Նրաք որոնք «փրո-Ամերիկեան» կամ «հակա-Ռուսական» երազանքներ ունեն մեր երկիրում, թող լաւ իմանան որ սա է Ամերիկայի իրական քաղաքական դեմքը:
«Հայաստանը շրջափական մեջ չի գտնվում» պնդում է Դենիել Ֆրիդը
/PanARMENIAN.Net/ Հայաստանը չի գտնվում շրջափակման մեջ, քանի որ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ Վրաստանի տարածքով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ ԵՎրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով, երկիրը չի գտնվում շրջափակման մեջ, երբ նա ելք ունի դեպի արտաքին աշխարհ: «Սակայն մենք, ամեն դեպքում, ավելինի հույս ունենք»,- հայտարարել է նա:
Խոսելով Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Դենիել Ֆրիդը հայտարարել է. «Մենք դրական առաջընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանի ընտրական գործընթացներում, քանի որ դա շատ կարեւոր է: Մենք կատարելություն չենք սպասում, այլ էական առաջընթաց: Հայաստանը պետք է դառնա առաջատար եւ ծաղկող երկիր, քանի որ նա ունի դրա համար բոլոր հնարավորությունները: Եւ նավթի ու գազի բացակայությունը անեծք չի հանդիսանում»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:
Կայք:
http://www.panarmenian.net/news/arm/?nid=21873