Page 1 of 1

Նենգ Դավադրություններ Արորդիների Ցեղի Նկատմամբ

PostPosted: Tue Aug 04, 2009 8:53 am
by HAIK
Նենգ դավադրությունները Արորդիների ցեղի նկատմամբ նորություն չեն։
Ես ձեզ եմ ներկայացնում «300» կինոնկարի ամենակարևոր դրվագներից մեկի՝ Արորդու և Վիշապազնու երկխոսությունը և իմ գրած նախաբանը։
Տեսաերիզը կարող եք դիտել այստեղ. http://www.youtube.com/watch?v=0f5lY96dH18
Լսենք Վիշապի սպառնալիքները Արորդուն և թող սարսուռ անցնի մեր մարմնով։ Գուցե դա օգնի, որ մենք արթնանանք մեր թմբրից։

=====================================================


Նախաբան


Հենց սկզբից ասեմ, որ Հոլիվուդի ստեղծած «300» կինոնկարը, ինչպես ես եմ կարծում, իր էությամբ չի ուղղված Իրանի կամ Իրանյան ազգի դեմ։ Այն հիմնականում ուղղված է աշխարհի ցանկացած բռնակալ պետության և նրա բռնակալի դեմ։ Վերոհիշյալ կինոնկարի այս կարևոր դրվագում Սպարտայի թագավոր Լեոնիդասը առաջին անգամ է հանդիպում Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսին։ Այստեղ ես ցանկանում եմ կատարել նաև մի շատ կարևոր պարզաբանում ևս։ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը իր ծագմամբ մաքուր Արիացի-Պարսիկ չէր։ Նա Վիշապազուների ցեղի արյունակիցն էր։ Այսինքն Պարսկաստանի Քսերքսես թագավորը Արիացու և Վիշապի խառնուրդ էր և ահա դրա համար էր նա պնդում որ ունի աստվածային զորություն և համարում էր իրեն աստված։ Մարդկության պատմության մեջ համարյա բոլոր բռնակալները եղել են խառնածին և ունեցել են Վիշապազուների ցեղի արյուն։ Այս դրվագը մի կատարյալ օրինակ է, գեղարվեստորեն ցուցադրված, թե ինչպես Վիշապազունների ցեղը, մարդկության ողջ պատմության ընթացքում, կործանել է և մարդկության հիշողությունից ի սպառ ջնջել նրա ծագումնաբանության գրավոր և բանավոր փաստերը։ Եւ դա ամենահետևողականորեն և ամենադաժանորեն կատարվել է Արորդի Հայերիս հետ և մեր Արորդիների Հայրենիք Հայաստանի պատմության հետ։
Եկեք լսենք Քսերքսեսի սպառնալիքները Սպարտայի թագավորին և գիտակցենք որ մարդկության պատմությունը և հատկապես մեր իմացած Հայ Ազգի պատմությունը մի մեծ կեղծիք է, կանխամտորեն մեզ տրված։ Ինչպես գիտենք, մյուս ազգությունները հիմնականում պահպանել են իրենց նախաքրիստոնեական շրջանի գրավոր և բանավոր մշակույթը, բացի մեզնից։ Մեր նախաքրիստոնեական շրջանից, արարչաստեղծ հայերենով գրված մի մագաղաթի կտոր անգամ չի պահպանվել։ Վիշապածին բռնակալները մեզ կարողացան ստիպել անգամ, որ հիմնովին մոռանանք մեր երկաթագիր այբուբենը։ Մեր հարուստ մշակութից փրկվեց միայն 48 տող, այն էլ Մովսես Խորենացու շնորհիվ։ Քսերքսես Վիշապազունի և մյուս Վիշապազուն բռնակալների սպառնալիքները հետևողականորեն և ճշգրտորեն կատարվեցին մեր՝ Արորդիների բուն ցեղի նկատմամբ և Արորդիների Հայրենիք Հայաստանի նկատմամբ։ Եւ ահա դրա համար որպես աղոթք և որպես ուժի աղբույր մենք միշտ և անդադար պիտի գոչենք.

Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

Հայկ Նազարյան - 28 Հուլիսի 2009թ., Լոս Անջելոս
haik@hossank.com
http://www.hossank.com
http://www.youtube.com/user/Fedayi01

--------------------------------------------------------------------------

Սպարտայի թագավոր Լեոնիդասի և բռնակալ Քսերքսեսի երկխոսությունը
http://www.youtube.com/watch?v=0f5lY96dH18


Լեոնիդաս - Թույլ տուր գուշակել, դու պետք է որ Քսերքսեսը լինե՞ս։

Քսերքսես - Արի Լեոնիդաս, եկ մենք միասին դատողություն անենք։ Դա կլինի ցավալի կորուստ, դա կլինի ոչ այլ ինչ եթե ոչ խելագառություն, երբ դու՝ Սպարտայի արի թագավորը և քեզ հավատարիմ զորքերը կործանվեն մի պարզ անհասկացողության պատճառով։ Այնքան շատ բան մեր մշակույթները կարող են փոխանցել իրար։

Լեոնիդաս - Արդյոք դու ուշադրություն չդարձրի՞ր։ Ամբողջ առավոտ մենք կիսում էինք մեր մշակույթը քո հետ։

Քսերքսես - Դուք շատ զարմանահրաշ ցեղ եք։ Նույնիսկ այժմ դու արհամարհում ես լրիվ բննաջնջման իրողությունը և հանդգնում ես հակաճառել աստծուն։ Ինձ հակառակվելը խոհեմություն չէ Լեոնիդաս։ Երևակայիր թե ինչ սարսափելի ճակատագիր է սպասվում իմ թշնամիներին, երբ ես ուրախությամբ կսպանեմ իմ յուրայինին հաղթանակի համար։

Լեոնիդաս - Իսկ ես կմեռնեմ իմ ցանկացած զինվորի համար։

Քսերքսես - Դուք՝ Հույներդ, հպարտանում եք ձեր տրամաբանությամբ։ Ես խորհուրդ եմ տալիս քեզ կիրառել այն։ Երևակայիր այն գեղատեսիլ երկրի մասին, որը դու այդպես անձնազոհ պաշտպանում ես։ Այժմ պատկերացրու թե դա իմ քմահաճուքի պատճառով կմոխրանա։ Մտածիր ձեր կանանց ճակատագրի մասին։

Լեոնիդաս - Դու պարզապես չգիտես մեր կանանց։ Դատելով թե ինչեր տեսա այստեղ, ես կարող էի նրանց նույնպես բերել ռազմի դաշտ։ Քսերքսես, դու ունես շատ ստրուկներ, բայց քիչ ռազմիկներ։ Շատ երկար չի տևի երբ նրանք ավելի շատ կվախենան իմ նիզակից քան թե քո մտրակներից։

Քսերքսես - Նրանք ոչ թե իմ խարազանից են վախենում, այլ իմ աստվածային հզորությունից։ Բայց ես մի առատաձեռն աստված եմ։ Ես քեզ կդարձնեմ անսահման հարստության տեր։ Ես քեզ կդարձնեմ ամբողջ Հունաստանի ռազմական առաջնորդը։ Դու կիրագործես իմ ռազմական ծրագրերը Եվրոպայի կենտրոնում։ Աթենացիների ախոյանները ծնկի կգան քո առաջ, եթե դու ծնկի գաս իմ առջև։

Լեոնիդաս - Ո՜վ թագավորների թագավոր, դու իսկապես մեծահոգի ես ինչպես և աստվածային։ Այդպիսի առաջարկ միայն խելագարը կարող է մերժել։ Բայց ծնկի գալու գաղափարը դա... տեսնում ես, կոտորելով բոլոր ձեր մարդկանց ես ստացա... դե դա թողեց իմ ոտքի վրա մի գարշելի ջղաձգություն։ Այնպես որ ծնկի գալը իմ համար կլինի շատ դժվար։

Քսերքսես - Քո զոհաբերության մեջ չի լինի ոչ մի փառք։ Ես պատմությունից անգամ կջնջեմ որևէ հիշողություն Սպարտայի մասին։ Ամեն մի Հունարեն մագաղաթի կտոր պետք է այրվի։ Ամեն մի Հույն պատմաբանի և ամեն մի գրագետ մարդու աչքերը պիտի հանվեն իրենց բնից և լեզուն պիտի կտրվի իրենց բերանից։ Նույնիսկ Սպարտա և Լեոնիդաս անուններ արտասանողները պիտի պատժվեն մահվամբ։ Աշխարհը նույնիսկ չի իմանա որ դու անգամ գոյություն ես ունեցել։

Լեոնիդաս - Աշխարհը կիմանա թե ինչպես ազատ այրերը ըմբոստացան բռնակալի դեմ։ Այդ փոքրաթիվ այրերը կանգնեցին բյուրավոր չարերի դեմ և մինչև այս ճակատամարտի ավարտը, անգամ աստված թագավորը կարող է արյունահոսել։

--------------------------------------------------------------------------

Նույնի Անգլերեն կարող եք կարդալ այստեղ.
http://www.hossank.com/forum/showthread.php?p=1340