ՏԻԵԶԵՐԱՊԱՏՈՒՄ

Աստվածաճանաչություն, հավատամք ու կրոնական հարցեր

Moderator: Supermod

ՏԻԵԶԵՐԱՊԱՏՈՒՄ

Postby Edgar on Fri Jan 12, 2007 12:10 pm

Տիեզերագիր
ՙԽորհուրդ Ամենայնի՚

Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈՒԹՅԱՆ մեջ,
Ուղեղում` մշուշ, Քաոս խառնիխուռն,
Նախագծվում էր Տիեզերքն անվերջ
ՆՐԱ մտքերի մենաստաններում:

Եղավ Մե°ծ Պայթյուն, Մե°ծ Պոռթկում սրտի,
ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ` հոգում ԱՐԱՐՉԻ,
Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,
Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:

Հաջորդ Պայթյունը ցրեց մշուշը,
Դուրս ժայթքեց պայծառ միտքը ուղեղի,
Եվ շարժման մեջ դրվեց հստակ պատկերը`
Որպես անվերջ-սկիզբ Տիրոջ Եզերքի:

Եվ ծավալվում է Տիեզերքը միշտ
Անվերջանալի ԱՐԱՐՄԱՆ ուժից,
Կյանքն է բաբախում կարծես սրտի մեջ,
Տիեզերական Բնության Մարմնի:

Եվ գոյանում են մարմիններ տարբեր
Տիեզերական թելիկներով ձիգ,
Բոլոր կողմերից նայում դեպի վեր,
Որ չշեղվեն կյանքի ուղեծրից:

Մոլորումը` վախճանն է դաժան,
Զի զորությունը ԱՐԱՐՄԱՆ ուժի
Ձևափոխում է ուժի` ավերման,
Ու կործանվում է մարմինն անարժան:

Կործանումը` ծնունդն է նորի`
Մաքուր, անարատ Բնության Մարմնի,
Եվ միայն Գենն է փոխանցվում հնի,
Կրելով իր մեջ ԱՍՊ-ն* անմեկնելի:

Եվ ամեն մի մահ կյանք է վերստին,
ԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ շղթայում անվերջ,
Կրկին ծնվում է նա, ով ապրում է
Տիեզերական Լույս-Բնության մեջ:

*ԱՍՊ - Ամենայն Ստեղծի Պատմություն
Աբովյան, 31.01.1996թ.

ՙԽորհուրդ Արարումի՚


Այն պահից ի վեր, երբ ԱՐԱՐՎԵՑ Տիեզերքն անծայր,
Եվ ԱՐԱՐԻՉՆ էլ, շունչ տալով Մարմնին, ձուլվեց նրա մեջ`
որպես Լույս-Ճրագ,
Այդժամ հուրհրաց Սիրո Կրակը անհունության մեջ,
Եվ Ջերմությամբ իր տարածեց կյանքեր`
անսկիզբ ու անվերջ:
ԱՐԱՐՉԻ ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՐԱՐՈՒՄՆ է լոկ Սկիզբը միակ,
Եվ այն էլ անսկիզբ և դարձյալ անվերջ ու
աներևույթ Անեզրության մեջ,
Իսկ նոր սկիզբը վերջն է սկզբի կամ սկիզբն է վերջի,
Եվ հավերժական է Խորհուրդն այս անխախտ`
կյանքի ու մահի:


ՙԽորհուրդ Ծնունդի՚


Այն պահից ի վեր, երբ սրտաձև Սիրո Կրակները բյուր
Մարմիններ դարձան Ուղեղ-Թաղանթով`
կյանքով պարուրված,
Երկիրն էլ որպես Մոլորակ-Էակ, իր պահապանին`
ՀԱՅ-ին ունեցավ` Երկնի ու Երկրի երկունքից ծնված:
Եվ երկունքից այդ որպես զույգ կրծքեր,
ԱՐԱՐատը և ԱՐագածը վեհ դարձան
կաթնատու աղբյուրների լեռ,
Իսկ սուրբ Մայր-Հողը նրանց մեջ ընկած`
Դարձավ օրորոց Բնօրրան ծաղկած,
Հ Ա Յ Ք Ը Փ Ա Ռ Ա Պ Ա Ն Ծ:


Աբովյան, 01.02.1996թ.
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Կրոն ու հավատք

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron