Page 1 of 1

Ա. Ավետիսյանի խոսքը առ նախնյաց

PostPosted: Sat Jan 13, 2007 7:15 am
by Edgar
ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր` Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը:
Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է և Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, և Ինքը հենց Տիեզերքն է` Տիրոջ Եզերքը` Մեծ Եզերքը:
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք,
Սիրու'մ եմ ես Ձեզ,
Գալի'ս եմ ես Ձեզ,
Կհասնե'մ ես Ձեզ:
Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաև Իր Որդիների` Հայ Աստվածների:
Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Զավակներ, Զորության, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ:
Օ՜ Հայր Արա, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք և կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը),
Օ՜ Հայկ, որ ծնունդն ես Հայր Արայի, և մեր Նախնին ես` Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված,
Օ՜ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը` Հայորդի-Արորդիների,
Օ՜ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու և բազկի Դու ապավեն, քաջության ու մարտունակության տիպար,
Օ՜ Միհր, իմաստուն և արևատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ կրակ,
Օ՜ Տիր, Հայոց մտքի ու դպրության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց,
Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու և բնության ներդաշնակ գեղանք,
Օ՜ Վանատուր, Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան,
Օ՜ Հայոց բոլոր Աստվածներ.
Դուք, որ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից, մեր նախնյաց ժամանակավոր թուլակամության ու դաժան-դավադիր հավատափոխության համար, դարձե'ք դեպի մեզ` դեպի Ձեզ եկող նոր սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի - Արորդիներին դարձե'ք, զորացրե'ք մեզ մեր հավատքով և առաջնորդե'ք հանուն Հայի ու Հայքի:
Փա՜ռք Հայ Աստվածներին և բարի վերադարձ դեպ մեր հոգիները:

Հայի Ոգուն
Օ՜ Հայի Ոգի:
Տիեզերքի անհունից եկած և երկրային բնության հետ ձուլված Հայի Ոգի: Դիմում եմ Քեզ` հայացքս ուղղելով իմ ներսը` Գենիս ԱրԱրչադիր և ԱրԱրչահաղորդ, որ Քո ԱրԱրչության Արգասիքն է: Ես զգում եմ Քեզ` Հայի Ոգի, զգում եմ Քո ջերմությունն ամեն մի բջիջովս, սակայն, տու'ր ինձ զորություն, որ զգալս ի նպաստ դնեմ Քո վերահաստատման համար: Հայության մեջ Քո հավերժական հաստատման համար:
Օ՜ Հայի Ոգի, տու'ր ինձ այդ զորությունը` Ազգիս հանդեպ Առաքելությանս հաջող ավարտի համար, և այնժամ տա'ր ինձ, որ միաձուլվեմ Քեզ, դառնամ մեկ հյուլեն Քո Զորության և մասնիկը` Ազգիս Ոգեղենության:

Նախնյաց Քավարանով
:Հուդա-քրիստոնեությունը հրով և սրով մտավ Հայք և կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը:
Չարը գրեթե ոչնչացրեց ամեն հայկական բան և Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ` մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար:
Ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ: Այլաբանորեն Ազգը նաև հոգի է, իսկ Հայրենիքը` մարմին, և Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց:
Օ՜ նախնիք, ախր այդ ի՜նչ արեցիք, ինչպե՜ս ՄԵՐ տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին` թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, և ի՞նչ թողեցիք դուք մեզ: ու՞մ առաքելությանը ծառայեցիք: բայց արդեն բա'վ է:
Օ՜ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու`(1) Ձեզ ուղղված կենացին, բայց նաև մեղանչում եմ իմ նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի'նձ տարեք Ձեր քավարանով` որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում` անցյալի մեղքերի, բայցև հետ եկե'ք, զորացրե'ք Ազգը Հայոց, վերամիավորե'ք Հայրենիք - Հայքը` ԱրԱրչության Օրրանը:
Հավերժ փա՜ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված` իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, և նոր ծնունդ նըրանց սրբազան հոգիներին` եկող սերնդի մեջ:
1 - Ո°վ հայրեր, ո°վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի...
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու...
Ո°վ Հայոց հին աստվածներ, ո°վ Անահիտ, ո°վ Վահագն, ո°վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ... (Րաֆֆի)