ՌԱԲԲԻ ՄԵՑԳԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

ՌԱԲԲԻ ՄԵՑԳԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ Ô±Õ…Õ‘ÔµÔ¼ÕˆÕ’Ô¹Ô

Postby Armenian on Wed Feb 28, 2007 11:36 pm

Ին՞չ է ձեր կարծիքը: Ին՞չ էր նրանց իսկական նպատակը:

Image

Նոյեմբերի 24-ի համարում «Ազգը», ընդգծելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության մասին Սլովենիայում արած հայտարարության, ինչպես նաեւ Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի Մեծ եղեռնի հուշարձան կատարած այցելության կարեւորությունը ոչ միայն Հայաստանի համար, նշել է, որ թուրքական թերթերի լռությունը գերազանցում է ենթադրությունները:
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

Postby Armenian on Mon Mar 05, 2007 5:36 pm

Նորություն


Image
ԱՄՆ Սենատօր Թոմ Լանտոս


Հայոց ցեղասպանություն. Անկարան փորձում է ազդել ԱՄՆ Սենատի վրա հրեաների միջոցով

/PanARMENIAN.Net/ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չանցնի»,-Վաշինգտոնում հրեական լոբբիի ներկայացուցչին է հայտարարել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Բույուկանիտի հետ հանդիպումից հետո: Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, Լանտոսը Անկարա է փոխանցել հաղորդագրությունը Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Թուրք պաշտոնյաներն անում են ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չընդունվի ԱՄՆ Կոնգրեսում եւ փորձում է իր կողմը քաշել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսին, որը մեծ հեղինակություն ունի Կոնգրեսում: Նշենք, որ 79-ամյա Լանտոսը վերապրել է Հոլոքոսթը:

PanARMENIAN.Net: http://www.panarmenian.net/news/arm/?nid=21347
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

Գարեգին Նժդեհ
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

Postby Armenian on Sat Apr 14, 2007 6:22 pm

Նրաք որոնք «փրո-Ամերիկեան» կամ «հակա-Ռուսական» երազանքներ ունեն մեր երկիրում, թող լաւ իմանան որ սա է Ամերիկայի իրական քաղաքական դեմքը:

«Հայաստանը շրջափական մեջ չի գտնվում» պնդում է Դենիել Ֆրիդը

Image

/PanARMENIAN.Net/ Հայաստանը չի գտնվում շրջափակման մեջ, քանի որ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ Վրաստանի տարածքով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ ԵՎրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով, երկիրը չի գտնվում շրջափակման մեջ, երբ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ: «Սակայն մենք, ամեն դեպքում, ավելինի հույս ունենք»,- հայտարարել է նա:

Խոսելով Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Դենիել Ֆրիդը հայտարարել է. «Մենք դրական առաջընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանի ընտրական գործընթացներում, քանի որ դա շատ կարեւոր է: Մենք կատարելություն չենք սպասում, այլ էական առաջընթաց: Հայաստանը պետք է դառնա առաջատար եւ ծաղկող երկիր, քանի որ նա ունի դրա համար բոլոր հնարավորությունները: Եւ նավթի ու գազի բացակայությունը անեծք չի հանդիսանում»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:

Կայք: http://www.panarmenian.net/news/arm/?nid=21873
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

Գարեգին Նժդեհ
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

Postby Ararat on Wed Apr 18, 2007 6:09 pm

Շրջափակումը միջազգային օրենքներով թշնամական գործողության տեսակ է համարվում: Փաստորեն Թուրքիան լինելով ՆԱՏՈ-ի անդամ արդեն 15 տարի է ոտնահարում է միջազգային օրենքները ու ոչ մի պատիժ
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am


Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron