Արցախի բնակչության աճ

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Արցախի բնակչության աճ

Postby Edgar on Sat Jan 13, 2007 8:03 am

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ՍԱԼԴՈ Է ԳՐԱՆՑՎԵԼ

ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության ղեկավար Պավել Նաջարյանը հայտարարել է, որ վերաբնակեցվում է Լեռնային Ղարաբաղի ցանկացած բնակավայր, այդ թվում նաեւª Ստեփանակերտը£ ՙԱրտերկրից որեւէ ընտանիքի տեղափոխման ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը£ Եթե տվյալ ընտանիքը ցանկություն է հայտնում բնակություն հաստատել գյուղական բնակավայրերում, այդ դեպքում բնակարանների հետ միասին նրանց տրամադրվում են արտոնյալ վարկերª անասնավարկ, սերմացուի վարկ, յուրաքանչյուրին 2000 քմ հողամաս£ Միայն այս տարի 1000 մարդ է վերաբնակեցվել ԼՂՀ տարբեր շրջաններում, ինչն անցյալ տարվա համեմատ մեծ թիվ է£ Կարող եմ հավաստիացնել, որ ներկայում ակտիվացել է վերաբնակեցման գործընթացը. մարդիկ գալիս են Միջին Ասիայից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ուկրաինայից£ Վերջերս պայմանագիր ենք կնքել Կալինինգրադի մարզի ներկայացուցչի հետ. նշված մարզից մի քանի ընտանիքներ ցանկություն են հայտնել տեղափոխվել Արցախ£ Մենք պատրաստ ենք բոլոր նրանց, ովքեր նույնպես ցանկություն կհայտնեն վերադառնալ, ընդունել եւ տեղավորել պատշաճ ձեւով, բոլոր արտոնյալ պայմաններով՚, ասել է Պ. Նաջարյանը£

Իսկ ԼՂՀ Ազգային վիճակագրկան ծառայությունից հայտնել են. որ 2006թ. ԼՂՀ-ում ծնվել է 2102 երեխա` 2005թ 2004 երեխայի դիմաց, մահացել է 1235 մարդª 2005թ. 1260 մարդու դիմաց: 2006թ. բնակչության բնական աճը կազմել է 867 մարդ եւ 2005թ. համեմատ աճել է 123 մարդով: 2006թ. գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 827 ամուսնությունª 2005թ. 751-ի դիմաց, իսկ ամուսնալուծությունների թիվըª 123` 2005 թ. 117-ի դիմաց:

2007թ. հունվարի 1-ից ՙԱրցախբանկի՚ շրջանային (քաղաքային) բաժանմունքներում բացվում է նպատակային ժամկետային ավանդª ընտանիքներում ծնված 3-րդ երեխայի անվամբª 700, 4-րդ երեխայի անվամբª 1000, 5-րդի դեպքումª 1500, 6-րդ եւ 7-րդ երեխայի անվամբª 2000, 8-րդ եւ 9-րդ երեխայի անվամբª 2500 իսկ 10-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ծնվելու դեպքումª 3000 դոլարի չափով գումար:


Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ է Ղարաբաղում ժողովրդագրական դրական սալդո նկատվում: Սակայն նման ցուցանիշները չեն կարող բավարարել աշխարհաքաղաքական այն իրավիճակին, որը ստեղծվել է տարածաշրջանում եւ որտեղ ժողովրդագրական գործընթացները որոշիչ դեր են խաղում:

12-01-2007 17:21:19
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron