ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ,
Մեսրոպ Մաշտոցին էլ, հայոց տառերն էլ
Ուրբաթ, փետրվարի 23-ի ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության` «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ը վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):
Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը:
http://www.hayary.org/index.php?option= ... &Itemid=56