Համարիական վերելք

Կուսակցական կյանք,
հայտարարություններ ու մեկնաբանություններ

Moderators: Supermod, Andranik

Õ€Õ¡Õ´Õ¡Ö€Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¥Õ¬Ö„

Postby Edgar on Fri Jan 12, 2007 11:39 am

Վերջերս Հայաստանում էին Սլավոնա-Արիական 3-րդ Համաժողովի մասնակիցները: Նրանց մեջ էին Սլավոնա-Արիական Խորհրդի անդամներ Սերգեյ Գլազովը (Նիժնի Նովգորոդ, գործարար) և Ռուսաստանի Դաշնությունում Հայ Արիական Միաբանության լիազոր-ներկայացուցիչ Անդրանիկ Աթոյանը, որը նույնպես ընդգրկվել է այդ Խորհրդի մեջ, սակայն, որպես Հայ-Արիացի: Սլավոնա-Արիական վերջին Համաժողովին, որ անցկացվեց Կրասնոդարի երկրամասում, մասնակցել են պատվիրակներ Ռուսաստանի տարբեր մարզերից, Ուկրաինայից, Բելառուսից, Չեխիայից, Սլովակիայից և Հայաստանից (Անդրանիկ Աթոյանը): Բանակցություններ են ընթանում նաև մյուս սլավոնական ազգերի ներկայացուցիչների հետ:
Սլավոնա-Արիական պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱՄ գրասենյակում, որտեղ էլ ընթացան բանակցությունները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամների հետ: Պատվիրակները ներկայացրեցին սլավոնների Համաարիական պատկերացումները, գաղափարաբանությունը, գործունեությունը: Նման պարզաբանումներ էլ արվեց Արմեն Ավետիսյանի կողմից` Հայարիականության տեսանկյունից: Հստակ էր, որ ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ սլավոնաարիացիներն ու հայարիացիները ընկալում են գրեթե նույնապես: Սերգեյ Գլազովը նշեց, որ, իհարկե, կան ռուս-արիացիներ, որոնք գործում են դեռևս վելիկոռուսական հենքի վրա, սակայն, նմանները հետզհետե կհեռանան Արիական Համակարգից` չգտնելով իրենց տեղը, քանի որ նմանները տեղ չունեն մեզանում` ինչ ազգի էլ պատկանեն: ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամները մանրամասնորեն ներկայացրեցին Հայ Արիական Միաբանության ավելի քան 12-ամյա գործունեությունը:
ՀԱՄ գրասենյակում կայացավ հանդիպում նաև Սլավոնա-Արիական Խորհրդի, Հայ Արիական Միաբանության և ՙԱրորդիների Ուխտ՚-ի քրմական դասի ներկայացուցիչների հետ:
Կողմերն այս համագործակցության մեջ կարևորեցին իրանական արիական և հնդարիական ազգերի, հույների, արաբների մեջ առկա արիական տեսակների և եվրոպական արիական ազգերի հետ առնչությունները:
Հյուրերը եղան նաև Գառնի Հեթանոսական Տաճարում և մի քանի օր մնացին Գառնու հրաշագեղ ձորում, համատեղ անցկացնելով Յոգայի վարժանքներ: Եղան տիեզերազրույցներ թաքնագիտության (գաղտնագիտության) խնդիրների շուրջ:
Որոշվեց այցերը դարձնել պարբերական և փոխադարձ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Հայ Արիական Կուսակցություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron