ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ `ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅ ԱՍՏՎԱՑՆԵՐԻՆ

Աստվածաճանաչություն, հավատամք ու կրոնական հարցեր

Moderator: Supermod

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ `ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ Õ€Ô

Postby ARAR on Fri Jan 26, 2007 12:18 am

Edgar wrote:ՙԵռագույն Ծիածան՚


Կարմիր է կապել Արևը հրե,
Ճառագայթներով ներկել է հողը,
Եվ արթնանում են ծաղիկները քնից,
Ու ծիծաղում է վաղորդյան շողը:

Կապույտ երկինքը ժպտում է հեզ,
Կանչում է վերև ազատ թռիչքի,
Հեռվում դողում են ամպերը բոլոր,
Փայլատակումից նրա ջինջ գույնի:

Ծիրանագույն է շուրջ բոլորը,
Բուրավետ ու գեղեցիկ,
Պար է բռնել ուրախ քամին,
Թևածում է երգը մեղմիկ:

Եվ անձրևը, որ կաթում է
Մաքրելով օդը անգույն,
Պինդ կապում է ծիածանը
Ներկելով վառ ԵՌԱԳՈՒՅՆ:


Աբովյան, 21.04.1989թ.

ՙՇուտ տար իմ խաբրիկ՚

Եկավ գարունը կանաչ սփռելով,
Երկինքը ձգվեց, դարձավ կապուտակ,
Շողացին ծաղիկները գունեղ փնջերով,
Եվ առվակները քչքչացին արագ:

Արևը նորից վառ կարմիր կապեց
Ալեհեր Մասիսի բարձր գագաթին,
Ոսկեգույն փայլուն ճառագայթն ուղղեց,
Տիրաբար զարկեց ձնե ծածկույթին:

Ձյունը կուչ եկավ ու դարձավ ձնհալ,
Իջնելով լեռան լանջերն ի վար,
Առվակներ կազմեց, թափվեց գետը զուլալ,
Եվ Մայր Արաքսը հոսեց էլ վարար:

Հոսեց Արաքսը հողն իր հայրենի,
Որն արթնացել էր ձմռան խոր քնից,
Բերելով իր հետ դայլայլն հավքերի,
Որն ուղարկվել էր կարոտի երկրից:

Ո'չ, դա ձնհալ չէր, այլ կանչ էր հոգուց,
Որ Սուրբ Մասիսը ուղարկեց ի վար,
Դա մի խաբրիկ էր սրբության սրբոց,
Որ Արաքսի հետ ուղարկեց վարար:

Որ նա կարոտ է, սպասում է միշտ,
Եվ դեռ կանգուն է հույսով իր պայծառ,
Ու չի տապալի նրան ոչ մի վիշտ,
Քանզի պատկերն իր հույս է մեծ, համառ:

Ու Մայր Արաքսը բերեց խաբրիկն այդ,
Եվ Արագածի գագաթին զարկեց,
Հառաչանք ելավ, քամի, որոգայթ,
Եվ լուրը փոքրիկ երկիրը գրկեց:

Սևանա լճում ալիքներ եղան,
Արարատ դաշտում կայծակ հուրհրաց,
Արցախի լեռներում քարեր վեր թռան,
Նախիջևանում հողը մղկտաց:


Շիրակի կսկիծ ցավերը անցան,
Էջմիածնում զանգեր զնգացին,
Լոռվա ձորերի ամպերը փախան,
Եվ Զանգեզուրի ժայռերը թնդացին:

Անիի ավերակներն ըմբոստ շարժվեցին,
Սարդարապատից ոգիներ ելան,
Ջավախքում հորդառատ անձրևներ տեղացին,
Գանձակի խորքից հողմեր դուրս եկան...

Ու Երևանից խաբրիկ մի ահեղ,
Ելավ ու հասավ հոգնած Արաքսին,
Որ տանի սարին, մեր սուրբ, փառահեղ,
Որ ապավինի նա մեր մեծ ուժին:

Որ վերջ կտրվի բաժանմանն այս գույժ,
Եվ Արագածի հետ շուրջպար կբռնեն
Ու չի դիմանա երբեք ոչ մի ուժ,
Եթե միասին պինդ ոտքի ելնեն:


Աբովյան,13.06.1989թ.
ARAR
 
Posts: 9
Joined: Thu Jan 25, 2007 7:06 pm

Return to Կրոն ու հավատք

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron