Page 1 of 1

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

PostPosted: Sat Jan 13, 2007 7:48 am
by Edgar
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

2006 թվականի վերջին Ախալցխայում չինական 3 խանութների բացումը մտահոգությունների տեղիք է տվել տեղացիների մոտ, հայտնում է Ա-ԻՆՖՈ գործակալությունը:

Առաջին մտահոգությունը, թերեւս, առաջ է եկել տեղի առեւտրականների մոտ, որովհետեւ չինական էժան ապրանքների հայտնվելը շուկայում բացասաբար է անդրադառնալու իրենց բիզնեսի վրա:


Ախալցխացիների մոտ ապագայի մտահոգություն կարող է լինել նաեւ չինացիների տեղում հաստատվելու ցանկությունն ու հաստատակամությունը: Չինացի առեւտրականները նշել են որ իրենց այս երկրամասը դուր է եկել եւ իրենք մտադիր են ոչ միայն զարգացնելու իրենց բիզնեսը, այլեւ հաստատվելու այստեղ:


Հաշվի առնելով չինացիների աճի տեմպերը, ինչպես նաեւ նրանց բիզնեսի զարգացման հնարավորությունները, տեղացի որոշ մասնագետներ մի քանի տարի հետո գոնե Ախալցխա քաղաքում ժողովրդագրական չնախատեսված փոփոխություն են ակնկալում:

12-01-2007 11:25:15 Սկիզբ

PostPosted: Fri Feb 23, 2007 4:13 pm
by osttruppen
Ամեն ինչ կարգին էր "կասագլազիներն" էին պակասւմ....Վրացիքին պատժել է պետք...Դրոի տված դասերը մոռացել են...

PostPosted: Sat Feb 24, 2007 5:36 pm
by Ararat
Չինացիները դեռ ոչինչ, բա որ թուրք մեսխեթներին են ուզում բերել Ջավախք լցնել: Վրաստանը լրիվ դարձել է երկու թուրքական պետությունների կամակատար: Ինչ նրանք ուզում են այն էլ անում:

PostPosted: Sun Feb 25, 2007 7:16 pm
by osttruppen
Ararat wrote:Չինացիները դեռ ոչինչ, բա որ թուրք մեսխեթներին են ուզում բերել Ջավախք լցնել: Վրաստանը լրիվ դարձել է երկու թուրքական պետությունների կամակատար: Ինչ նրանք ուզում են այն էլ անում:

Չինացիներն էլ, թուրքերն էլ հավասար սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը եթե նրանք բնակություն են հաստատում Հայկական հողերում: