Նախնիների փառքով - Մ.թ.ա. 331-95

Հայ ազգի ու մարդկության պատմությունը

Moderators: Supermod, Ararat

Õ†Õ¡Õ­Õ¶Õ«Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÕ¡Õ¼Ö„Õ¸Õ¾ - Õ„.Õ©.Õ¡. 331-95

Postby Lion on Thu Aug 23, 2007 12:54 pm

Բարև Ձեզ!

Բարեկամներ!

Երևանի կենտրոնական գրախանութներում`

1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

արդեն վաճառքի են հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք մատենաշարի հերթական մասերը` Գիրք Հինգերորդը (մ.թ.ա. 331-190) և Գիրք Վեցերորդը (մ.թ.ա. 190-95), որոնք ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Երեքի և Վեցի թագավորությունների ժամանակաշրջաններում:
Ինչպես և նախորդ մասերում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

1. Հայկական թագավորությունների պայքարը Ալեքսանդր Մակեդոնացու և Դիոդոխների դեմ (մ.թ.ա. 324-281)
2. Դիոդոխների պատերազմը (մասնակիորեն) (մ.թ.ա. 322-281)
3. Հայ-Սելևկյան I պատերազմը (մ.թ.ա. 305-225)
4. Հայ-Սելևկյան II պատերազմը (մ.թ.ա. 212-201)
5. Հելլենիստական պետությունների բանակների կազմում Հայկական բանակի իրականացրած դաշնակացային մարտերը և ճակատամարտերը
6. Սելևկա-Հռոմեական պատերազմը (մասնակիորեն) (մ.թ.ա. 192-188)
7. Հայ-Սելևկյան III պատերազմը (մ.թ.ա. 189-160)
8. Հյուսիսային I պատերազմը (մ.թ.ա. 184)
9. Եվքսինյան պատերազմը (մ.թ.ա. 112-96)

Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
Գրքում մասնավորապես տրված է Երվանդունիների արքայական դինաստիայի պատմությունը և նրա անկումը, Մեծ Հայքի թագավորության գահին Հայ Արշակունիների հաստատման իրական պատմությունը, հիմնավորված է մինչ այս <<վիպական>> հռչակված առաջին Հայ Արշակունիների իրականությունը, իրենց պատմական տեղն ու ժամանակն են գտել Վաղարշակ I-ը (մ.թ.ա. 247-225), Արշակ I-ը (մ.թ.ա. 225-212), հիմնավորվել է Արտաշես I-ի (մ.թ.ա. 201-160)` վերոհիշյալ արքաներից սերված լինելու հանգամանքը և բազում այլ հարցեր (օրինակ` մինչ այժմ վիպական հռչակված մ.թ.ա. 160 թ-ի Բասենի ճակատամարտի և Սելևկյան բանակի ջախջախման իրականությունը)...: Արդյունքում ընթերցողի առաջ հառնում է անարժանիորեն մոռացված Հայոց պատմության մի փառահեղ դարաշրջան...

Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Առայժմ հույսերս կարծես թե արդարանում են և այս հարցում իմ խորին շնորհակալությունը իմ բոլոր այն հարգարժան ընթերցողներին, որոնք ձեռք են բերել Մատենաշարի նախորդ հատորները և դրանով իսկ հնարավորություն ընձեռել հեղինակին շարունակել իր գործը:)) – ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ ՁԵԶ!

Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, կրկին բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

Հաջողություն Ձեզ!
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am

Postby Lion on Tue Aug 28, 2007 10:51 am

Ի դեպ, գիրքը նաև կարելի է ձեռք բերել պատմության ֆակուլտետի մուտքի մոտ գտնվող թերթի կրպակից...
Lion
 
Posts: 45
Joined: Fri Apr 13, 2007 6:14 am


Return to Պատմություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron