Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

Հայ ազգի ու մարդկության պատմությունը

Moderators: Supermod, Ararat

Բագրատունյաց մեծագործությունն ո

Postby Lion on Thu May 29, 2008 2:06 pm

Բարև Ձեզ!

Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող և ավելի ու ավելի աճող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ ավելի մեծացնել մատենաշարի հրատարակման տեմպը:
Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:
Հաշվի առնելով այս ամենը, ընթերցող, ես մեծ հաճույքով քո դատին եմ ներկայացնում մատենաշարի հերթական գրքերը.

Բարեկամներ, այս անգամ լույս է տեսել Տարեգրքի միանգամից 10 հատոր.
1. Գիրք Քսանչորսերորդ (885-909)
2. Գիրք Քսանհինգերորդ (909-929)
3. Գիրք Քսանվեցերորդ (929-953)
4. Գիրք Քսանյոթերորդ (953-976)
5. Գիրք Քսանութերորդ (976-991)
6. Գիրք Քսանիններորդ (991-1020)
7. Գիրք Երեսուներորդ (1020-1044)
8. Գիրք Երեսունմեկերորդ (1044-1064)
9. Գիրք Երեսուներկուերորդ (1064-1071)
10. Գիրք Երեսուներեքերորդ (1071-1097)

Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Անիի թագավորության գոյության ողջ ժամանակահատվածը և սելջուկյան առաջխաղացման ժամանակահատվածը: Մասնավորապես.

1. Քսանչորսերորդ գրքում

ներկայացված է Սաջյան I պատերազմը (892-901), ինչպես նաև շարադրված է հարևան այլ պետական կազմավորումների դեմ նորաստեղծ Անիի թագավորության պայքարը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական վիճակի համընդգրկուն գնահատմամբ վերլուծված է գրականության մեջ ցավալի անուշադրության մատնված Արտանուջի թագավորության ճակատագիրը, ցույց է տրված ու հիմնավորված է նրա հայկական էությունը, ինչպես նաև նկարագրված է ողջ այն գործընթացը, որը հայոց այս թագավորությունը հետագա 150 տարում վերածեց վրացական թագավորության: Վերլուծված է նաև քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են անուշադրության մատնված այլ հարցեր:

2. Քսանհինգերորդ գրքում

ներկայացված է Սաջյան II պատերազմը (909-929), Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923), Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) սկզբնական փուլը, ինչպես նաև Անիի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությունը: Հանգամանալից վերլուծության է արժանացել հատկապես Սաջյան II պատերազմը` ծանր մի պատերազմ, որը կազմեց այս ժամանակաշրջանի գլխավոր բովանդակությունը և որում տարած հաղթանակը ապահովեց Անիի թագավորության հետագա գոյատևումը: Համակարգված կերպով շարադրված են պատմագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային նկարագրության արժանացած այս բախտորոշ պատերազմի բաղկացուցիչ բոլոր տարրերը, վերլուծված է Հայկական բանակի մարտավարությունը, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

3. Քսանվեցերորդ գրքում

ներկայացված է Գիլանյան պատերազմը (936), Սալարյան I պատերազմը (950-952), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) շարունակությունը: Համակարգված կերպով շարադրված են հիշատակված պատերազմների բոլոր իրադարձությունները, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ճակատամարտերի, ճակատամարտեր, շնորհիվ որոնց Անիի թագավորությունը շահեց խաղաղ զարգացման մի քանի տասնամյակ:

4. Քսանյոթերորդ գրքում

ներկայացված է Սալարյան II պատերազմը (966), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) վերջին փուլը: Մեզ հասած տեղեկատվության համակարգված վերլուծության հիման վրա հատկապես լայն լուսաբանում է ստացել Հայ ռազմիկների մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին:

5. Քսանութերորդ գրքում

ներկայացված է Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979), Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985), Ռավադյան I պատերազմը (982), Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991), Ռավադյան II պատերազմը (987), ինչպես նաև Ռավադյան III պատերազմը (990): Մանրամասն վերլուծության են արժանացել Բյուզանդիան ցնցած հզոր ապստամբությունները, որի ֆոնի վրա արտացոլված է դրանցում Հայ ռազմիկների ունեցած մասնակցությունը:

6. Քսանիններորդ գրքում

ներկայացված է Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993), ինչպես նաև Ռավադյան IV պատերազմը (997-998): Այս իրադարձությունների ֆոնի վրա վերլուծված են Ռավադյանների էմիրության կողմից կիրառված և Անիի թագավորության խորքերը թափանցելու նպատակ հետապնդող ստրատեգիական պլանի բաղկացուցիչ մասերը, պլան, որը փորձ արվեց իրականացնել մի քանի անգամ, սակայն այդպես էլ հաջողություն չապահովեց: Վերլուծված է քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են նաև անուշադրության մատնված այլ հարցեր:

7. Երեսուներորդ գրքում

ներկայացված է Ռավադյան V պատերազմը (1021), Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022), Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022), Բյուզանդա-Վրացական պատերազմը (1026), Արաբա-Բյուզանդական XII պատերազմը (1029-1037), Շադադյան պատերազմը (1041), Հայ-Բյուզանդական IV պատերազմը (1041-1044), ինչպես նաև Անիի թագավորությունում բռնկված գահակալական պայքարը: Ցույց են տրված Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, համակարգված ձևով շարադրված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Առանձին վերլուծության է ենթարկված Հայկական բանակում ընդհանրապես հետևակի և մասնավորապես հետևակ նետաձիգների տեղն ու դերը, նրանց տեսակարար կշիռը, մարտական կիրառության առանձնահատկությունները և ցայսօր անուշադրության մատնված այլ հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել նաև Քարթլիի թագավորությունում ծավալվող ուշագրավ փոփոխություններին, քննարկված է հայ բնակչության և Քարադուռի իշխանության իշխող վերնախավի վերաբերմունքը այդ փոփոխությունների նկատմամբ, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

8. Երեսունմեկերորդ գրքում

ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական I պատերազմը (1044-1049), Թոռնիկյան ապստամբությունը (1047), Պեչենեգյան I պատերազմը (1049-1052), Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051), Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057), ինչպես նաև Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) սկզբնական փուլը: Շարադրված են Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, ինչպես նաև համակարգված ձևով ներկայացված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Գրքում մասնավորապես մեծ տեղ է հատկացվել Սելջուկյան սուլթանության դեմ Հայոց թագավորությունների մղած պայքարին, ինչպես նաև Քարադուռի իշխանության ռազմա-քաղաքական պատմության վերլուծությանը, որը ցայսօր հիմնականում մնացել է անտեսված: Վերլուծված է նաև Տարոնի իշխանության ունեցած դերի հարցը Հայաստանի հարավային նահանգների պաշտպանության գործում, անդրադարձ է կատարվել այլ հարցերի:

9. Երեսուներկուերորդ գրքում

ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) վերջնական փուլը, որը կազմում է նկարագրված ժամանակաշրջանի հիմնական ռազմա-քաղաքական բովանդակությունը: Գրականության մեջ առաջին անգամ համակարգված կերպով շարադրված է այս վճռորոշ պատերազմի վերջնական փուլի իրական պատկերը, ներկայացված են վերջինիս բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր իրադարձությունները, արտացոլված է սելջուկյան բանակի մարտավարությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես 1071 թ-ի օգոստոսի 18-19-ի Մանազկերտի ճակատամարտին, մի բախտորոշ ճակատամարտ, որը ռազմական պատմությանը նվիրված լայնածավալ գրականության մեջ զարմանալիորեն չի արժանացել սպառիչ վերլուծության:

10. Երեսուներեքերորդ գրքում

ներկայացված է Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071), Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071), Սելջուկա-Բյուզանդական III պատերազմը (1071-1081), Սելջուկա-Վրացական I պատերազմը (1073-1088), Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080-1081), Նորմանական պատերազմը (1081-1085), ինչպես նաև Պեչենեգյան II պատերազմը (1086-1091): Գրքում մասնավորապես քննարկված է □Հայկական ռազմական պետություն□ հասկացության ռազմա-քաղաքական բնութագիրը, շարադրված է այս պետությունների և նրանց տիրակալների ցանկը, համակարգված կերպով ներկայացված է վերջիններիս ռազմական պատմությունը, վերլուծված է նրանց առաջացման ու գոյատևման նախապայմանների ամբողջությունը և այլն:

Գրքերում տրված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Հունաստանում, ինչպես նաև Ֆաթիմյանների էմիրության բանակի կազմում Եգիպտոսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, թեև միաժամանակ կարևոր է նաև նշել, որ 1071 թ-ից սկսած, կապված այն բանի հետ, որ Բյուզանդիան կորցրեց Հայաստանում ունեցած իր բոլոր տիրույթները, հայերի տեսակարարար կշիռը կայսերական բանակում զգալիորեն ընկավ: Այս ժամանակաշրջանից սկսած, թեև դեռևս ըստ իներցիայի շարունակվում էր Բյուզանդիայի մնացած տարածքում բնակվող հայերի մասնակցությունը կայսրության բանակի մղած մարտերին, սակայն այս երևույթը աստիճանաբար սկսում է կրել էպիզոդիկ բնույթ, քանի որ Հայաստանի տարածքից կայսրության բանակում գտնվող հայերի շարքերը համալրող հոսքը լիովին դադարել էր:

... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.

- Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում
- Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
- Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
- Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
- Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

Ուզում եմ հայտնել նաև, որ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մեիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
Բարեկամներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մեիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհ ի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... Սույն աշխատությունը ես երբեմն կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ <<մոռացված ռազմիկների Հուշամատյան>>. ընթերցող, դու այստեղ կգտնես այնպիսի ճակատամարտերի և պատերազմների նկարագրություններ, որոնց մասին հնարավոր է երբեք չես լսել կամ չես իմացել, որ դրանց մասնակցել են Հայ ռազմիկներ: Գիրքը պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ սա է...

Հարգանքներով` Մհեր Հակոբյան
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Re: Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

Postby Lion on Sun Apr 26, 2009 6:33 am

Ասում եք, էլի փառահեղ հաղթանակ է:Ափսոս նրա ու հատկապես նրա մանրամասների մասին քչերը գիտեն - փորձենք լրացնել այդ բացը:)

998 օգոստոսի սկիզբ – Ծումբ ամրոցի ճ-մ (Տուրուբերան, Ապահունիք գավառ, ամրոցից մոտ 15 կմ հյուսիս, Արածանի գետից մոտ 15 կմ արևելք)

Ռավադյանների էմիր Մամլան իբն Մուհամմեդը, ցանկանալով վերջնականապես ծնկի բերել Անիի թագավորությանը և ոչնչացնել քրիստոնյաներին, նախատեսեց սկսել լայնածավալ ռազմական գործողություններ: Իր կողմից արդեն իսկ գլխավորվող էմիրությունների դաշինքի մեջ վերջինս ներգրավեց նաև Ղազնևիների սուլթանությանը և նրանից ստացավ խոշոր ուժեր: Ստեղծվեց մի հսկայական բանակ (մոտ 220.000), որը պատրաստվեց չորս շարասյուններով ներխուժել Անիի թագավորության տարածք: Ըստ նախապես հաստատված պլանի Շադադյանների և Շուաբյանների էմիրության բանակից կազմված արևելյան առանձնացված շարասյունը (մոտ 20.000) պետք է ներխուժումն իրականացներ Ուտիք-Գուգարք երթուղով` խնդիր ունենալով արագ ռազմերթով մտնել Անիի թագավորության խոր թիկունք, իսկ իր կազմում նաև Գողթնի էմիրության բանակը ընդգրկող հյուսիսային (մոտ 50.000), ինչպես նաև հարավային (մոտ 30.000) շարասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Արարատի և Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ` խնդիր ունենալով ապահովել Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Մամլան իբն Մուհամմեդի գլխավորած ու իր կազմում նաև Ռավադյանների, Մրվանյանների և Հերի էմիրությունները ընդգրկող հիմնական շարասյան (մոտ 120.000) թևերը:
Արքայից-արքա Գագիկ I Մեծը, տեղեկանալով թշնամու բանակի, շարասյուների թվաքանակի և ներխուժման ուղղությունների մասին, կատարեց զորահավաք ու իրականացրեց բանակի տեղաբաշխում: Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 20.000) թողնվեց հյուսիսում, խնդիր ունենալով դիմակայել թշնամու արևելյան առանձնացված շարասյանը, Ոստանիկ բանակի, ինչպես նաև Սյունիքի թագավորության բանակի (մոտ 40.000) առջև խնդիր դրվեց դիմագրավել թշնամու հյուսիսային շարասյանը, իսկ Վասպուրականի թագավորության, ինչպես նաև Մոկքի ու Անձևացիքի իշխանությունների բանակներին (մոտ 30.000) հրամայվեց դիմագրավել թշնամու հարավային շարասյանը: Ոստանիկ բանակի հիմնական մասը, նրա կազմում գործող Մաղխազական գունդը (վերջինը` 6.000 ծանր հեծյալ), ինչպես նաև Աբբաս արքայի գլխավորած Կարսի, Գաբրիել սպարապետի, Գամրեկելի եղբայրների և իշխանաց-իշխան Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 80.000) Անիի թագավորության սպարապետ Վահրամ Պահլավունու , նրա որդի Սմբատ Մագիստրոսի, ինչպես նաև Աշոտ մարզպանի ընդհանուր ղեկավարությամբ շարժվեցին Մամլան իբն Մուհամմեդի գլխավորած թշնամու հիմնական շարասյան ընդառաջ:
Անիի սպարապետի գլխավորած բանակը ճամբարեց Ծումբ ամրոցի մոտ գտնվող մի բարձրադիր վայրում` դաշտային ամրությունների միջոցով ավելի ամրապնդելով իր դիրքերը: Մոտեցած և վերջինիս դիրքերից ներքև ճամբարած Մամլան իբն Մուհամմեդի գլխավորած թշնամու հիմնական շարասյան առաջխաղացումը կասեցվեց: Հաշվի առնելով թշնամու թվական գերազանցությունը և այն, որ նրա հեծելազորը լեռնային պայմաններում կդժվարանա մարտնչել ամուր դիրքեր գրաված իր բանակի դեմ` սպարապետը պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ: Սակայն հակառակորդ բանակները մի քանի օր մնացին ճամբարած վիճակում և չսկսեցին մարտը, քանի որ թշնամին չէր համարձակվում մարտի մեջ մտնել լեռնային, քարքարոտ ու խիստ կտրտված տեղանքում, իսկ սպարապետ Վահրամն էլ իր հերթին չէր ուզում սեփական բանակը իջնեցնել բաց դաշտ, որտեղ հակառակորդի քանակական առավելությունը կարող էր դառնալ որոշիչ: Շուտով թշնամու բանակը սկսեց պարենի պակաս զգալ, որի հետևանքով էլ ստիպված անցավ ակտիվ ռազմական գործողությունների: Մի քանի օր անց վաղ առավոտյան Մամլան իբն Մուհամմեդի բանակը մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց խոշոր վահաններով զինված ծանր հետևակը, երկրորդում` հեծելազորը, իսկ երրորդում` թեթև հետևակը: Դրանից հետո թշնամին սկսեց դանդաղ երթով մոտենալ Անիի թագավորության բանակին: Վերջինս, չշտապելով մարտի մեջ մտնել և թույլ տալով թշնամուն ողջ կազմով խորանալ լեռնային տեղանքում, ինքը ևս մարտակարգ ընդունեց: Կենտրոնի առաջին շարքում լայնարձակ սարահարթի ողջ լայնությամբ տեղավորվեց հետևակի մի մասը, որի առաջին գծում թողնվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը: Ընդ որում վերջիններիս թիկունքում գտնվող բարձունքների վրա պատրաստվեցին հատուկ ամրացված պահեստային դիրքեր: Բանակային հիմնական ուժերը, զուգահեռ հակառակորդի շարժման ուղղությանը, դարան մտան աջ և ձախ թևերում` սարահարթը եզրող բարձրավանդակների հետևում: Միաժամանակ Արտանուջի թագավորության բանակը լեռնային շրջանցիկ ճանապարհով անցկացվեց թշնամու թիկունք` խնդիր ունենալով վճռական պահին թիկունքային հարված հասցնել հակառակորդին: Ըստ նախապես հաստատված մարտական պլանի Անիի թագավորության բանակը պետք է պարկի մեջ վերցներ հակառակորդի բանակին և ոչնչացներ:
I փուլ – Տեղեկանալով, որ թշնամու ամբողջ բանակը արդեն մտել է լեռները, իսկ Արտանուջի թագավորության բանակը զբաղեցրել է ելման դիրքեր` սպարապետ Վահրամը առաջ ուղարկեց թեթև հեծյալներին, որոնք, նետահարությամբ, առանձին մենամարտերով և մանր մարտերով նահանջելով, թշնամուն քաշեցին իրենց հետևից` հասցնելով սարահարթում տեղավորված Անիի թագավորության բանակի կենտրոնի գրաված դիրքերին:
II փուլ – Հայերի կեղծ նահանջից ոգևորված թշնամու հեծելազորը, տեսնելով Անիի թագավորության բանակի կենտրոնի սակավաթիվ ռազմիկներին, անցավ ուղղակի գրոհի: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Անիի թագավորության բանակի կենտրոնը հզոր նետահարության և ծանր հետևակի պարտադրած ձեռնամարտի շնորհիվ կասեցրեց հակառակորդի գրոհի թափը ու սկսեց նահանջել դեպի պահեստային դիրքեր:
III փուլ – Պահեստային դիրքերում տեղակայված նետաձիգների հուժկու հարվածի տակ ընկած թշնամու հեծելազորը հայտնվեց ծանր վիճակում և սկսեց խոշոր կորուստներ կրել, քանի որ հեծյալները մեծամասսամբ չէին կարողանում հաղթահարել կտրուկ բարձունքը ու հասնել նետաձիգներին, իսկ որևէ կերպ այնուհանդերձ առաջ եկած թշնամու առանձին ռազմիկներին ձեռնամարտում ոչնչացնում էին նետաձիգների շարքերում մարտնչող ծանր հետևակայինները: Մարտը այս կերպ շարունակվեց բավականին երկար, քանի որ թշնամու բանակի հետևի շարքերը, տեղյակ չլինելով առաջացած դժվարությունների մասին, շարունակվում էին առաջխաղացումը` կուտակվելով Անիի թագավորության բանակի կենտրոնի կողմից լքված սարահարթում:
IV փուլ – Զգալով, որ սարահարթում կուտակված թշնամին, թեև ծանր կորուստներ կրելով, բայց այնուհանդերձ աստիճանաբար սկսում է հաղթահարել իր բանակի կենտրոնին` Հայոց սպարապետը մարտի մեջ մտցրեց դարանում գտնվող իր բանակի թևերը: Ընդ որում սկզբում թշնամու հոծ շարքերի վրա գլորվեցին նախապես պատրաստված խոշոր քարեր, որոնք ծանր կորուստներ պատճառեցին ու խուճապի մատնեցին վերջինիս:
V փուլ – Թևերից թշնամու վրա շարժվող Անիի թագավորության բանակի հեծելազորի ու հետևակի հիմնական ուժերը շրջապատեցին բարոյալքված թշնամուն` սկսելով անխնա կոտորել վերջինիս: Միաժամանակ ճակատից շարունակեցին հուժկու հարվածներ հասցնել նետաձիգները:
VI փուլ – Թշնամու վերջապահում գտնվող նետաձիգները փորձեցին նահանջել, բայց նրանց վրա հարձակվեց Արտանուջի թագավորության բանակը և, միանգամից անցնելով ձեռնամարտի, գլխովին ջախջախեց: Դրանից հետո վերջինս փակեց հակառակորդի նահանջի ճանապարհը: Բորբոքված մարտում հատկապես աչքի ընկան Գամրեկելի եղբայրները, որոնք հուժկու հարվածներով ձիերից տապալում էին հակառակորդի ռազմիկներին և որոնց հավասար ռազմիկ հակառակորդի շարքերում այդպես էլ չգտնվեց:
VII փուլ – Լիակատար շրջապատման մեջ հայտնված թշնամու բանակը գլխովին ոչնչացվեց:
VIII փուլ – Անիի թագավորության բանակը հետապնդեց հակառակորդի մնացորդներին մինչև Ատրպատական:
Հայերը կորցրին մոտ 15.000, դաշնակիցը` մոտ 3.000, թշնամին` մոտ 100.000 զինվոր: Տեղեկանալով իրենց հիմնական բանակի պարտության մասին` թշնամու հյուսիսային և հարավային զորասյուները արագորեն նահանջեցին ու լքեցին Անիի թագավորության տարածքը:
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am


Return to Պատմություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests

cron