Հրանտ Դինքը սպանվել է

Քաղաքական տնտեսական և հասարակական այլ իրադարձություններ Հայաստանում, Սփյուռքում ու Աշխարհում

Moderator: Supermod

Õ€Ö€Õ¡Õ¶Õ¿ Ô´Õ«Õ¶Ö„Õ¨ Õ½ÕºÕ¡Õ¶Õ¾Õ¥Õ¬ Õ§

Postby Supermod on Sun Jan 21, 2007 8:42 am

Image

Հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երեկ Ստամբուլում սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Սպանությունը կատարվել է ցերեկով այն պահին, երբ Դինքը դուրս է եկել խմբագրության շենքից: Ենթադրվում է, որ մարդասպանը եղել է երիտասարդ, մոտ 18-19 տարեկան: Սպանությունը կատարել է ատրճանակի կրակոցներով: Սպանության վայրում ոստիկանությունը հայտնաբերել է չորս պարկուճ: Ստամբուլի ոստիկանությունը մարդասպանին հայտնաբերելու համար ձեռնարկել է արտակարգ միջոցառումներ: Ուշ երեկոյան ձերբակալվել են 2 կասկածելիներ:

Այս վայրագ սպանությունը բուռն զայրույթ է առաջ բերել պոլսահայ համայնքում, ինչպես նաեւ թուրք մտավորականների շրջանում, որոնք, տեղեկանալով ողբերգական միջադեպի մասին, սպանությունը դատապարտելու համար շտապել են «Ակօսի» խմբագրություն: Սպանությունից հետո այնտեղ է շտապել նաեւ Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը: Այդ ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դինքի սպանության մասին իմացել է նախարարների խորհրդի նիստի ժամանակ, ընդհատելով նիստը` անհրաժեշտ հրահանգներ է տվել սպանության բացահայտման ուղղությամբ: Վարչապետը կարգադրել է ներքին գործերի եւ արդարադատության նախարարներին անել հնարավորը սպանությունը բացահայտելու համար: Երկու նախարարներ իսկույն ուղեւորվել են Ստամբուլ: էրդողանը խորը վշտով նշել է, որ արյունոտ ձեռքերն այս անգամ հասել են Դինքին: «Այս հարձակումն, ի դեմս Հրանտ Դինքի, կատարվել է մեր բոլորի դեմ, ուղղված է մեր միասնության եւ կայունության դեմ»:

Դինքի սպանությունն ըստ երեւույթին սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ նաեւ թուրքական մամուլի ներկայացուցիչների վրա, որ նրանք, այդ թվում հանրային հեռուստատեսությունը, "Reuters"-ը AP-ին ինտերնետային էջերում իսկույն արձագանքել են միջադեպին: Նրանց են միացել նաեւ CNN-ը, BBC-ին "եւ այլ միջազգային լրատվական միջոցները:

«Ազգի» հետ զրույցում «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը նշեց, որ խորապես ցնցված են սպանությունից: «Ինձ բարոյալքված, հուսախաբ եմ զգում: Այս երկրում հանրային կարծիքը պատրաստ չէ խիզախ կարծիքներ լսելու»: Ըստ Ռոբեր Հատտեճյանի, Հրանտ Դինքի սպանությունը հարված էր հայ համայնքին, Թուրքիային, խոսքի ազատությանը: «Հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նոր գաղափարներ էին առաջ քաշվում, եւ հույս կար, որ հին վերքը կարող է դարմանվել: Այս սպանությունը հարված էր այդ հույսին»:

Ռոբեր Հատտեճյանը ընդգծեց, որ համայնքը ցնցված է այդ սպանությունից: «Դինքը հաճախ համարձակ հայտարարություններ էր անում: Հայ համայնքը դեռեւս պատրաստ չէր այդպիսի կարծիքների, եւ ոմանք վախենում էին, որ նման վախճան կարող էր լինել: Ինչ էլ որ ասենք, դեպքը ողբերգական է, դա մեզ 50 տարով հետ կտանի»:

«Ժամանակի» խմբագրությունից պրն Հատտեճյանի խոսքին հավելեցին, որ անգամ ենթադրելի չէր, թե այդ աստիճանի վայրագ ոճիր կկատարվի հայի դեմ Ստամբուլում, դա անակնկալ էր համայնքի համար:

«Մարմարայից» եւ «Ժամանակից» ստացված տեղեկությունների համաձայն, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը, որ երեկ երեկոյան վերադարձել էր Երուսաղեմից, պատրիարքարանում պատրաստվում էր մամուլի ասուլիս հրավիրել ինչպես հայկական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցների համար` հրապարակավ դատապարտելու Հրանտ Դինքի սպանությունը:

Երեկոյան Դինքի սպանությունը դատապարտեցին ՀՀ ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Դինքի ընտանիքին նամակ է հղել ՀՀ նախագահը:

Ուշ երեկոյան բողոքի ցույց տեղի ունեցավ Շիշլիում, որտեղ գտվնում է «Ակօսի» խմբագրությունը: Թաքսիմի հրապարակից ծայր առած ցույցի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին:

Հրանտ Դինքը ծնվել էր 1954 թվականին, Մալաթիայում: 1961 թ. ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: 1996 թվականի ապրիլից Դինքն «Ակօսի» գլխավոր խմբագիրն էր: Ստամբուլի համալսարանի շրջանավարտ Դինքը անդամակցել է ընդհատակում գործող Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: Հրանտ Դինքին թուրքական արդարադատությունը հետապնդել է համարձակ հայացքների համար: Նա 2005 թ. հոկտեմբերին թուրքերի ինքնությունը վիրավորելու համար դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման: Սակայն դա չխանգարեց Դինքին, որ նա շարունակի բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին: Հատկապես վերջին շրջանում հաճախակի էին դարձել թուրք ազգայնամոլների սպառնալիքները նրա նկատմամբ:


http://www.azg.am/?lang=AR&num=2007012001
Supermod
 
Posts: 9
Joined: Sat Jan 20, 2007 10:17 am

Postby Supermod on Sun Jan 21, 2007 8:46 am

Ինձ շատ զարմացրեց այն փաստը, որ Ստամբուլի կենտրոնում առաջացավ ինքնաբուխ միտինգ, որտեղ մարդիկ բղավում էին, Մենք բոլորս Դինք ենք, Մենք բոլորս հայ ենք: Ընդ որում ակնհայտ էր որ միտինգին մասնակցում են նաև թուրքեր:
Ինչ է սա նշանակում ձեր կարծիքով: Արդյոք սա հերթական թուրքական երեսպաշտությունն է, թե իսկապես թուրքերի մեջ իսկապես սկսում են խոսալ հայկական ու արիական գեները, որը նրանք այդքան կլանել են դարերի ընթացքում
Supermod
 
Posts: 9
Joined: Sat Jan 20, 2007 10:17 am

Postby Ararat on Sat Jan 27, 2007 8:23 am

«ԹՈՒՐՔ ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ԲՐԻԳԱԴԸ» ՏԵՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՍՊԱՆՈՂՆԵՐԻՆ

Նախորդ համարում «Ազգը» տեղեկացրել էր, որ «Թուրք վրիժառության բրիգադը» սպառնում է պայթեցնել «Ակօսի» շենքը: Հունվարի 26-ին էլ կառավարամետ «Ենի շաֆաքը» տեղեկացրել է այն փաթեթի մասին, որը վերոնշյալ բրիգադը իբրեւ պայթուցիկ տեղադրել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի մուտքի մոտ: Երբ անվտանգության ծառայությունները փաթեթը վնասազերծելու նպատակով «պայթեցրել» են դա, դրա միջից ընդամենը դուրս է եկել «Թուրք վրիժառության բրիգադի» ստորագրությամբ մի հաղորդագրություն, որտեղ գրված է. «Ազատ արձակել մեր Օգյուն եւ Յասին եղբայրներին»:

Խոսքը Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթի եւ սպանության պատվիրատու Յասին Հայալի մասին է: «Ենի շաֆաքն» այս ամենին անդրադառնում է «Օգյունին եւ Յասինին «Թուրք վրիժառության բրիգադն» է տեր կանգնում» վերնագրով եւ նշում, որ Թուրքիայում այս բրիգադը կազմավորվել է նախքան 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումը:

Բրիգադը, ըստ թուրքական թերթի, հեղաշրջմանը հաջորդող տարիներին միառժամանակ լուռ է մնացել, սակայն հետագայում ստանձնել է ինչպես Մարդու իրավունքների միության նախագահ Աքըն Բիրդալի դանակահարության, այնպես էլ Դիարբեքիրի կենտրոնական զբոսայգու ավտոբուսի կանգառում հեռահար կառավարման ռումբի պայթեցման պատասխանատվությունը: Ի դեպ, ռմբահարությունը տեղի էր ունեցել 2006 թ. սեպտեմբերի 12-ին, որի հետեւանքով զոհվել էր 10 հոգի, մեծամասնությամբ` երեխաներ:

Հ. Չ.


azg.am
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

ԹՈՒՐՔԸ ԹՈՒՐՔ ԷԼ ԿՄԱ

Postby Andranik on Sun Jan 28, 2007 8:56 am

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻ ՄԻՋև: ՈՒ ԵՐԲ ՈՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ԷԻՆ ՍՏԵՂԾՈՒՄ,ԴԵ ԹՈՂ ՀԻՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ:
ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻՆՉև ՉՊԱՏԺՎԵՆ ՈՒ ԻՐԵՆՑ ԱՐՅԱՄԲ ՉՀԱՏՈՒՑԵՆ 1915Թ_Ի ՀԱՄԱՐ< ԽԵԼՔԻ ՉԵՆ ԳԱԼՈՒ
Andranik
 
Posts: 36
Joined: Sat Jan 27, 2007 2:50 pm

Postby Ararat on Sat Feb 03, 2007 5:46 pm

Թուրքական մամուլը տպագրել է լուսանկարներ, որտեղ ՚Ակոսՙ թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկանները, ոմանք՝ համազգեստով:

Սամասթի հետեւում` թուրքական դրոշով մեծադիր պաստառ է, որի վրա նշված են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերը. ՚Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքինՙ:


Այս լուրը եւս մի անգամ ապացուցում է, որ չնայած այն բանին որ թուրքական մամուլը փորձում է այսպես ասենք թոզ փչել միջազգային հանրությանը իբր դատապարտում է Դինքի սպանությունը, իրականում թուրքական հասարակություն շարունակում է գերակշռող մնալ իսկական թուրքը, ինչպիսին են օրինակ այս ոստիկանները որոնք նկարահանվում են մարդասպանի հետ իբրեւ մի հերոսի
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Ararat on Sun Feb 18, 2007 7:08 pm

Թուրքական իշխանությունները բարեհաջող կերպով ազատվեցին ճշմարտախոս հայից, թոզ փչեցին արևմուտքի փակ աչքերին ու ինչպես միշտ մնացին իրենց դիրքերում առանց մի քայլ էլ նահանջելու:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am


Return to Նորություններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron