Արմեն Աղայանի ասուլիսը

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Ô±Ö€Õ´Õ¥Õ¶ Ô±Õ²Õ¡ÕµÕ¡Õ¶Õ« Õ¡Õ½Õ¸Ö‚Õ¬Õ«Õ½Õ¨

Postby Edgar on Sat Jan 13, 2007 8:09 am

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ԵՆ ԵՂԵԼ ԲՈԼՈՐԸ


Վահան Արոյանը կամ նույն ինքը Վանոն, Ժիրայր Սէֆ‎իլյանին ճանաչում է 1992թ. մայիսից, երբ Դաշնակցության վաշտի Արարատի դասակի կազմում մասնակցել է Շուշիի գործողությանը: Այդ մեկ շաբաթից բացի, Վանոն Սէֆ‎իլյանի գլխավորած զորամասի հետ որեւէ կապ չի ունեցել: Սակայն վերջինիս զինվորական ծառայությունից դուրս գալուց եւ Երեւան տեղափոխվելուց հետո, ընդհանուր ընկերներ եւ ծանոթներ ունեցող Ժիրայրն ու Վանոն պարբերաբար հանդիպել են: Այդ մասին հունվարի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երեւանում հայտարարել է Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը: Վահան Արոյանին ԱԱԾ-ն ձերբակալել էր դեկտեմբերի 28-ին, դա կապելով ավելի վաղ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործի հետ: Ցուցադրվեց նաեւ, որ Արոյանի ձերբակալության ընթացքում հայտնաբերվել է նաեւ նրա ունեցած մեծ զինանոցը, որն իբրեւ թե ծառայելու էր հեղաշրջման այն կոչերի իրականացմանը, որ ԱԱԾ գնահատմամբ արել էին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը:

ՙՀայ կամավորականների համախմբման՚ հավաքին Վանոն չի մասնակցել, նրա անունը հրավիրյալների ցուցակում չի եղել: Իսկ դա նշանակում է, որ նախաձեռնողներից ոչ ոք նրան չի հրավիրել կամ նման հրավեր եղել է (ինչպես բազմաթիվ այլ ծանոթներին եւ ընկերներին), սակայն Վանոն այդ հրավերից չի օգտվել՚, ասում է Արմեն Աղայանը, հավաստելով, թե Արոյանի ձերբակալությունը Սեֆիլյանի եւ Մալխասյանի գործունեությանը կապելը մտացածին է: Արմեն Աղայանի խոսքով, անվտանգության ծառայությունը տեղյակ է եղել, որ Վանոն զենքի մեծ սիրահար է եւ իր մոտ ՙհայտնաբերված՚ զենքը եւ զինամթերքը կուտակել է պատերազմի տարիներին: ՙՆրանք վստահաբար գիտեին նաեւ, որ Վանոն չի զբաղվում զենքի վաճառքով եւ իր մոտ եղած զենքը երբեք չի օգտագործել հանցագործ նպատակներով: Ավելին, նրա մոտ առկա զենքի մասին տեղյակ է եղել ամբողջ գյուղը եւ Արարատի շրջանի մի մասը, այդ թվում ոստիկաններն ու այլ իրավապահներ: Կան տեղեկություններ այն մասին, որ Վանոն իր մոտ եղած զենքով նույնիսկ մասնակցել է սահմանը խախտած քրդերի հայտնաբերման եւ անվտանգության մարմիններին հանձնելու գործողություններին՚, հայտարարում է Արմեն Աղայանը:


Նրա կարծիքով, Ժիրայր Սէֆ‎իլյանին մշտապես հետապնդող ՙչեկիստները՚ իմացել են, որ Վանոն եւ Ժիրայրը ծանոթներ են ու շփվում են: Ինչը նրանք հարմար առիթ են համարել Ժիրայրին վերագրվող անհեթեթ մեղադրանքները Վանոյի զենքերով ՙհիմնավորելու՚ համար: ՙՄենք հաստատում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունից 3-4 ժամ առաջ նրան զանգահարել է ինչ-որ մեկը եւ հայտնել, որ ԱԱԾ-ում աշխատող իր ընկերներից իմացել է, որ հենց հիմա գալիս են իրեն ձերբակալելու` երկու օր հետո արտաքսելու նպատակով: Եթե դա Վանոն է, ինչը շատ հավանական է, ապա առաջանում են մի շարք հարցեր: Ինչպես պատահեց, որ ԱԱԾ գործողության մասին նախապես իմանում են Լուսառատ գյուղում: Եվ ինչպես պատահեց, որ սեփական ձերբակալության մասին նույն Վանոն ոչինչ չիմացավ: Կամ, եթե նա իրոք կապված է Ժիրայր Սէ‎ֆիլյանի հետ, այդ ինչու վերջինիս ձերբակալությունից 18 օր անց չթաքցրեց իր զենքերը՚, նշում է Արմեն Աղայանը:


Ըստ նրա, ԱԱԾ-ն հրաշալի գիտեր, որ Ժ. Սէ‎ֆիլյանը զենք ունի եւ կրում է այն: Սակայն պարզվեց, որ դրա մասին չէին զգուշացվել ձերբակալության անմիջական մասնակիցները, այլապես նրանք առաջին հերթին զենքը կվերցնեին, բայց նրանք դա մոռացել են անել եւ զենքը վերցրել են Ժիրայրի ասելուց հետո միայն: ՙՀավանաբար չեկիստական հնարավոր ՙսցենարների՚ մեջ կար նաեւ ՙփոխհրաձգությունը՚ եւ ՙպատահական սպանությունը՚՚, կարծում է Արմեն Աղայանը:


ՙՎահան Արոյանը, նրա ունեցած զենքերը, ծանոթությունը Ժիրայրի հետ իհարկե օգտագործվել են ԱԱԾ-ի կողմից: Սակայն մենք գրեթե բացառում ենք, որ նա դա արել է գիտակցաբար: Մենք հերքում ենք նրա` ԱԱԾ-ի գործակալ լինելու մասին տարածվող տեղեկությունները՚, հայտարարում է Արմեն Աղայանը: Նրա գնահատմամբ, զենքերի ՙհայտնաբերումից՚ հետո գործի էությունը չի փոխվել: ՙԱյն էլ ավելի շինծու դարձավ եւ դժվար թե դատական հեռանկար ունենա: Չեկիստների նպատակները նույնն են. անհեթեթ հիմնավորումներով արգելափակված պահել Ժիրայր Սէֆ‎իլյանին եւ սարսափի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նրա կազմակերպության հետ ոչ ոք չհամարձակվի համագործակցել: Սրանից հետո ավելի քան ակնհայտ է, որ Վարդան Մալխասյանի ելույթն ու կոչերը ոչնչով չէին սպառնում Ժիրայրին, եւ միայն ժամանակավոր առիթ ծառայեցին հալածանքների համար: Վանոյի զենքերը նույնպես ոչինչ չեն նշանակում եւ ընդամենը հալածանքները շարունակելու առիթ են: Այս քրեական գործը հեռանկար չունի:

Գնահատականները թողնում ենք հանրությանը՚, նշում է Արմեն Աղայանը:

11-01-2007 16:10:03
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Postby Ararat on Sat Jan 13, 2007 10:05 am

Գործ սարքին վրեքները
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am


Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron