Ա. Ավետիսյանի խոսքը եղբայրներիս

Աստվածաճանաչություն, հավատամք ու կրոնական հարցեր

Moderator: Supermod

Ô±. Ô±Õ¾Õ¥Õ¿Õ«Õ½ÕµÕ¡Õ¶Õ« Õ­Õ¸Õ½Ö„Õ¨ Õ¥Õ²Õ¢Õ¡ÕµÖ€Õ¶Õ¥Ö€Õ«Õ½

Postby Edgar on Sat Jan 13, 2007 7:21 am

Խոստովանանք Եղբայրներիս Զորավոր
Օ՜ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս` արդեն տարիներ շարունակ: Ինչքա՜ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՜նչ զորավոր ես Աստվա՜ծ իմ, Եղբա՜յր իմ` Վահագն: Ինչքա՜ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ, Ինչքա՜ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՜ Վահագն:
Ինչքա՜ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը` կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին` ռազմադաշտում, նաև` այլուր: Քո հետ բարձրացա Արագածի գագաթը` խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի: Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:
Օ՜ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է` ՄԵՐ անցյալ, ներկա և գալիք սերունդների Առաքելության մեջ:
Ուժդ անսպա՜ռ, Զորության Աստված:
...Քաջազուն Եղբայր իմ` Գարեգին Նժդեհ, ինչքա՜ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի և գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:
Ներկայիս հայ նվիրյալ տեսակի համար յուրահատուկ ՙկաղապար՚ ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա:
Ինչքա՜ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ (ՙԱստվածը հին` Արիական Հայության՚), ինչքա՜ն եմ Քո հետ համաձայնել, որ ՙմի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը` Արիների Ավետարանը:՚ և այժմ էլ ես եմ ձգտում դրան:
Օ՜ Նժդեհ, ոգու, մտքի և զենքի ազգային և համամարդկային հսկա, Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու՜ժ տուր ինձ` նույնպես հասնելու Վահագնին:
Թող Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ և մեզ բոլորիս: Փա՜ռք Ազգին և առա՜ջ դեպի Հայոց Առաքելություն:
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Կրոն ու հավատք

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron