Հոգլանդը չի գա Հայաստան

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Õ€Õ¸Õ£Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¨ Õ¹Õ« Õ£Õ¡ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶

Postby Edgar on Sat Jan 13, 2007 7:59 am

ՀՈԳԼԱՆԴԻՆ ԿՐԿԻՆ ՙՇՐՋԱՓԱԿԵՑԻՆ՚

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ողջունել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բոբ Մենենդեսի քայլը, որը կրկին ՙշրջափակել է՚ Ռիչարդ Հոգլանդի նշանակումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Հիշեցնենք, որ նախագահ Բուշը հունվարի 10-ին Սենատի հաստատմանն էր ներկայացրել Հոգլանդի թեկնածությունը: Մենենդեսը օգտվել է իր իրավունքից եւ Սպիտակ տանը հորդորել է առաջադրել նոր թեկնածուի: Առաջին անգամ Մենենդեսը նման քայլ էր կատարել 2006-ի սեպտեմբերին, երբ Սենատում ներկայացվել էր Հոգլանդի թեկնածությունը:
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Postby Armenian on Fri Mar 16, 2007 12:08 am

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «խորապես հիասթափված է ANCA-ի գործադիր տնօրենի խոսքերից»

/PanARMENIAN.Net/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորը հիասթափությամբ ընդունեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից մարտի 13-ին Երեւանում արված հայտարարությունը: Նա ասել էր, որ ԱՄՆ Սենատը Հայաստանում դեսպանի պաշտոնում չի հաստատի Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նրա ասածը իրականության դիտավորյալ աղավաղում էր, որը տեղ չի կարող զբաղեցնել քաղաքականության տարբերությունների մասին լուրջ քննարկումներում: Պարոն Համբարյանի ասածները տեղին չէին հատկապես այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը արդեն խոսել էր դեսպան Հոգլանդի հետ աշխատելու իր պատրաստակամության մասին: Թե դեսպան Հոգլանդը եւ թե վարչախումբը երբեւէ չեն ժխտել 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը եւ տեղահանումը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին: 2006թ-ի հունիսի 28-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած բաց լսման ժամանակ դեսպան Հոգլանդը նշեց. «Վարչախմբից որեւէ մեկը երբեւէ չի ժխտել այդ իրադարձությունները»: Նա խորությամբ ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի պատմությունը: Այնուամենայնիվ, վարչախումբը, հետեւաբար նաեւ դեսպանի թեկնածու Հոգլանդը չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը նկարագրելու համար այս իրադարձությունները»:

! Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը «PanARMENIAN.Net»-ին պարտադիր է:
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

Գարեգին Նժդեհ
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

Postby osttruppen on Fri Mar 16, 2007 5:48 pm

Հոգլանդը արվամոլ է, Երևան է ժամանելու իր "ընկերուհու" կամ "ընկերոջ" հետ (ճիշտն ասած չգիտեմ ինքն այդ 2-ից որն է), իմ կարծիքով այստեղ ժամանելուն պես սկսելու է սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված գործունեություն ծավալել, այնպես որ Ցեղասպանության փաստը ժխտելը Հոգլանդի միակ բացասական կողմը չի...
osttruppen
 
Posts: 43
Joined: Fri Feb 23, 2007 3:43 pm
Location: Armenisch Reichskommissariate


Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron