Ցեղասպանության ճանաչում

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Õ‘Õ¥Õ²Õ¡Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¹Õ¸Ö‚Õ´

Postby Ararat on Sun Jan 14, 2007 8:03 pm

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ

Արգենտինայում երեկվանից ուժի մեջ է մտել Սենատի եւ խորհրդարանի վավերացրած՝ ապրիլի 24-ը հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր հռչակելու օրենքը՝ ոգեկոչելով հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը: Ինչպես «Ազգը» արդեն տեղեկացրել է, օրենքով այդ օրը հայազգի պետպաշտոնյաներին եւ ուսանողներին թույլատրվում է չներկայանալ աշխատանքի կամ դասերի:


azg.am

Լատինական Ամերիկայում հայանպաստ դիրք ունի նաեւ Ուգո Չավեսը


:D :D :D
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Ararat on Wed Jan 17, 2007 7:20 am

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՄՂՁԱՎԱՆՋԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԱՄՆ-Ի ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ՀԱՄԱՐ»

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եթե Անկարան որեւէ քայլ չձեռնարկի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, չնայած այն արգելափակելու մեր բոլոր ջանքերին», հայտարարել է ԱՄՆ-ի հրեական ականավոր լոբբիստներից մեկը «Թըրքիշ դեյլի նյուզ»-ում:

Նրա խոսքերով, ո՛չ հրեական լոբբին, ո՛չ ԱՄՆ նախագահը չեն կարողանա խոչընդոտել այս օրինագծի ընդունմանը: «Ներկա քաղաքական իրավիճակը ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ է շրջվել այն աստիճան, որ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հանդես եկավ հայտարարությամբ, որ օրինագիծն ընդունելու շանսերը շատ մեծ են: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կամ պետք է քայլեր ձեռնարկի, կամ պետք է պատրաստ լինի դիմագրավելու հետեւանքներին», ասված է թերթում:

Ըստ հոդվածագրի, ստեղծված իրավիճակը փոխելու երեք ուղի գոյություն ունի: «Մի խումբ դիվանագետներ քննադատել են Թուրքիայի քաղաքականությունը այն պնդումների առումով, որ արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել: Հրեական լոբբիի որոշ ներկայացուցիչներ հավատում են, որ դեռ ուշ չէ: Նրանք գտնում են, որ եթե Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատի եւ բացի Հայաստանի հետ սահմանը, իրավիճակը կարող է լավանալ: Նրանք արդեն տվյալ տարբերակը առաջարկել են Թուրքիայի ԱԳՆ-ին: Եւս մեկ խումբ հայտարարում է, քանի որ աշխարհի երկրների խորհրդարանների մեծ մասը արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն վերջիվերջո կմիանա դրանց թվին», նշվում է հոդվածում:

Այնուամենայնիվ, ըստ հրեա հոդվածագրի, Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը «արդեն մղձավանջի է վերածվել ԱՄՆ-ի հրեական լոբբիի համար»: «Միակ հույսն այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Չնայած թվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն գործուն քաղաքականություն է վարում, այն դժվար թե որեւէ արդյունքների հանգեցնի, քանի որ 2007 թ. Թուրքիայում համաժողովրդական ընտրությունների տարի է: Ամեն դեպքում, 2007 թ. հղի է ճգնաժամով, որը կմթագնի թե՛ նախագահական եւ թե՛ համաժողովրդական ընտրությունները: Եւ հրեական լոբբին արդեն վախեցնում է Թուրքիայի ԱԳՆ-ին այդ դեռ չծնված երեխայով», նշվում է հրապարակման մեջ:


http://www.azg.am/?lang=AR&num=2007011701

Հայոց Ցեղասպանության ուրացման գործում հրեաների ներդրած ավանդը թերագնահատել չի կարելի
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am


Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron