Սրբապիղծները մեր մեջ

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Սրբապիղծները մեր մեջ

Postby Ararat on Tue Mar 13, 2007 6:43 pm

՚Ջերմուկի հետ կատարվեց այն, ինչ պետք է կատարվերՙ,- վստահ է տնտեսագետ Էդուրադ Աղաջանովը՝ նկատի ունենալով այն, որ մեր հանքային ջրի վատ համբավը գնալով ավելի մեծ թափ է առնում եւ դրան զուգահեռ միջազգային շուկայում գնալով սրանում է տնտեսական մրցակցությունը: Հենց դա է պատճառը, ըստ տնտեսագետի, որ ՚Ջերմուկՙ-ի դեմ սկսվել է հակաքարոզչական հիստերիա: Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը ընդամենը մի քանի օր առաջ իր քաղաքացիներին կոչ էր արել չօգտագործել ՚Ջերմուկՙ հանքային ջուրը՝ նրա մեջ հայտնաբերված մկնդեղի առկայության պատճառով:

Համաշխարհային շուկայում ջրերի արտահանմամբ զբաղվում են հիմնականում երեք խոշոր պետություններ՝ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան: Նրանց հետ մրցակցելու եւ միջազգային շուկա մտնելու համար, ըստ տնտեսագետի, կարող ենք միայն այն դեպքում, երբ մեր ապրանքատեսակի անվան հետ օգտագործենք համաշխարհային ճանաչում ունեցող մի որեւէ այլ ՚բրենդՙ` ֆիրմային նշան: Աղաջանովի բերած այդպիսի ֆիրմային նշանների մեջ էին մտնում, օրինակ` ֆրանսիական զուգագուլպաների, շան կերի համաշխարհային ճանաչում ունեցող ՚բրենդերըՙ: ՚Կա մի տենդենց, ըստ որի, ամենալավ ու որակյալ բանն էլ, եթե արտադրվել է Հայաստանում ու այդ արտադրանքի վրա միայն գրված է, որ այն արտադրվել է Հայաստանում, ապա դա երբեք լուրջ դիրք չի գրավի միջազգային շուկայում, քանի որ չունի համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ: Եթե չունես այդպիսի բրենդ ու ուզում ես գրավել համաշխարհային շուկան, մի քիչ լուրջ չէՙ,- վստահ է Աղաջանովը:

Ըստ նրա, մեր միակ բրենդը մինչ այժմ եղել է 1915թ. ցեղասպանությունը, որից բացի մեր երկիրն այլ բրենդ չունի: Սեփական բրենդը համաշխարհային շուկայում հաստատագրելու համար, Աղաջանովի կարծիքով, շատ ժամանակ ու միջոցներ կխլի, այդ պատճառով ՚չպետք է ամաչենք ուրիշի բրեդնի հետ համատեղ հանդես գալՙ: ՚Պետք է հիշենք, որ ուժը հզոր էքսպարտյորների կողմն է եւ նա է հաղթողը: Մյուս կողմից էլ չկա պետական հովանավորություն, չկա լուրջ քաղաքականություն արտահանողներին աջակցելու ուղղությամբ կամ էլ որեւիցե կառույց, որ կխթանի, կօգնի արտահանողներինՙ,- ասում է Աղաջանովը եւ բերում Ռուսաստանի օրինակը, որտեղ կա զարգացման բանկ, որն էլ հիմնականում զբաղվում է արտահանողների աջակցությամբ:

Համատեղ ՚բրենդովՙ հանդես գալը նաեւ շահույթի տեսանկյունից երկկողմ ձեռնտու կլինի, սակայն, Աղաջանովի ասելով՝ դարձյալ ՚մեր հայկական խասիաթի պատճառով միշտ ուզում ենք, որ միայն մեր անունը լինիՙ, թեեւ. ՚Միջազգային շուկայում երկարատեւ կյանք ունենալու միակ ճանապարհը, միեւնույնն է, համատեղ բրենդն էՙ,- մինչեւ վերջ իր կածիքը պնդեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:


http://www.a1plus.am/amu/?page=issue&id=46513

Կարդացեք այս Աղաջանով կոչեցյալ անձնավորության խոսքերը, որտեղ նա համեմատում է ցեղասպանությունը "ջերմուկի" հետ:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron