Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Հայ ազգի ու մարդկության պատմությունը

Moderators: Supermod, Ararat

Ô±Ö€Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÔµÕ¼Õ¡Õ¤Õ¡Õ·Õ«Õ¶Ö„-Õ„.Õ©.Õ¡. 614-331

Postby Lion on Wed Aug 01, 2007 8:15 am

Բարև Ձեզ!

Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

Երևանի կենտրոնական գրախանութներում`

1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 614-331), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:
Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

1. Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605),
2. Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546),
3. Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538),
4. Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530),
5. Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525),
6. Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), որը հետագա լատինական աղբյուրները կբնորոշեն որպես գալլուսների արշավանք
7. Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520),
8. Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449),
9. Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401),
10. Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384),
11. Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331),
12. ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում:
13. Գրքում մասսամբ արտացոլված է նաև Կորինֆյան պատերազմը (մ.թ.ա. 399-387):

Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
Գրքում մասնավորապես տրված է Մեծ և Փոքր Հայքերի առաջացմանպատմությունը,ինչպես նաև Արմենիի Հայկազունիների, Կիլիկիայի թագավորության/սատրապության և Փոքր Հայքի 13-րդ Հայկական սատրապության դինաստիայի գահացանկը:

Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:

Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

Հաջողություն Ձեզ!
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby initiaty on Tue Mar 31, 2009 6:51 am

Ողջունում եմ բոլորին: ՄԻ հատ խնդրանք այդ գրքերի հեղինակին: Դուք Ձեր գրածները կարդացել եք: Անձամբ ես այո, բայց նկատել եմ հազարավոր սխալներ, որոնք աղավաղում են հայոց պատմությունը: Կխնդրեմ վերանայել ու նոր միայն հանել այդ գրքույկները տպագրության: Անձամբ ես էլ եմ գրել մի գիրք վերաբերող մոտավորապես այս շրջանին, ավելի կոնկրոտ Մ.Թ.Ա. 13-4 դդներին ու կուզենայի , որ դա էլ կարդաիք: Գիրքը հասանելի է freebooks.do.am կայքում: Անհայտ երկրի պատմություն Սուբրիա անունով:
Շնորհակալ եմ ...
initiaty
 
Posts: 9
Joined: Sat Mar 28, 2009 3:03 pm

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby Lion on Tue Apr 07, 2009 2:48 pm

Barev :)

Es ajs forumi mshtakan ajceluneric ej, sakajn, ajn banic heto, erb forumy argamanak dadarecrec gorcuneutjuny, es korcreci ajn. Urax em, vor forumy krkin gorcum e. I srte cankanum em ajs forumin ajlevs <shyndhatvel>.

Ողջունում եմ բոլորին: ՄԻ հատ խնդրանք այդ գրքերի հեղինակին:


Hexinaky dzez lsum e amenajn ushadrutjamb :D

Դուք Ձեր գրածները կարդացել եք:


Bnakanabar, aveli qan kardacel em...

Անձամբ ես այո, բայց նկատել եմ հազարավոր սխալներ, որոնք աղավաղում են հայոց պատմությունը:


Orinak.

Կխնդրեմ վերանայել ու նոր միայն հանել այդ գրքույկները տպագրության:


Isk es kxndreji himnavorel dzer karciqy, nor ajdpisi patasxanatu ev pahangkot hajtararutjun anel. Es unem himnavorum ev patasxanatu em im grac AMEN MI TARI hamar. Ete, yst dzez, ka sxal, matnacujc areq ajn ev menq kqnnarkenq. Vstah em, vor shat u shat baneri kkaroxanam tal patshach bacatrutjun ev himnavorum.

Անձամբ ես էլ եմ գրել մի գիրք վերաբերող մոտավորապես այս շրջանին, ավելի կոնկրոտ Մ.Թ.Ա. 13-4 դդներին ու կուզենայի , որ դա էլ կարդաիք: Գիրքը հասանելի է freebooks.do.am կայքում: Անհայտ երկրի պատմություն Սուբրիա անունով:
Շնորհակալ եմ ...


Hima knajem...

H.G. Latinakan tarerov grum em zut texnikakan patcharnerov, qani vor KDWI-ns pchacel e. Hajcum em moderatorneri neroxamtutjuny :)
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby Lion on Tue Apr 07, 2009 2:59 pm

I dep - Dzer nshac kajqum yndameny tesa dzer grqi nkaragrutjuny. Ajn amboxgakan tesqov kardal hnaravor e?
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby initiaty on Sat Apr 11, 2009 8:28 pm

ԵՍ շատ ուրախ եմ , որ դուք պատասխանում եք իմ հարցերին , ես հարգանքով եմ վերաբերվում Ձեր աշխատությանը..Բայց օրիանկ մի հարց ունեմ Ձեզ ուղված ինչու եք Դուք համարում ,որ Արատտայի կենտրոնը համարվում է մեծամորը,,,.. Եթե ճիշը խոսենք ապա Դուք էլ գիտեք, որ այդ բնակավայրի հին անվանում նույն իսկ մեզ հատնի չէթ ապա ինչ հիմքերի վրա եք դուք նշում , որ այն հանդիսացել է Արատտայի մայրաքաղաքը... հարց համար երկրարդ որտջեղից Ձեզ այդքան հստակ թվեր վերաբերող պատերազմներին և այլկն.... նախապես այսդքանը և եթե ներբեռնեք եք իմ գիրքը խնդրում եմ մեկնաբանեք.... նախապես շնորհակալություն
initiaty
 
Posts: 9
Joined: Sat Mar 28, 2009 3:03 pm

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby initiaty on Sat Apr 11, 2009 8:31 pm

ներբեռնել տվեք և կկարողանաք այն ունենալ ձեր իսկ անձնական համակարգչիր մեջ..........
initiaty
 
Posts: 9
Joined: Sat Mar 28, 2009 3:03 pm

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby Lion on Sun Apr 12, 2009 1:25 pm

ԵՍ շատ ուրախ եմ , որ դուք պատասխանում եք իմ հարցերին , ես հարգանքով եմ վերաբերվում Ձեր աշխատությանը..


Շնորհակալություն :) Ես այստեղ եմ նաև հենց նրա համար, որ պատասխանեմ գրքիս վերաբերվող հարցերին:

Բայց օրիանկ մի հարց ունեմ Ձեզ ուղված ինչու եք Դուք համարում ,որ Արատտայի կենտրոնը համարվում է մեծամորը,,,.. Եթե ճիշը խոսենք ապա Դուք էլ գիտեք, որ այդ բնակավայրի հին անվանում նույն իսկ մեզ հատնի չէթ ապա ինչ հիմքերի վրա եք դուք նշում , որ այն հանդիսացել է Արատտայի մայրաքաղաքը...


Դուք իրոք ճիշտ եք, որ "Մեծամոր" անունը որոշակիորեն պայմանական է: Սակայն այն, որ Մեծամորը եղել է մայրաքաղաք, ենթադրում են մի շարք մասնագետներ, որոնց թվում նաև ես: Որպես այս պնդումը վկայող ապացույցներ կարելի է մատնանշել.

1. Մեծամորը Արարատյան դաշտի վաղ բրոնզեդարյան մշակույթի կենտրոններից է,
2. Մեծամորը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակի կեսերից,
3. Մեծամորը ունեցել է հզոր պաշտպանական համակարգ,
4. Այստեղ զարգացած է եղել աստղագիտությունը և մետաղամշակությունը;

Այս ամենը, համեմատելով այլ հնավայրերի հետ, հիմք է տալիս ասելու, որ հենց այն է եղել Արատտայի մայրաքաղաքը:

հարց համար երկրարդ որտջեղից Ձեզ այդքան հստակ թվեր վերաբերող պատերազմներին և այլկն.... նախապես այսդքանը և եթե ներբեռնեք եք իմ գիրքը խնդրում եմ մեկնաբանեք.... նախապես շնորհակալություն


Այս հարցին կպատասխանեմ միայն այն բանից հետո, եթե հարցը կոնկրետացնեք և հստակ մատնանշեք, թե որ թիվն է Ձեր մոտ կասկած հարուցում?:

Ի դեպ - ինչպես ներբեռնել Ձեր գիրքը? Ես մտա Ձեր մատնանշած կայքը, սակայն այնտեղ ընդամենը նշում կար Ձեր գրքի մասին... և վերջ;
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby initiaty on Mon Apr 13, 2009 8:45 am

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ; ՆԱԽ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ< ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԳԻՏԱԿԱՆ ԹԵԶԻՍ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ ; ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ;
2 ԴՈՒՔ ԳՐԵԼ ԵՔ< ՈՐ ԻՆՉ ՈՐ ՄԻՋԱԳԵՏՔԻ ՃԱԿ> ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՈՏ 2184 Թ>ԻՆ; ՄԵԿՆԱԲԱՆԵՔ>>>
ՈՒՐՈՒԿԻ ՃԱԿ. 2109Թ>///????
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐՃ ՁևԱԿԵՐՊԵՔ
3ՄԻ ԲԱՆ ԱՎԵԼԱՑՆԵՄ ևՍ>> ԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒՐԻՇԻՆԸ ԻՆՁ ՎԵՐԱԳՐԵԼՈՎ; ԱՐԻԱԿԱՆ ԱԶԳԻՆ ԵՍ ԴԱ ՍԱԶԱԿԱՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ;
ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ ԿԱ ԻՄ ԳԻՐՔԸ < ՍԵԽՄԵՔ ԴՐԱ ՎՐԱ... ԳՐՔԻ ՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱՅՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ; ԱՊԱ ԵՐԲ ԲԱՑՈՒՄ Է ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅՆՏԵՂ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԿԱՄ ՌՈՒԸՍԵՐԵՆՈՎ ԳՐԱՎԱԾ Է ՆԵՌԲԵՌՆԵԼ ՍԵՐՎԵՐԻՑ>>
initiaty
 
Posts: 9
Joined: Sat Mar 28, 2009 3:03 pm

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby Lion on Mon Apr 13, 2009 12:47 pm

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ; ՆԱԽ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ< ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԳԻՏԱԿԱՆ ԹԵԶԻՍ ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ ; ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ;


Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ:
Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած մի շարք սկզբունքներ, որոնցից մեկը ունի այս տեսքը.

3. ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել: Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կասկածել եմ կամ չեմ ունեցել ճշգրիտ տեղեկատվություն, արել եմ այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական ու մշակութային տեսանկյունից առավել հավանականն է: Այնուհանդերձ այդ ենթադրությունները ես երբեք չեմ ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ:

2 ԴՈՒՔ ԳՐԵԼ ԵՔ< ՈՐ ԻՆՉ ՈՐ ՄԻՋԱԳԵՏՔԻ ՃԱԿ> ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՈՏ 2184 Թ>ԻՆ; ՄԵԿՆԱԲԱՆԵՔ>>>
ՈՒՐՈՒԿԻ ՃԱԿ. 2109Թ>///????


Խոսքը ակնհայտորեն այս

մոտ 2184 – Միջագետքի ճ-մ: Շարկալաշիր արքայի գլխավորած Աքքադի բանակը (մոտ 40.000) հաղթեց Սարլագաբի գլխավորությամբ Միջագետքում գտնվող Արատտայի քրմապետության բանակին (մոտ 20.000): Հայերը կորցրին մոտ 12.000 զինվոր, որոնց թվում գերվեց նաև Սարլագաբը, թշնամին` մոտ 7.000 զինվոր:

և այս

2109 – Ուրուկի ճ-մ: Ութուխենգալի գլխավորած Շումերների բանակը (մոտ 50.000) հաղթեց Տիգրանի գլխավորած Արատտայի քրմապետության բանակին (մոտ 30.000): Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր , որոնց թվում գերվեց ու սպանվեց նաև Տիգրանը, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Արդյունքում Արատտայի քրմապետության բանակը վերադարձավ Հայրենիք, քանի որ սրբազան համարվող և ազատարարի առաքելություն իրականացրած երկիրը չցանկացավ դառնալ բռնությամբ տիրող: Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը վերջացավ:

ճակատամարտերի մասին է:

1. Այս ճակատամարտի աղբյուրագիտական հիմքը աքքադական սեպագրերից մեկում պահպանված տվյալն է, ըստ որի. "Տարին, երբ Շարկալաշիրը /հաջորդել է Նարամ-Սինին և իշխել մ.թ.ա. 2200-2176 թթ. - Lion/ Աննունիթում դիցուհու տաճարի և Բաբելոնում Իլաբա աստծո տաճարի հիմքերը դրեց և հաղթեց Գուտիումի արքա Սարլագին /անվան այլ ձևն է Սարլագաբ: Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանության ժամանակ Միջագետքի ընտրովի կառավարիչներից մեկը, որը իշխել է մ.թ.ա. 2190-2184 թթ. - Lion/"

Այսպիսով - աղբյուրագիտական հիմքը հստակ է, իսկ ինչ վերաբերվում է ժամկետին, ապա, հաշվի առնելով Սարլագաբի իշանության տարիները, կարելի է 6 տարվա ճշտությամբ ասել այն: Առավել հավանական է բնականաբար կարծել, որ պարտությունը տեղի է ունեցել այդ ժամկետի հենց վերջում, երբ էլ Սարլագաբը զոհվել կամ պաշտոնանկ է արվել: Այս կապակցությամբ պետք է նշել, որ իմ գրքի ձևավորման սկզբունքներից մեկն էլ հետևյալն էր. "4. հետևել հստակ ժամանակագրության: Առանց ժամանակագրության չկա պատմություն: Եթե որևէ իրադարձության կատարման ժամանակը ի վիճակի չեմ եղել ճշտել, նրա մոտ դրել եմ "մոտ" տերմինը, որը մեկնաբանությունների տեղիք է թողնում:"

2. Այս ճակատամարտի աղբյուրագիտական հիմքը կրկին հինմիջագետքյան աղբյուրներն են, որոնք հստակորեն մատնանշում են, որ մ.թ.ա. 2109 թ-ին Ուրոկ քաղաքում կամ նրա շրջակայքում Շումերի թագավորությունը վերականգնելու դրոշ պարզած Ութուխեգալի բանակի և "կուտիական" բանակի միջև տեղի է ունեցել բախում, որից հետո Հայկական բանակը, չցանկանալով դառնալ բռնությամբ իշխող, նահանջել է դեպի հյուսիս: Սակայն դժբախտաբար հենց այս իրադարձությունների ժամանակ Միջագետքի վերջին կառավարիչ Տիգրանը գերվում է և սպանվում:

Սա բավականին հայտնի փաստ է և նրա մասին հղումներ կարելի է գտնել նույնիսկ ինտերնետում: Օրինակ`

http://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D1% ... 0%BB%D1%8C
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D0% ... 0%B0%D0%BD

ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐՃ ՁևԱԿԵՐՊԵՔ


Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե` մարդկության գիտակցական պատմության սկզբից: Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում` աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության` Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, որն իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը, ըստ ավանդության, նշանակվում էր "Տիեզերքի տիրուհու"` Մայր աստվածուհու կողմից: Արատտայի տիրակալը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր "Գլխավոր շտաբ"-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր "Արշավանքի տուն": Այն զարդարված էր թանկարժեք քարերով պատված զենքերով: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով: Պետք է նշել, որ հենց Արատտայի քրմապետությունում ձին առաջին անգամ սկսեցին կիրառել մարտական նպատակներով, որը, սկսած մ.թ.ա. 2200 թ-ից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին:

Ավելացնենք նաև, որ հայերը հետագայում իրականացրեցին արիական արշավանքները, որոնք, հսկայական առաջընթաց ապահովվելով նվաճված երկրների համար, դեմոգրաֆիական առումով ծանր հետևանքներ ունեցան Հայաստանի համար:

3ՄԻ ԲԱՆ ԱՎԵԼԱՑՆԵՄ ևՍ>> ԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒՐԻՇԻՆԸ ԻՆՁ ՎԵՐԱԳՐԵԼՈՎ; ԱՐԻԱԿԱՆ ԱԶԳԻՆ ԵՍ ԴԱ ՍԱԶԱԿԱՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ;


Համաձայն եմ:

ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ ԿԱ ԻՄ ԳԻՐՔԸ < ՍԵԽՄԵՔ ԴՐԱ ՎՐԱ... ԳՐՔԻ ՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱՅՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ; ԱՊԱ ԵՐԲ ԲԱՑՈՒՄ Է ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅՆՏԵՂ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԿԱՄ ՌՈՒԸՍԵՐԵՆՈՎ ԳՐԱՎԱԾ Է ՆԵՌԲԵՌՆԵԼ ՍԵՐՎԵՐԻՑ>>


Հիմա կփորձեմ :)
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Postby Lion on Mon Apr 13, 2009 1:44 pm

Ձեր գրքի մասին մի քանի մտքեր եմ արտահայտահայտել այստեղ -

http://www. hayary.org/forums/viewtopic.php?f=7&t=212&p=1848#p1848
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am


Return to Պատմություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron