Page 1 of 1

Հայ Արիների Բռունցք

PostPosted: Mon Jan 15, 2007 11:19 pm
by Hopar
Armenian Aryans Forum - Powered by United Aryan Nations

Thumbs up ՀԱԲ

This article been posted by AR MAN
In the Forum http://www.armenianaryans.com/
Article Address is: http://www.armenianaryans.com/AryanComm ... .php5?t=46

Հայ Արիների Բռունցք

Չնայած այն իրողությանը, որ Հայոց Ազգային Բանակ ստեղծելու կոչեր ու ձեռնարկումներ եղել են դեռևս 1988թ. մարդաշատ հանրահավաքներում, այնուամենայնիվ, որպես արձանագրված պատմական փաստ Հայոց Ազգային Բանակը (իհարկե որպես ՀԱԲ ռազմական կազմակերպություն, այլ կերպ այն ժամանակ հնարավոր էլ չէր) հիմնադրվել է 1989թ. ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 74-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված համաժողովրդական մեծ սգո երթից հետո, քաղաքամայր Երևանի երկրորդ հեղափոխական ոստանում՝ Մատենադարանի հրապարակում, քանզի Ազատության (Թատերական) հրապարակը խորհրդային զինվորներով շրջապատված էր...

1989-1990թվականներին հայ ազգային ազատագրական պայքարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անկախության համար թևակոխեց նոր փուլ՝ առավել դժվարին ու վճռորոշ: Քաղաքական եռանդուն գործունեությանը զուգակցվեց զինված պայքարը, որն էլ հիմնարար դեր խաղաց Հայաստանի Հանրապետության վերաստեղծման, ռազմաքաղաքական ակնառու հաջողությունների, ինչպես նաև միջազգային թատերաբեմում մեր խարխլված, գրեթե չգոյ հեղինակության նկատելի բարձրացման համար:

Հայ ազգն անարգանքներն ու նվաստացումները կուլ տալով կամ պետք է իր հայրենիքի մի հատվածը կորցնելու մտքի հետ հաշտվեր և այլևս անարդյունավետ հանրահավաքներով, երթերով ու հացադուլներով այլազգի ինչ-որ ուժերից օգնություն խնդրելով ինքնասպառվեր, կամ զենքը ձեռքին, թեկուզ մարդկային կորուստների գնով պետք է կերտեր իր ազատությունը, հայրենիքի միասնությունն ու անկախությունը: Եվ ազգն ընտրեց այդ պահին ամենադժվարին, բայց պատվաբեր ու միակ ճշմարիտ ուղին՝ զինված պայքարը: Այն պարտադրվեց մեզ ինչպես խորհրդային բանակի, այնպես էլ ադրբեջանական զինված կազմավորումների սադրիչ գործողությունների միջոցով և ի պատիվ մեզ, մենք համառորեն դիմադրեցինք ու հերոսաբար հաղթանակեցինք դժվարին ու դաժան պատերազմում...
Սումգաիթյան ցեղասպանությունը, հայերի ջարդերն ու տեղահանություններն Ադրբեջանի տարածքում (հիմնականում Պատմական Հայաստանի գրավյալ տարածքներում), ստիպեցին ավելի լրջորեն մտորել ու խորհել մեր հետագա գործունեության, ազգային կեցվածքի և առաջնային կարևորության անելիքների հստակ վերագնահատման ու համակարգման մասին: Եվ անսալով մեր նախնյաց գենի իմաստուն ու հզոր ձայնին, հայ ազգն անմիջապես կարողացավ իր մեջ ուժ գտնել ու վերահաստատել մեր գոյատևման իրավունքը նախնյաց հայրենիքում՝ Արեգակի և Արարատի հովանու ներքո:

Որպես ճշմարիտ այլընտրանք, արդեն անօգուտ ու հոգնեցուցիչ մի քանի հարյուր հազարանոց (ինչպես ժամանակին ասվում էր՝ միլիոնանոց) հանրահավաքներին ու բողոքի ցույցերին, շատ հայորդիներ ազգային ազատագրական պայքարում հաջողության հասնելու համար, որպես ինքնապաշտպանական արդյունավետ միջոց, ընտրեցին զինված պայքարը և շուտով Հայաստանում ու Արցախում առաջացան ռազմապաշտպանական կազմավորումներ՝ տարբեր անվանումներով, հնարավորություններով ու նպատակներով...

Հայոց Ազգային Բանակը (ՀԱԲ) 1989 թվականից եռանդուն գործունեություն ծավալեց հայ երիտասարդներին խորհրդային բանակում ծառայելուց ազատելու, պաշտպանելու, ինչպես նաև կամավորական Հայկական Բանակ կազմավորելու ուղղությամբ: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ՀԱԲ-ի ինքնահաստատումը դանդաղորեն էր ընթանում, սակայն՝ համառորեն, և արդեն նկատելի էր նպատակների իրականացման ուղղությամբ դրական տեղաշարժերի արդյունքները: ՀԱԲ-ի կարգավիճակի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ 1990թվականի հունվարին, Երասխի հայտնի մարտական գործողություններից հետո, երբ ՀԱԲ-ն աշխուժորեն սկսեց զբաղվել զենք-զինամթերքի, զինվորական հանդերձանքի հայթայթումով, կամավորներին ռազմաճակատ ուղարկելով, սահմանամերձ բախումնային գոտիներում նրանց տեղավորելով և տեղերում ինքնապաշտպանությունը կազմակերպելով:

Ընթացքում, որպես ռազմապաշտպանական կազմավորում, ՀԱԲ-ն իր կառույցներն հիմնեց Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, փուլ առ փուլ ձևավորելով ու ներմուծելով բանակին բնորոշ և հատուկ բոլոր անհրաժեշտ պարագաները:

...1990թ. օգոստոսի վերջին ՀԱԲ-ը նորելուկ իշխանավորների կողմից լուծարվեց: Խորհրդավոր պայմաններում կատարվեց մի գործողություն, որն ակնհայտորեն հետապնդում էր մութ նպատակներ: Դա հայտնի սադրանքն էր. երկու հայորդիների դավադիր սպանությունը: Սակայն դա առիթ էր, այն էլ դաժանորեն սարքովի, և ոչ՝ պատճառը: Իսկ պատճառն այլ էր: Նախ, Հայաստանի նորընծա իշխանություններն իրենց տերերից պատվեր էին ստացել՝ լուծարելու ՀԱԲ-ը, քանի որ այն կատարելով իր հիմնական առաքելությունը՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը, սկսեց լուրջ դերակատարություն ունենալ նաև Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ինչը ձեռնտու չէր մեր հայրենիքը որպես խաղաթուղթ նախատեսողներին: Երկրորդ՝ ՀԱԲ-ը, որպես գաղափարախոսություն, հաստատապես որդեգրել էր նժդեհյան ցեղակրոնությունը և հզոր ազգային զինված կազմակերպություն էր, իսկ դա ոչ մի կերպ չէր համապատասխանում աշխարհի «գաղտնի կառավարության» մտադրություններին: Եվ երրորդ՝ ՀԱԲ-ի Ռազմական Խորհուրդը մինչև լուծարումը հայտարարել էր, որ պատրաստ է կազմակերպությունն իր ողջ կարողություններով դնել գերագույն Խորհրդի տրամադրության տակ, եթե գործող բոլոր կուսակցությունները համաձայնեն ձևավորել բազմակուսակցական Խորհրդարան: Սակայն դա չէր մտնում նորելուկ իշխանավորների ծրագրերի մեջ:

Ինչևէ, ՀԱԲ-ն իր զենքերը վայր դրեց ապազգային (ինչպես հետագայում հաստատվեց) ուժերի առջև, որպեսզի խուսափի վաղօրոք նախատեսված քաղաքացիական պատերազմից, չնայած ուներ դիմադրելու կարողություններ, բայց հաղթանակը թանկ գնով էր նվաճվելու, հայորդաց արյան գնով...
Դրանից հետո, տարիներ շարունակ, լռեց ՀԱԲ-ը: Ինչու՞ չփորձեց վերականգնել կազմակերպության գույքն ու զորակայան-գրասենյակները: Առաջինն այն էր, որ ՀԱԲ-ի լուծարումից հետո նրա մարտիկները՝ ներառյալ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը, տարբեր կամավորական ջոկատների և պետական բանակի կազմում զբաղված էին Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության խնդիրներով ու շատերն էլ զոհվեցին՝ հերոսանալով: Երկրորդ՝ պատերազմի հաղթական ավարտից հետո տարբեր կազմակերպությունների կազմում հաբականները մասնակցեցին ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի վայրիվերումներին՝ փորձելով օգտակար լինել ազգին: Եվ երրորդ՝ ՀԱԲ-ի հրամ.կազմի մեծամասնությունն իր ծառայությունը շարունակեց պետական բանակում, և ի պաշտոնե չէր խառնվում քաղաքականությանը:

Այժմ իրավիճակն այն աստիճան ծայրահեղ է, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական ոլորտից առավել ծանր է հոգևոր և գաղափարաքաղաքական կյանքը: Իսկ հաբականներն այս ընթացքում համոզվեցին, որ այս կամ այն ուժի միջոցով հնարավոր չէ հասնել ցանկալի նպատակին, որն է՝ ազգի բարգավաճումը և հայրենիքի հզորացումը, և ահա՛, անհրաժեշտություն առաջացավ վերականգնել ՀԱԲ-ը, սակայն, նոր որակով՝ որպես գաղափարական ՀԱԲ՝ ազգայնական կառույց: Եվ եթե Հայոց Ազգային Բանակը ժամանակին զբաղվում էր հայրենի սահմանների ու պատմական հողերի պաշտպանությամբ, ազատագրմամբ, ապա, այս նոր ՀԱԲ-ը՝ Հայ Արիական Բռունցքը, զբաղվելու է ազգի անվտանգության, ինքնապաշտպանության և զարգացման խնդիրներով: Հիմա էլ արդեն գաղափարախոսական պատերազմի ժամանակն է, հոգեորսությունը, արտաքին և ներքին անվերահսկելի քաղաքականությունը ստիպում են նախկին զինվորներին նոր ճակատ բացելու հատկապես քաղաքական-գաղափարախոսական դաշտում և այստեղ էլ նրանք բացարձակապես անզիջում են լինելու: Իսկ Հայոց Ազգային Բանակի «բարոյական դատը» դեռ իր ժամանակին է սպասում... Շատ կարևոր է, որ ճիշտ գնահատվեն և հարգանքի արժանանան այն հայորդիները, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն հայրենիքի ազատության: Սա զուտ ՀԱԲ-ի խնդիրը չէ, և այս վիրավորական վարվելակերպն ու կեցվածքը վտանգում է հայ կամավորական շարժման ապագան: Իսկ անելիքներ մենք դեռ շատ ունենք: Մեր սերունդների պարտքն է խթանել, և ոչ թե խաթարել ազգին ու պետությանը կամավոր ծառայելու ցանկությունը:

ՀԱԲ-ը նույն մաքրությամբ վերականգնվեց արդեն որպես «Հայ Արիների Բռունցք» կուսակցություն, կրկին առաջնորդվելով նախնյաց հավատամքով, հայ-արիական գաղափարներով և վերստին ծառայելու է Հայաստանին ու Հայությանը:
__________________
...To live for that for which it is worth to die...
...To die for that for which it is worth to live...

- Garegin Nzhdeh

___________________________

This article been posted by AR MAN
In the Forum http://www.armenianaryans.com/
Article Address is: http://www.armenianaryans.com/AryanComm ... .php5?t=46

PostPosted: Wed Jan 17, 2007 7:17 am
by Ararat
Բարեւ Հոպար:

Ողջունում եմ ձեզ մեր ֆորումում: Ուրախ եմ տեսնելու որ կան նաեւ հայ արիական այլ ֆորումներ: Հուսով եմ, որ մենք կհամագործակցենք

Lets Help Each Other

PostPosted: Sat Jan 20, 2007 11:57 am
by Hopar
Ararat wrote:Բարեւ Հոպար:

Ողջունում եմ ձեզ մեր ֆորումում: Ուրախ եմ տեսնելու որ կան նաեւ հայ արիական այլ ֆորումներ: Հուսով եմ, որ մենք կհամագործակցենք


Barev Ararat as well,

I hope, You and the other Aryans from your forum, can visit and participate in our forum discussions at: http://www.armenianaryans.com. Our forum need fresh news from Armenia about Armenian Aryan Union and about other aspects of political life in Armenia. We can exchange banners. You can take our logo baner with size 468x60 and put some place for link to your forum. You can provide your banner and I put in our forum.

Lets help each other.

Long Live Arka!

Long Live Armenia!

Please Don't Delete My Posts

PostPosted: Wed Jan 24, 2007 11:49 pm
by Hopar
From: Ararat
To: Hopar
Posted: Wed Jan 24, 2007 8:20 pm
Subject: Barev Quote message

Barev Hopar

Dzer bacatz topicnere skhalmamb djndjvel en angleren bajin tekhapokhelu entacqum. Nerokh klineq ayd tyurimacutyan hamar

Best Ararat

======================

From: Hopar
To: Ararat
Posted: Wed Jan 24, 2007 11:37 pm
Subject: Barev from Hopar

Barev ArArAt

I am of course very angry. I spent my valuable time to put on hayary.org the best posts from Armenian Aryans Forum. But somebody advise you take of that important posts. And even more, I knew who is that person who advise you. His not uniter any more he is the divider now. But I have technical background and I am who try good thinks all way to the clear end.
I spend my time again and put the same posts from Armenian Aryans Forum to the Hay Ary Forum in Aryan World section. If somebody deleted again "sghalmamb", then you know what that means.


Long Live Arka!

Long Live Armenia!

Armenia Forever!


Best Regards,

Hopar

http://www.armenianaryans.com

PostPosted: Thu Jan 25, 2007 8:42 am
by Ararat
The discussion should be continued here
http://forum.hayary.org/viewtopic.php?p=126#126