ՀԱՄ-ի հայտարարությունը

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Õ€Ô±Õ„-Õ« Õ°Õ¡ÕµÕ¿Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¨

Postby Edgar on Sat Jan 13, 2007 10:44 am

ՀՀ- ում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Ռիչարդ հոգլանդի թեկնածության վրա կրկին արգելք է դրվել:Այսքանից հետո նախագահ Բուշը կհասկանա որ չի կարող Հոգլանդը պաշտոնավարել Հայաստանւմ, թե երրորդ անգամ կառաջադրի բարոյական ու քաղաքական առւմներով հայ հասարակության կողմից անընդունելի այդ մարդու թեկնածությունը, ցույց կտա ժամանկը:Բայց մի բան հաստատ է, որ Հոգլանդը լավագույն թեկնածուն չէ, ով կարող է կանոնակարգել Հայ Ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները:
Երեկ այս առիթով հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՄ Գերագույն խորհուրդը:Հայատարարության մեջ մասնավորապս նշված է., Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ԱՄՆ հայկական լոբբիի ետեւողական գործունությունը եւ իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ԱՄՆ հայ համայնքին, Հայ Դատի հանձնախմբին եւ հայաստանահայ այն հատվածին, ովքեր նույնպես հետեւողականորեն պայքարեցին Ռիչարդ Հոգլանդին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու դեմ: Սույն անձը հրապարակավ դեմ է արտահայտվել ՙհայոց ցեղասպանություն՚ ձեւակերպմանը ու, նաեւ լինելով միասեռական, անհամապատասխան եւ անցանկալի գործիչ է ՀՀ-ում իր գործունեությունը ծավալելու առումով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հոգե-բարոյական տեսանկյունից: Իհարկե, վտանգը, որ Հոգլանդը կարող է նշանակվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, դեռ առկա է, սակայն կարծում ենք՝ ԱՄՆ վարչակարգը կհասկանա հարցի լրջությունը եւ այլեւս կհրաժարվի այն արծարծել ու ՀՀ նոր դեսպանի թեկնածու կառաջադրի, ով իր ներկայությամբ չի վիրավորի հայության արժանապատվությունը որեւէ տեսանկյունից: Այսպիսով, ԱՄՆ-ն կհարգի նաեւ հայության շահերը…
Ամեն դեպքում մենք պիտի աչալուրջ լինենք, քանզի երեկ Երեւանում կայացած ՙՀայ-թուրքական տնտեսական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները՚ թեմայով միջազգային գիտաժողովը կայացել է ԱՄՆ իշխանությունների նախաձեռնությամբ, ՙՀայկական միջազգային տնտեսական խմբի՚ միջոցով եւ ակներեւ է, որ ԱՄՆ-ն Հայաստանում իսկ դեռեւս առաջնորդվում է թուրքական շահերով: Սա առավել քան տարօրինակ է, քանի որ հստակ միտում ունի սրելու ԵՄ-ՀՀ հարաբերությունները, եւ նշյալ հայկական կազմակերպության գործունեությունը պարզապես կամակատարի քայլ է, որի համար փողն է գերագույն շահը եւ ոչ Հայաստանի ու հայության ճակատագիրը: Այն դեպքում, երբ ԵՄ-ն Թուրքիային ստիպում է կարգավորել Հայաստանի հետ իր խնդիրները, ԱՄՆ-ն հակառակ գործընթացն է կազմակերպում Հայաստանում՝ փորձելով պարտադրել մեզ մեր շահերից հրաժարում՝ հանուն սին տնտեսական գաղափարների: Ստացվում է. մենք մեր ձեռքերով պիտի տնտեսական զարգացում ապահովենք Արեւմտյան Հայաստանի տարածքում (ներկայումս՝ Թուրքիայի կազմում)՝ այնտեղ բնակության մղելով թուրքերին, որ այլեւս հույս չփայփայենք, թե թուրքերը կհեռանան մեր պատմական հայրենիքից, որտեղից մեծ շահույթներ են ստանալու: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ արժանի լուրջ համազգային հակահարվածի:
Մենք հարց ենք ուղղում մեր այն հայրենակիցներին, ում համար այս գիտաժողովը փող աշխատելու միջոց է, ի՞նչ է նշանակում ՙհայ-թուրքական սահման՚, եթե սա ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանի մասին է, ապա այդպես էլ ասեք, քանզի հայ-թուրքական սահմանը ամբողջական Հայկական լեռնաշխարհից դուրս է եւ այս ձեւակերպումն իսկ դավադիր քայլ է մեր ապագայի նկատմամբ:
Կոչ ենք անում մեր ազգակիցներին, որ որտեղ էլ նրանք գտնվեն. առաջնորդվեն Հայաստանի ամբողջական շահերով եւ հիշեն, որ մի օր լինելու է ՄԵԾ ՏՈՒՆԴԱՐ
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests

cron