Հ Ո Գ Ի Ս Է Կ Ա Ն Չ ՈՒ Մ
ՙԺամն է հատուցման՚
Շուտով գարուն կգա,
Շուտով էլ ձյուն չի գա...
Ու կբացվեն դարպասները ձնե
Լեռների վրա մեր սահմանների,
Ու քաջերը, որ այնտեղ կանգնած
Հալեցնում էին ձյունն իրենց տաք շնչով,
Կշարժվեն առաջ` նահատակների
Վառ հիշատակի ու արյան կանչով.
Անգութ ուղեղով,
Կարմիր աչքերով,
Հայի վեհ սրտով...
Երիտասարդներ կշարժվեն առաջ,
Դեպի հայտնին և անհայտը տանող
դժվար ճամփեքով,
Եվ դեռ կխոսվի այս մասին երկար
Ինչպես հատուցման վեհ ժամից առաջ,
Ու պիտ մռնչա թշնամին անզոր.
Անգութ ուղեղի թրատող հրից,
Կարմիր աչքերի ծակող կաթիլից,
Հայի վեհ սրտի արիության
Եվ ուժի պայթյունից...
Երիտասարդներ մի բռունցք դարձած
Պիտի արշավեն ճամփեքով արնոտ,
Բացելով նորը, շարժվելով անվախ,
փոխելով միմյանց,
Որից ծիլ կտա Ցեղի տաք շունչը
Հայոց թաց հողում,
Որից կմղվեն նորերը առաջ`
Դեպի հատուցում:
Հատուցման ժամը գալու է, հիշեք:
Աբովյան,13.02.1990թ.
ՙԱրյան կանչով՚
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ` ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Կփոխվեն մարդիկ, երկրներ հզոր,
Ուժեղը թույլին կզիջի տեղը,
Թույլը ուժեղին` մեծագույն սիրով:
Ոչինչ հաստատ չէ, հոսուն է կյանքը,
Եվ այն արդյունքը, որ այսօր դեռ կա
Պիտ հակադարձվի արդարության դեմ
Մեղանչողների գլխին` բութ ու մեծ:
Եվ նոր սերունդն էլ հին արյան կանչով,
Միգուցե Հայկի նետ ու աղեղով,
Նոր Երկրագնդի նոր մարդկության դեմ
Իր պատասխանն է տալու ահավոր:
Որդին պիտ կանխի չար արարքը հոր,
Ինչպես հայրը` արարքը որդու,
Քանզի վրեժը միշտ է, անսահման
Եվ ելնելու է մի օր ահարկու...
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց ինչպես հիմա, այսօր այս պահին
Կելնեն քաջեր խրոխտ երգելով,
Կկազմեն խմբեր արյունի ծարավ,
Կփոխեն դիրքը մարդկանց, աշխարհի,
Կդատարկեն ծովեր` լցնելով նորը...
Եվ Նոյը (Հայը) կիջնի Արարատի գագաթից,
Ինչպես տարիներ, շատ դարեր առաջ
Եվ այն ժամանակ համբարձված հոգիս,
Նժդեհի հոգին և` ընկերներիս,
Կցնծան այնտեղ` Աստծո հետ նստած,
Վրեժի կարոտն առած ու հանգիստ:
Աբովյան,13.02.1990թ.