Բարև ձեզ
Երևանի կենտրոնական գրախանութներում`
1. Գրախանութ Աբովյան 25 հասցեով (Երիտասարդականի մոտ)
2. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
3. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
4. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)
արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Առաջինի (մ.թ.ա. 3000-1561) շարունակությունը` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Երկրորդ (մ.թ.ա. 1561-883), որն ընդգրկում է Հայ ժողովրդի պատմությունը Հինգի թագավորության (Արմենի, Հայա, Արարատ, Միտանի, Կիլիկիա) ժամանակ:
Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`
1. Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523)
2. Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412)
3. Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405-1283)
4. Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241)
5. Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110)
6. Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. 1078-1071)
7. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-771) (սկզբնական փուլը)
Ըստ էության տրվում է Հինգ թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Այդ հերոսական պայքարի արդյունքում Հայ ժողովուրդը մեծ հաշվով հաջողությամբ ետ մղեց թշնամիների ոտնձգությունները և նախապատրաստեց իր հերթական վերելքը ի դեմս Արարատյան թագավորության…
Ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4500 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:
+
Երևանի կենտրոնական գրախանութներում`
5. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
6. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
7. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)
արդեն վաճառքի է հանված նաև Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդը (մ.թ.ա. 883-614), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:
Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`
8. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-774) (վերջնական փուլը)
9. Հայ-Ասորեստանյան VI պատերազմը (մ.թ.ա. 743-705)
10. Հայ-Ասորեստանյան VII պատերազմը (մ.թ.ա. 699-685)
11. Արարատյան թագավորության պայքարը ընդդեմ կիմերների, հետագայում սկյութերի հորդաների, ինչպես նաև թափ հավաքող Մարաստանի թագավորության:
Ըստ էության տրվում է Արարատյան, Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, ինչպես նաև Հայոց թագավորությունների պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Մանրամասն անդրադարձ է կատարվում Արարատյան թագավորության ներսում ծավալված քաղաքական պայքարին, ինչպես նաև առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացվում է կիմերների և սկյութերի արշավանքների ժամանակագրությունը: Գրքում ներկայացված է Արարատյան թագավորության հովանո ներքո ստեղծված Հայկական Չորորդ համաշխարհային գերիշխանության կայացումը և կործանումը, նկարագրվում է Արարատյան թագավորության բարձրացումը, փայլը և անկումը. Վերջինիս ֆոնի վրա ի դեպ հատկապես ակնառու է երևում Արմենիի թագավորության բարձրացումը…
Այս ամենի արդյունքում Հայկական թագավորությունները վերջին հաշվով հաջողությամբ ետ մղեցին հարևանների գիշատիչ պետությունների ոտնձգությունները և կարողացան պաշտպանել իրենց տարածքները: Նկարագրված ժամանակաշրջանի վերջում Հայաստանի վրա գերագահության իրավունքը կրկին վերադարձավ Արմենիի Հայկազունիներին, որոնք կրկին փաստացի իրենց ձեռքը վերցրին գրեթե ողջ Հայաստանի ղեկավարումը մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո: Հենց այս ժամանակաշրջանի վերջում էր, որ արդեն ստեղծվել էին բոլոր նախադրյալները Մեծ Հայքի թագավորության հռչակման համար…
Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:
Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ուղարկել 5 եվրո
DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY
SWIFT: DEUT DE FF
EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK
FOR FURTHER CREDIT
NAME HAKOBYAN MHER
Account; 163038123093
WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK
կամ 300 ռուբլի
АКБ Промсвязьбанк:
SWIFT: PRMS RU MM
INN 7744000912
BIK 044583119
K/S 30101810600000000119
RUR 30231810010000168801
Мясникян филиал Армэкономбанка
Получатель АКОПЯН МГЕР
Р/счет 163038123101
Կամ 7 դոլար
USD ACCOUNT No 36121242 OF ARMECONOMBANK
SWIFT: ARECAM22
ROUT nom. 365362
FOR FURTHER CREDIT
NAME HAKOBYAN MHER
Account N 163038123085
WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK
12 Isahakyan str.
Հասցեով
կամ փոխանցել ինձ գումարը այլ եղանակով
որից հետո և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:
Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...
Հաջողություն Ձեզ!