Ղուրանը թարգմանվեց հայերեն

Աստվածաճանաչություն, հավատամք ու կրոնական հարցեր

Moderator: Supermod

Ղուրանը թարգմանվեց հայերեն

Postby Ararat on Sat Feb 03, 2007 5:53 pm

ՂՈՒՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԵՐԵՆԻՑ

Image

Ղուրանի հայոց ձեռագիր թարգմանություններից մեկում միջնադարյան հայ դպիրը գրել է. «Այս ամենը ասվում է ոչ թե արտագրելու եւ սովորելու, այլ ճիշտ ուղով գնալու համար»: Մահմեդական աշխարհի սուրբ գիրքը՝ Ղուրանը հայ միջնադարյան գրականության մեջ անվանվել է «Ֆուրկան», ինչը ենթադրել է տալիս, որ գիրքը մեր պատմիչներին ծանոթ է եղել դեռեւս 13-րդ դարից: Արաբերենի իմացության շնորհիվ նրանք կարդացել են բնագիրը, ինչպես նաեւ կատարել են հայերեն հատվածական թարգմանություններ: Ավելի ուշ, 17-րդ դարում, Ղուրանի 124 սուրաները լատիներենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին: Ղուրանի թարգմանությունների կենտրոնի տվյալներով, գիրքը թարգմանվել է աշխարի մոտ 140 լեզուներով, որոնց մոտ 450 օրինակը ամբողջական կամ հատվածային թարգմանություններ են եվրոպական լեզուներով, սակայն դժվար թե գտնվի մի թարգմանություն, որը «համարժեք է Ղուրանին՝ այդ հավերժ հրաշքին»:

«Ղուրանը հայոց մեջ» գրքում իրանագետ Արմանուշ Կոզմոյանը նշում է, որ Ղուրանի հայոց թարգմանությունները արաբերեն բնագրից, ինչպես նաեւ ֆրանսերենից հրատարակվել են Պոլսում (1911 թ.) եւ Վառնայում (1909 եւ 1912 թթ.): 1990-ականներին Ղուրանը թարգմանելու փորձ է արել նաեւ բանաստեղծ Վահագն Դավթյանը՝ կյանքի վերջին տարիներին հիվանդ բանաստեղծը հասցրել է թարգմանել ընդամենը 120 այաթ (ոտանավոր)՝ առաջին երկու սուրաներից:

Ղուրանն ամբողջական թարգմանելու տառապանքն ու բերկրանքն, ըստ ամենայնի, վերապահված էր իրանահայ թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանին: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Ռզա Աթուֆին 3 տարի առաջ թարգմանչին վստահեց այդ ծանր ու պատասխանատու գործը: «Ինձ համար անակնկալ չէր այդ առաջարկը, որովհետեւ մինչ այդ տասնյակից ավելի գրքեր էի թարգմանել պարսկերենից: Միակ տագնապս պատասխանատվության զգացումից էր, որովհետեւ գործ ունեի մահմեդականների սուրբ գրքի հետ ու պատասխանատու էի ամեն մի վրիպակի համար: Ղուրանը թարգմանելն ինձ համար մեծագույն հաճույք էր, որովհետեւ յուրաքանչյուր տառապանք ունի տասնապատիկ բերկրանք», ասաց Հախվերդյանը՝ Հայաստանի գրողների միությունում երեկ տեղի ունեցած Ղուրանի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ:

Թարգմանությունը կատարվել է պարսկերենից, սակայն գրքի ամեն մի էջում հայերենի կողքին բնագիրն է՝ արաբերենը: «Ազգի» հարցին, թե «արդյոք թարգմանությունը չի՞ տուժել ոչ բնագրային լինելուց», Հախվերդյանը պատասխանեց, որ ինքը միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանում, որտեղ արաբերենը համարվում է երկրորդ լեզու: «Թեպետ արաբերենը խորթ լեզու չէ ինձ համար, սակայն թարգմանելու ընթացքում միշտ խորհրդակցել եմ արաբագետների հետ»: Իսկ ո՞րն է իր բնորոշմամբ Ղուրանի առանձնահատկությունը: «Մեզ համար հետաքրքրական են Նոյ նահապետի, Մարիամ Աստվածածնի, Հովնան մարգարեի մասին սուրաները: Եթե Նոր կտակարանում Մարիամը Հիսուսին ունենում է մսուրում, Ղուրանում՝ արմավի ծառի տակ: Նրան հասնող ձայնն ասում է ՝ թափահարիր ծառն ու քեզ համար արմավ կընկնի ծառից, կողքիդ աղբյուր կա, սնվիր ու խմիր այնտեղից: Իհարկե, տարբեր են նաեւ կենցաղավարությունը, կնոջը տրված իրավունքները եւ այլն»:

Ռզա Աթուֆին իր խոսքում նշեց, որ թարգմանությունը կատարվել է չափազանց բծախնդրորեն՝ թարգմանված ամեն մի 30 սուրա ուղարկվել է Թեհրան՝ լրացուցիչ ստուգման ու հաստատման: Ահա թե ինչպես են իրանցիները հայերիս հանձնել Ղուրանի 6216 հայերեն պատգամները, որոնք, թարգմանչի ասելով, ունեն գրեթե նույն խորհուրդներն, ինչ քրիստոնեականները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Ազգ.

Ղուրանի թարգմանությունը հայերեն մեծ առաջընթաց է: Հայը պետք է հնարավորություն ունենա կարդալու եւ համեմտաելու ինչպես Բիբլիան այնպես էլ Ղուրանը եւ ինքը արդեն որոշի թե կա իսկապես լուրջ հակասություններ այդ գրքերի մեջ թե դա ուղղակի մի շարք ֆանատիկ քրիստոնեաների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:

Իրականում հայը ինչքան հասունանում է այնքան հասկանում է, որ այն ինչ իրեն հոգեհարազատ է գտնվում է այլտեղ: Իսկ հայերեն Ղուրանը կնպաստի այդ հասունացմանը եւ քրիստոնեական դոգմատիկ կարծրատիպերից դուրս գալուն
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Armenian on Fri Feb 16, 2007 7:35 am

ՂՈՒՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԵՐԵՆԻՑ


Եէթե պրո-Իրանական քաղաքականութիւն է, կ'հասկանամ:
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia


Return to Կրոն ու հավատք

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron