Արիներին կհետաքրքրի…

Հայ ազգի ու մարդկության պատմությունը

Moderators: Supermod, Ararat

Արիներին կհետաքրքրի…

Postby Lion on Fri Apr 13, 2007 10:54 am

Բարև ձեզ!

Երևանի կենտրոնական գրախանութներում արդեն վաճառքի է դրված իմ նոր գիրքը <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք Առաջին /մ.թ.ա. 3000-1561/> վերնագրով: Այստեղ, բացի նրանից, որ խրոնոլոգիական հերթականությամբ տվել եմ Հայկական բանակի տվյալ ժամանակաշրջանի պատերազմներն ու ճակատամարտեր, անդրադարձել եմ նաև տվյալ ժամանակաշրջանի որոշ վիճահարույց հարցերին. և Հայկի և այսպես կոչված Բելի ճակատամարտին, և այսպես կոչված կուտիական գերիշխանությանը Միջագետքում ու արիա-հայկսոսյան արշավանքներին, և ըստ Խորենացու ու Չամչյանի տրված Հայկազունիների գահակալական ցանկին, և առանձին արքաների գործունեության վերլուծությանը /օրինակ Արամ 1-ին և Արա 1-ին Գեղեցիկ/...

Շատ կուզենայի իմանալ պատմությամբ և հատկապես ռազմական պատմությամբ հետաքրքրվող մարդկանց կարծիքները սույն աշխատության վերաբերյալ: Ասեմ, որ ծրագիրը ոչ առևտրական է, չնայած որ հեռանկարում ես չէի հրաժարվի գործարար առաջարկից... Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ...

Ի դեպ, շարունակությունները ամենայն հավանականությամբ կհետևեն: Ընդհանուր առմամբ Գիրքը հնարավորին մանրամասնությամվ ընդգրկում է մոտ 4500 փաստ Հայկական բանակի տված պատերազմների և ճակատամարտերի մասին` մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թ-երին:

Հուսով եմ, որ այն կհետաքրքրի ընթերցողին, քանզի մեծապես հենց դրանից է կախված շարունակությունների հրատարակությունը...

Ի դեպ, վերջերս մտքովս անցավ, որ գիրքը կարելի է հասանելի դարձնել նաև արտասահմանում գտնվող և ինտերնետից օգտվող ընթերցողին...

Նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել գիրքը թվային տարբերակով, դա կարող են իրականացնել ընդամենը 5 եվրոյով...

Գումարը պետք է փոխանցել

DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY
SWIFT: DEUT DE FF
EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK
FOR FURTHER CREDIT
NAME HAKOBYAN MHER
Account; 163038123093
WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK

հասցեով և ինձ տեղեկացնել Lion1700@yandex.ru e-mail-ով և ես անմիջապես կուղարկեմ գրքի թվային տարբերակը նշված էլեկտրոնային հասցեի վրա:

Հ.Գ. Անբարեխիղճ մոտեցումը բացառվում է, քանի որ ես որպես երաշխիք դնում եմ իմ բարի անունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ միայն հաշվեհամարի բացման համար ես արդեն վճարել եմ որոշակի գումար և ուղղակի անիմաստ է /էլ չասած այն մասին, որ ես դա ինձ երբեք թույլ չեմ տա/ իմ կողմից իրականացնել շուտ բացահայտվող որևէ անազնիվ քայլ...
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Postby Ararat on Sat Apr 14, 2007 8:35 am

Պրոսպեկտի վրայի բուկինիստականում կա՞
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Lion on Sun Apr 15, 2007 12:24 pm

Այո :) Բացի դրանից գիրքը կա նաև Հրապարակի վրայի երկու գրախանութներում, նաև Երիտասարդականի մոտի գրախանութում` Աբովյան փողոցի վրա...

Եթե այն ձեռք կբերեք - խնդրում եմ անպայման գրեք ձեր կարծիքը գրքի մասին :)
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am


Return to Պատմություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron