հայրենիք-Բնօրրանում և Արիական-Ցեղապաշտական (որն է, Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի, ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի վերահաստատմանը:
Դրանք իրականացնելու համար ՀԱՄ-ը հետևողականորեն,
1. Նպաստում է Հայաստանում Ազգային պետականության կայացմանն ու ամրապնդմանը, տնտեսության հզորացմանը:
2. Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, ՀայԱրիական մտածողության ձևավորմանը և Արիական-Ցեղապաշտական, նույնն է, Հայկական-Ցեղապահպանական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի, հավիտենարժեք սրբությունների և ազգային ու բարոյական գաղափարախոսությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային, հոգևոր արժեքների, պատմական հուշարձանների և այլ շինությունների վերականգնմանը և վերաարժեքավորմանը:
5. Ձգտում է ազգային կրթական, մարզական և առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաև, Հայ Ազգի սոցիալական և իրավական պաշտպանվածության հաստատմանը:
6. Նպաստում է Հայոց պետության և Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
7. Ձգտում է հոգևոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:
ՀԱՄ-ը այս խնդիրների իրականացումը կարևոր և անհրաժեշտ է համարում, Գերագույն Նպատակներին հասնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
ՀԱՄ-ը նաև չի բացառում միջազգային կամ ներազգային քաղաքականության մեջ անսպասելի, կտրուկ շրջադարձների հնարավորությունը, որի ժամանակ կարող են ծագել այլ նպատակներ ու խնդիրներ, որոնք այդ պահին կհամարվեն ավելի կենսական:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման համառոտ պատմություն
1989թ. Արցախյան շարժմանը զուգահեռ ընթանում էր նաև Հայաստանի (Հայկական ԽՍՀ) անկախացման շարժումը (հետագայում, ազգային-ազատագրական պայքարը) և ադրբեջանական զինված կազմավորումներին բախվելուց բացի առկա էր նաև խորհրդային բանակի հետ ընդհարվելու վտանգը
Մինչ այդ, պատմական անխուսափելի և օրինաչափ անցուդարձի ընթացքում, ապազգային (հակազգային) ուժերը գրեթե անթերի կազմակերպված պառակտիչ գործունեություն էին ծավալել, և իրար հաջորդելով, մասնատվում էին քաղաքական խմբավորումներն ու ուժ ներկայացնող կազմակերպությունները, որի հետևանքով թուլանում է և° Արցախյան շարժումը, և° Անկախության համար մղվող պայքարը
Պառակտման ալիքը ցնցեց նաև պայքարի բովում իր տեղը գտած Հայաստանի Ազգային Անկախություն Կուսակցության (ՀԱԱԿ) հիմքերը և այն բաժանեց երկու մասի: Միավորվելու բանակցություններն արդյունք չտվեցին: Եվ որոշ բանակցություններից հետո որոշվեց ստեղծել ՙՀայ Ցեղակրոնների ՈՒխտ՚ (ՀՑՈՒ) կիսաքաղաքական-կիսավրիժառուական (պաշտպանական) կազմակերպությունը, քաղաքականությամբ զբաղվելուց բացի, նաև, սպասվող ամենատարբեր ուժային գործողություններին դիմակայելու նպատակով: Կազմակերպության ծրագիրն ու կանոնագիրը հիմնականում պատրաստ էին և Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ՀՑՈՒ հռչակումը (նախատեսված էր 1989թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), սակայն դա տեղի չունեցավ, և մասնատված ՀԱԱԿ-ի թևերից մեկում, Հայ Ազգային Կուսակցության (ՀԱԿ) հիմնադրման ժամանակ, առաջարկվեց ստեղծվող կուսակցությունն անվանել Հայ Ցեղակրոնների Կուսակցություն (ՀՑԿ, պաշտոնաթերթը, ՙԱրյան Կանչ՚), բայց առաջարկությունը բավարար աջակցություն չստացավ, և Նժդեհյան Ցեղակրոնությանը դառնալը անորոշ ժամանակով հետաձգվեց
1990թ. փորձ արվեց Ցեղակրոնությունը հաստատել Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) գաղափարախոսության հիմք, իսկ Նժդեհականությունը, հայ զորականի հոգեմարմնական կերպարը բնութագրող ուսմունք: Այդ ուղղությամբ արդեն կատարվում էր նպատակային աշխատանք, նույնիսկ կար տեսանելի արդյունք, սակայն, ՀԱԲ-ի լուծարումը կասեցրեց Նժդեհյան Ցեղակրոնության առաջընթացը
Այնուամենայնիվ, Հայաստանում օրինաչափորեն ստեղծվեցին Ցեղակրոն ուսմունքով առաջնորդվող կազմակերպություններ ու խմբավորումներ և նրանցից մեկի, Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցության (ՀԱՑԿ) հիմնադրումը տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, 1993թ. դեկտեմբերի 15-ին (ՀԱՄ հիմնադրելու նպատակով): Սակայն դաշնակցական, ռամկավարական, համայնավարական, հհշական և այլ կուսակցական ու անկուսակցական մի շարք (մոտ 10) թերթերին ուղարկված հռչակագրի և ծրագրային հիմնադրույթների շարադրանքը չտպվեց: Միայն 1995թ. հուլիսի 21-ին, Աբովյանի շրջանային ՙԿոտայք՚ թերթում (թիվ 8 (6079)) ՀԱՑԴ-ի (մինչ այդ ՀԱՑԿ-ն Դաշինքի էր վերածվել) ներկայացուցիչների ջանքերով տպագրվեցին ՀԱՑԴ-ի հռչակագիրը և հիմնարար հատվածներ ծրագրից
Շուտով անվանափոխված ՀԱՑԴ-ն, Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքը (հռչակագրում, ծրագրում և կենսաօրենքներում որոշ լրացումներ կատարելուց հետո) համալրվեց, և 1996թ. փետրվարի 12-ին մի քանի ընտանիք կազմավորեց ՀԱՑԴ-ի Գերագույն Խորհուրդը (ԳԽ), որն էլ արագորեն սկսեց զբաղվել նպատակային գործունեությամբ
Մինչև 1996թ. ՀԱՑԴ-ում կար մեկ Ցեղապաշտ ընտանիք, որը գործում էր բազմաթիվ համակիրների օժանդակությամբ: 1995թ. համագործակցելով, իսկ 1996թ. համալրելով ՀԱՑԴ-ն, այդ ընտանիքները նույն թվականին կազմավորեցին ՀԱՑԴ-ի Աբովյան քաղաքի և Կոտայքի շրջանի, հետագայում, Կոտայքի մարզի համայնքը
1996-1997թթ. ՀԱՑԴ-ն ներգրավվեց ինչպես Աբովյանի, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զանազան ոլորտներում և նպատակաուղղված հարաբերություններ սկսեց ամենատարբեր քաղաքական, հատկապես, հայ ազգայնական, արիական, նաև այլ ուղղվածությամբ գործուն ուժերի հետ: Սերտորեն համագործակցելով մի քանի ազգային-ազգայնական և այլ խմբավորումների ու կազմակերպությունների հետ, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց (Աբովյանում նախաձեռնեց) Հայոց պատմության ուսումնասիրման և ազգային միասնական Հայկական գաղափարախոսության մշակման աշխատանքին, ՙԱրարչական Դաշտ՚ (Հայ-Արիական գաղափարախոսության ուսումնասիրում), ՙԱզգային Դաշտ՚ (Ցեղակրոն ուսմունքի ուսումնասիրում) միավորումներում, և այլ կառույցներում (Տարոնականության, Հայկական ծագումնաբանության, հեթանոսական վարդապետության, տոհմաբանության ուսումնասիրում):
1994-1996թթ. մի քանի անգամ (այս դիմումներն առհասարակ անպատասխան մնացին), իսկ 1997թ. հունվարից սկսած, ՀԱՑԴ-ն յոթ անգամ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն, պետական գրանցում ստանալու համար, և միայն տարեվերջին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն: Իսկ 1998թ. մարտին գրանցվեց նաև Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցություն (ՀԱՑԿ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիրը ՀԱՑԴ հասարակական կազմակերպության անդամներն էին: ՀԱՑԿ-ն, թեև ուներ իր կանոնադրությունը, որպես գաղափարախոսական հիմք ընդունեց ՀԱՑԴ-ի գաղափարական հիմնադրույթները, նպատակներն ու խնդիրները:
1998թ. առաջին կեսին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվեց նաև ՀԱՑԴ հասարակական և ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ պաշտոնաթերթը, ՙՀայ-Արիա՚ շաբաթաթերթը:
1998թ. ապրիլին, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց Հայ Ազգայնական Դաշինքի (ՀԱԴ) ձևավորմանն ու հիմնադրմանը, որին այնուհետև (քաղաքական խնդիրներում) միացավ ՀԱՑԿ-ն: ՀԱԴ-ն իր տեսակի մեջ եղավ Հայ ազգայնականներին համախմբած (միևնույն գաղափարական հիմնադրույթների, նպատակների և կանոնագրի շուրջ) առաջին միավորումը և այս հաջողված փորձը ՀԱԴ-ի հետ համագործակցելու լուրջ հիմք տվեց տարբեր ազգային-ազգայնական ուժերին, ինչպես առանձին կազմակերպություններին, այնպես էլ, անհատներին: Միևնույն ժամանակ Աբովյանում (Կոտայքի մարզում բանակցությունները որոշ ժամանակով ձգձգվեցին) ՀԱՑԴ-ն, ապա նաև, ՀԱՑԿ-ն, նախաձեռնեցին և մասնակցեցին Ազգային ՈՒժերի Միացյալ Դաշինքի (ԱՈՒՄԴ) հիմնադրմանը, որը կարճ ժամանակում համախմբեց քաղաքում գործող մոտ 20 հասարակական և քաղաքական կազմակերպությունների: ԱՈՒՄԴ-ն եռանդուն ու նպատակային գործունեություն ծավալեց Աբովյանում, կարողանալով ազդել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական ու այլ իրադարձությունների վրա:
Այնուհետև, 1998թ. կեսերին ՀԱՑԿ-ի նախաձեռնությամբ Աբովյանում կայացավ Միասնական Պայքարի Ճակատի (ՄՊՃ), իսկ 1999թ. հունվարին, Երևանում, Հայ Արիական (Արիների) Բռունցքի (ՀԱԲ) հռչակումը, որոնք էլ իրենց դերակատարումն ունեցան հանրապետության հասարակական ու քաղաքական կյանքում: ՄՊՃ-ն Աբովյանում մինչև տարեվերջ ղեկավարեց սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական բարեփոխումների շարժումը, այդ ընթացքում քաղաքում անցկացնելով հանրահավաքներ, ուղիղ հեռուստաեթերներ ու այլ միջոցառումներ, իսկ ՀԱԲ-ը, նախկին Հայոց Ազգային Բանակի հիմքի վրա, կազմակերպեց Ցեղակրոն և Արիական մի շարք ուժերի համախմբումը... ՀԱԲ, նույնպես քաղաքական-գաղափարախոսական միավորում, որի հիմնադիրներն էին ՀԱՑԿ-ն և նախկինում, 1989-1990թթ. Հայաստանում գործող (Հայաստանի անկախացմանը մեծապես նպաստած, տարածքային ամբողջականությունը պաշտպանած) Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման հրամանատարական կազմը: Շատ արագ այս դաշինքին միացան մի քանի կազմակերպություններ (հիմնականում, Արցախյան պատերազմում զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով զբաղվող): 2000թ.-ին ստեղծվեց նաև Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), քանզի ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն ակնկալում էին հետագայում ՀԱԴ-ի, ՀԱԲ-ի և ՀԱՄ-ի միավորմամբ Հայաստանում ստեղծել ազգայնական հզոր քաղաքական-գաղափարական ուժ: ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն առաջնորդվում են Հայկականության և Արիականության (Համաարիականության) գաղափարախոսությամբ և համագործակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի տարբեր ուժերի հետ, որոնց դիրքորոշումներն ու նպատակները չեն հակասում Հայաստանի ու հայության շահերին: 2000թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՑԴ-ն և ՙԷություն՚ Ազգային Իմաստության Տաճարը համախոհների հետ հայտնեցին Հայաստանում Ազգային Ոգեղեն-Գաղափարական Զարթոնք նախաձեռնելու մասին, որը պիտի վերածվեր Հայոց Վերածնունդն իրականացնող շարժման: 1999թ. ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, առաջադրելով ԱԺ պատգամավորի, Աբովյանի քաղաքապետի, ավագանու անդամների, և մի քանի մարզերում գյուղապետերի ու ավագանու անդամների թեկնածուներ, իսկ 2000թ., Աբովյանի ԱՈՒՄԴ-ի հետ, ՀՀ նախագահի ընտրություններին: 2002-2003թթ.-ին անցկացվող ընտրություններին մասնակցեց արդեն ձևավորված ՀԱՄ կառույցը, առաջադրելով, պաշտպանելով համայնքի ղեկավար (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամ, ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուների:
... 2000-2002թթ. ՀԱՑԿ-ն իր գործունեությամբ հաստատուն և ուրույն տեղ գրավեց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, որպես ազգայնական գործուն կառույց, և ՙԱզգայնական ակումբ՚-ի, ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցության ու ՙՀայ Դատ՚ կազմակերպության հետ որոշակիացրեց Հայաստանի դասական ազգայնական դաշտը: Սերտ համագործակցություն ծավալվեց նաև ՀՀ ՙՀայ-Արիներ՚ Հայկազունների ազգային (սկաուտական) միության, ՙԱրորդաց Ուխտ՚ համայնքի, Հայաստանի ժողովրդային շարժման (ՀԱՀԳԲ-ի (ASALA) հասարակական-քաղաքական թև), ՙՄաշտոց միավորման՚ հետ, Հայաստանի հանրակրթական ու այլ ուսումնական հաստատություններին, հայագիտության և լեզվաքաղաքականության ոլորտին առնչվող հարցերում: Ամենատարբեր կազմակերպությունների հետ մասնակցեց ՀՀ կյանքի տարաբնույթ անցուդարձին (հանրահավաքներ, երթեր, ցույցեր, իրավական և սոցիալական պաշտպանության հարցեր, տոնակատարություններ, գիտաժողովներ, ասուլիսներ և այլ միջոցառումներ, որոնցից նշանակալիցը, հազարամյակներ հետո Արագածից (Արեգակից բռնկված) բերված Նավասարդյան խաղերի կրակն էր և Հայաստանի Արիական ուժերի գիտապատմամշակութային համաժողովը): Առավել աշխույժ գործունեություն ծավալվեց նաև, ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքահայ շրջանակների հետ:
ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ ունեն Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր-Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, Գորիս և այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, նաև, Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ), Վրաստան (Ջավախք) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս: