Սվաստիկա-կեռխաչ

Հայ ազգի ու մարդկության պատմությունը

Moderators: Supermod, Ararat

Սվաստիկա-կեռխաչ

Postby Ararat on Tue Jul 03, 2007 3:07 pm

Սվաստիկա-կեռխաչ


Շատերն այսօր սվաստիկան ընդունում են որպես չարի խորհրդանիշ, այն կապելով ֆաշիզմի, ազգայնամոլության հետ: Սակայն, այդպիսի շատերից ոչ մեկը իրապես չգիտե կեռխաչ-սվաստիկայի պատմությունն ու արժեքը: Իզուր չէր, որ հիտլերյան երմանիան այն ընդունեց որպես պետական խորհրդանիշ, սվաստիկան համարվում է արիական տիեզերաիմաստ խորհրդանիշներից մեկը եւ 1930-ական թթ.-ին գերմանացիները հայտարարելով իրենց արիական ցեղի ժառանգներ, պետք է օգտագործեին այս հզոր խորհուրդ-պատկերը որպես իրենց խորհրդանիշ: Ըստ ուսումնասիրողների, աջ թեքմամբ կեռխաչը կյանքի ու բարու խորհրդանիշն է, ձախը՝ մահվան ու չարի, եւ հիտլերյան սվաստիկան ձախ թեքմամբ էր, գուցե ասվի, թե էական չէ՝ սվաստիկայի թևերը մահից-կյանք կպտտվեն, թե կյանքից-մահ ու էլի կյանք, սակայն, այնուամենայնիվ տիեզերախորհուրդ նշանը իր հետքը թողնում է… Սա խոսում է այն մասին նաեւ, որ մի խումբ չարագործներ սվաստիկան ի սկզբանե օգտագործում էին չար նպատակների համար եւ նրանց պատճառով, չի կարելի կեռխաչի պատկերանշանը ընդունել որպես չարի խորհրդանիշ: Չար նպատակներին «բումերանգորեն» արձագանքեց սվաստիկան և չարը տապալվեց…
Բազմաթիվ ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մյուլլեր)՝ զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Փորձեմ հնարավորինս ներկայացնել ուսումնասիրողների կարծիքները եւ ընդհանրապես կեռխաչ- սվաստիկայի պատմությունը:
Ուսումնասիրողները փորձել են պատասխանել սվաստիկա-կեռխաչի հետ կապված բազմաթիվ հարցերի. ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ի՞նչպես կարելի է այն բացատրել, ի՞նչ է խորհրդանշում այն եւն:
Համաձայն ստեղծված որոշ կարծիքների՝ սվաստիկայի (նաեւ խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Ըստ ջայնիզմի մի հնդիկ վարդապետի՝ կեռխաչի աջ թեքված չորս ծայրերը ներկայացնում են՝ նախասկզբնական ստորին շրջան, երկրային կյանք, բուսական եւ կենդանական աշխարհ, մարդկային վիճակ, երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում: Ինչպես նշվեց, աջ թեքվող կեռխաչը կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, ձախ թեքվողը՝ մահվան ու չարի խորհրդանիշը: Կա նաեւ այլ տեսակետ, որ ձախ թեքվողը իգական խորհրդանիշ է, աջը՝ արական: Վերջին տեսակետով բացատրվում է նաեւ տիեզերքում գործող արական-իգական, դրական-բացասական հակասությունների պայքարի ու միասնության հասկացողությունը: …Ակներից հայտնաբերված դաշյունի պատյանի վրա, որը թվագրվում է մթա 1-ին հազարամյակ, պատկերված է ամենավերեւում Արեւ-Աստծո պատկերը, միջին մասում` Մայր-Աստվածուհուն հիշեցնող պատկերը, որն իր բացված թեւերի տակ է առել աջ եւ ձախ պտտվող երկու կեռխաչեր: Ստորին մասում կլոր շրջանակի մեջ հավասարաթեւ խաչ է պատկերված, այն հիշեցնում է Մայր Երկրին՝ Երկրագնդին:
Ընդունված է, որ svastika բառը կազմված է su-լավ, բարի եւ asti-լավ լինել բաղադրիչներից, որը երջանիկ, բարեբախտ վիճակի իմաստ ունի:
Վերջին շրջանի ուսումնասիրողները, սվաստիկա բառը մեկնաբանում են նորովի: Հնդարիական վեդաներում հանդիպում է svar, suar-արեւ լույս, փայլ, ցոլք բառերը, (հմմ ռուսերեն սվետ-լույս բառը): Արիա-իրանական «Ավեստայում» հանդիպում է hvar-արեւ, արեւի լույս բառը:
Հնդեվրոպական «աստ, ազդ» բառարմատները «ուժ, զորություն» իմաստն ունեն (հմմ. հայերեն աստված բառը), իսկ ուժ, զորություն, աստվածներն ունեն:
Հետեւաբար՝ սվաստիկան արեւի, լույսի աստված իմաստն ունի (կա-ն մասնիկ է) եւ կապված է Արեւ-Աստծո ու նրա պաշտամունքի հետ: Այս տեսակետը լիովին ապացուցում է Հայկական Լեռնաշխարհում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի բազմաթիվ գտածոներով:
Արարիչ Ար աստծո, Արեւ-Աստծո, Արեւի տարածված խորհրդանիշներն են խաչն ու կեռխաչ-սվաստիկան; Բացի ընդունված կեռխաչի դասական ձեւից, գոյություն ունեն նաեւ եռաթեւ, բազմաթեւ, միոլոր, բազմոլոր ձեւի կեռխաչեր:
Սվաստիկան տարբեր ժողովրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածված են արեւխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթեւ, արմնկաձեւ խաչ, հավերժության նշան եւն անվանումներ: Հայոց էպոսի՝ «Սասնա ծռեր»-ի, հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները, թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների խորհրդանիշներից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի: Հայ առաջնորդների եւ ռազմիկների պեղված դամբարաններում (Լոռի բերդ, Շիրակ, Իջեւան) հայտնաբերված զենք զրահին ու հանդերձանքին պատկերված են կեռխաչեր: Դրանք դաշյուններ են, սրեր, սրի պատյաններ, կրծքին ամրացվող ճարմանդներ, վահանակ-սկավառակներ, կոճակներ, մարտական սակրեր, գոտիների բեկորներ եւն: Արեւ-Աստված նաեւ ռազմի աստված էր, եւ նրա խորհրդանիշը պետք է ուժ, զորություն տար կրողին, պաշտպաներ չարից ու թշնամու հարվածներից: Հավանաբար հենց այս նպատակով էլ ֆաշիստական գերմանիայի զինվորները սվաստիկան կրում էին իրենց թեւերին եւ զրահամեքենաների ու ինքնաթիռների վրա էին պատկերում…
19-րդ դարի վերջերին Հայկական Լեռնաշխարհում կատարաված պեղումների ժամանակ հայտնաբերվեցին (Ռեպեր, Ն. Մառ, Յ. դը մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան) բազմաթիվ իրեր սվաստիկայի (նաեւ խաչի) պատկերով: Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթում, այն թվագրվում է մթա 4-րդ հազարամայակ: Այդպիսի խեցանոթներ հայտնաբերվել են Արթիկում, Քարաշամբում, Վանաձորում եւն: Նշված վայրերում հայտնաբերվել են նաեւ կեռխաչի պատկերով բրոնզե ու ծարիրե կախազարդեր, ուլունքներ, կոճակներ: Սրանց մեծ քանակությունը վկայում է կեռխաչով զարդերի համընդհանուր օգտագործման մասին: Սվաստիկայի պատկերներ կան եղամա եւ Սյունյաց ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մթա 7-3-րդ հազարամյակներով: Իմաստային առումով հետաքրքիր է եղամա ժայռապատկերներից մեկը, որտեղ Արեւ-Աստված խորհրդանշող պարույրից ծնվում են երկու սվաստիկաներ` երկվորյակներ, որոնցից մեկը աջ թեքմամբ դասական սվաստիկա է, մյուսը՝ ձախ թեքմամբ աղավաղված սվաստիկա: Համեմատության համար նշենք «Սասնա ծռեր»-ի Սանասարին ու Բաղդասարին, նաեւ հռոմեական Հռեմոս-Հռոմուլոսին եւ հնդեվրոպական այլ հերոսների, երբ հերոսներից մեկը անթերի է ու ամբողջական, մյուսը՝ քիչ պակասավոր: Սվաստիկայի նախատիպը հիշեցնող պատկերներ կան Սյունյաց ժայռապատկերներին, ուր պատկերված են մեկ ձեռքը վեր բարձրացրած, մյուսը՝ ցած իջեցրած մարդկային կերպարներ:
Սվաստիկայի պատկերով գտածոներ են հայտնաբերվել նաեւ Հնդկաստանում, Իրանում, Հունաստանում, որոնք թվագրվում են մթա 2-րդ-1-ին հազարամյակներով: Այս գտածոները վերագրվում են արիական ցեղերին, որոնք դուրս գալով նախահայրենիքից, հայտնվել էին այդ եւ այլ տարածքներում:
301թ.՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, հայ վարպետները շարունակել են սվաստիկան օգտագործել որպես խորհրդանիշ եւ զարդանախշ՝ պատկերելով այն Անիի պարիսպներին, Դվինի եկեղեցիներին, խաչքարերին, միջնադարյան ձեռագիր մատյաններում, խեցեղենի, գորգերի, հագուստների վրա եւն:
Բոլոր ուսումնասիրողները կեռխաչ-սվաստիկան կապել են արիական ցեղերի հետ, այն ընկալվում է, որպես արիական խորհրդանիշ: Հնագիտական պեղումների գտածոները ապացուցում են, որ կեռխաչը դարեր ի վեր եղել է մեր խորհրդանշանը, եւ օգտագործվել է զանգվածաբար, սակայն այսօր, անգիտության պատճառով այն վարկաբեկված պատկերանշան է համարվում եւ շատ խավարամիտներ այն օգտագործում են որպես չարի պատկեր… Կարծում եմ անհրաժեշտ է նախաձեռնել սվաստիկայի վերաարժեվորում, վերամաքրագործում: Հարկ չկա այս պատկերից վախենալ, քանզի այն հիրավի բարու տիեզերախորհրդանիշ է: Մենք պետք է առաջնորդվենք իմաստնությամբ ու ճշմարտությամբ, պետք չէ մի խումբ մարդկանց սխալի պատճառով հրաժարվենք եւ կուրորեն ատենք մեր պատմական պատկեր-խորհրդանիշը: Համոզված եղեք, որ սվաստիկայի պատկերը կրող զարդարանք կրելը ձեզ հաջողություն է բերելու, եւ այն կարելի է ընդգրկել նաեւ որպես ազգային-պետական խորհրդանիշ:
Այս Առումով մեզանից առաջ են անցել Ադրբեջանն ու Վրաստանը, առաջինը որպես պետական խորհրդանիշ օգտագործում է մեր ութաթեւ աստղը (այսպիսին էր նաեւ Տիգրան Մեծի եւ մեր այլ թագավորների թագը), իսկ եկրորդը՝ հավերժության նշանի բազմապտույտ յոթաթեւ պատկերը: Ժամանակն է մեր խորհրդանիշները մենք օգտագործենք, արժեվորենք եւ չթողնենք որպեսզի դրանք ուրիշները սեփականացնեն…
Սվաստիկան Արարչի, Արեւի, Լույսի, Բարու եւ Հավերժության խորհրանիշն է:

Օգտագործվել է պատմաբան Անժելա Տերյանի նյութերը՝ «Հայաստանը եւ պատմությունը» նոր աշխատությունից:


Իսկ այստեղ կարող եք նայել կեռխաչի նկարներ



http://www.hayary.org/index.php?option= ... itstart=15

ImageImage
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Return to Պատմություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron