Ավիավթար Թուրքիայից Իրաք թռչող ի

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Ավիավթար Թուրքիայից Իրաք թռչող ի

Postby Edgar on Sat Jan 13, 2007 11:11 am

Հունվարի 9-ին Բաղդադից 90 կմ հյուսիս գտնվող Բալադի օդանավակայանում վայրէջքի պահին խորտակվել էր թուրք բանվորներին Ադանա քաղաքից Իրաք տեղափոխող ՙԱՆ-26՚ մակնիշի ինքնաթիռը: Ավիավթարի հետեւանքով զոհվել էին անձնակազմը, ներառյալ դրա 35 ուղեւորներից 34-ը: Մեկը ծանր վիրավորվել էր, որին Բաղդադում բուժում են ամերիկացի բժիշկները:

Պաշտոնական հաղորդագրությամբ, որպես ինքնաթիռի կործանման վայր նախ նշվել էր Բաղդադի ՙԱլ Ասադ՚ օդանավակայանը, ապա եւ Բալադ քաղաքի մոտակայքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան: Այս հանգամանքը հիմք է տվել ՙԱզգին՚ հունվարի 10-ի համարում ավիավթարը բնութագրել որպես առեղծվածային:

Հունվարի 11-ին թուրքական մամուլում հրապարակվել էին մեր ենթադրությունը հաստատող տեղեկություններ, թե ավիավթարի մասին ամերիկացիները հայտնել են հինգ ժամ ուշացումով, այն էլ թուրքական կողմի համառ դիմումներից հետո, Իրաքում ամերիկյան զինվորական իշխանություններին Թուրքիայի արտգործնախարարության ներկայացված պարզաբանումների պահանջը անտեսվել է, ավիավթարի առնչությամբ պարզաբանումներ տալու փոխարեն Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

Հունվարի 12-ին ՙՋումհուրիեթը՚, վկայակոչելով ավիավթարի ականատեսներին, կարծիք է հայտնել, որ այդ ինքնաթիռը հրթիռակոծվել է: Համահունչ ենթադրություններ են արել նաեւ միջազգային գործակալությունները: Այդ ընթացքում ՙԵնի Շաֆաքը՚ նույն օրվա համարում գրել է, որ ամերիկացիներըԹուրքիայից Բալադ մեկնած մասնագետների մուտքը ռազմաբազա:

առգրավել են խորտակված ինքնաթիռի սեւ արկղը եւ արգելել ավիավթարը տեղում ուսումնասիրելու համար
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron