ԷԴԳԱՐ ՀԵԼՀԵԼՅԱՆ` <<ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ>>

Հ.Ա.Մ.-ի երիտասարդական թեւ հայտարարություններ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԷԴԳԱՐ Õ€ÔµÔ¼Õ€ÔµÔ¼Õ…Ô±Õ†` <<ՆՈՐ ՍԵՐՆԴԻ Õ

Postby Edgar on Fri Jan 19, 2007 7:27 pm

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ցանկացած շրջանում նոր սերունդը իր երկրի, ազգի, պետության քարշակ ուժն է հանդիսացել`ավանգարդը:Սակայն պիտի հասկլանանք որ միայն երիտասարդ լինելը բավարար չէ նոր սերունդ կոչվելու համար, քանզի այն ոչ միայն տարաիքային հասկացողություն է, այլև ավելի շատ նոր իդեալների, գաղափարների, նոր աշխարհայացքի ու դրսևորումների և միաժամանակ ընդհանուր ձգտումների իդեալների ու ապագայի նկատմամբ ընդհանուր հավատի ու պայքարի ամբողջություն:Յուրաքանչյուր նոր սերունդ կամ երիտասարդություն գալիս նախ և առաջ իր ազգը իր տեսակը երիտասարդացնելու, ներքին հիվանդությունները բուժելու, նոր կամք, նոր թափ հաղորդելու:Պատմության մեջ չկա մի մեծարժեք իրողություն,մի շրջադարձ, որի առաջնորդող ուժը երիտասարդությունը չլինի:Հետևաբար յուրաքանչյուր ազգի ու պետության հզորացման ու առաջընթացի գործընթացում կարևորագույն խնդիր պիտի լինի նոր սերունդի դաստիարակության հարցը, քանզի հենց երիտասարդության մտածողությամբ,աշխարհայացքով ու ունակություններով է պայմանավորված լինելու ինչպես մոտակա հիսուն տարվա կտրվածքով երկրի զարգացման հեռանկարները,այնպես էլ հաջորդ սերունդների համարժեք դաստիարակությամբ այդ զարգացման շարունակականության ապահովումը:
Այս տրամաբանությամբ շարժվելով մեր օրվա երիտասարդությանը կարելի է պայմանականորեն բաժանել երեք դասերի:
Առաջին դասը կազմում են այն երիտասարդները որոնց տերն ու աստվածը նյութն է,որոնք հանուն սեփական բարեկեցության ու անձնական <<ես>>-ի կարող են ոտնատակ տալ ցանկացած սրբություն ու արժեք ու միշտ կարողանում են մնալ ջրի երեսին:Անկախ իշխանության ձևից, գաղափարախոսությունից`սրանք միշտ իշխանության կողմնակիցներ են:Միակ դրական կողմը այն է որ սրանք սակավաթիվ են:
Երկրորդ դասը կազմում են անտարբերները:Սրանք ոչ մի բանի հետ գործ չունեն,պատասխանատվություն չեն կրում ոչինչի համար:Նրանց համար միևնույն է թե ինչ է կատարվում իրենց շուրջը, միայն թե իրենց հանգիստ թողնեն:
Երրորդ դասը կազմում են երիտասարդության փոքրաքանակ այն մասը, որը իրապես իրավունք ունի կոչվելու նոր սերունդ:Այս դասի երիտասարդների համար չկա ավելի մեծ արժեք քան Ազգը,Հայրենիքը, գաղափարը, ընտանիքը:Այս դասի ներկայացուցիչները առանձնանում են մյուսներից իրենց նվիրվածությամբ` ոչ միայն իրենց գործին ոըւ գաղափարին, այլև` միմյանց:Այս դասում չկան <<իզգոյներ>>:
Այսպես կոչված երիտասարդական քաղաքականության, նոր սերունդի աշխարհայացքի ձևավորման,պետության զարգացման ուղիների ընտրության խնդիրներում մշտական պայքարի մեջ են այսպես անվանված առաջին և երրորդ դասերը,որոնք փորձում են իրենց<<բանակները>> համալրել երկրորդ դասից ներքաշված<<ՙնորակոչիկներով>>:Ամենազարմանալին այն է,որ պետությունը,որը ի պաշտոնե պիտի լիներ վերոնշյալ աշխարհայացքի ու զարգացման տեսլականի ձևավորողը, քաշվել է մի կողմ ու չի մասնակցում երիտասարդության ձեվավորմանն ու երիտասարդական քաղաքականության մշակմանը, փոխարենը ժամանակ առ ժամանակ իրականացնում է ՙպատժիչ գործողություններ՚ <<հայրական ապտակով>> խրատով <<չափերն անցած>> զավակներին:Գրեթե միշտ այդ ապտակը բաժին է հասնում <<չարաճճի>> երրորդ դասին,մինչդեռ <<փափկասուն ու ինտիլիգենտ>> առաջին դասը միշտ շոյվում է <<հոգատար հայրիկի>> կողմից. Սա նման է այն երևույթին երբ որդին փողոցում կռվում է հորը վիրավորողի հետ, իսկ հետո պատժվում հոր կողմից` կռիվ անելու համար:Մինչդեռ երրորդ դասը` որպես պետականության հիմնասյուներից մեկը, որպես ազգի ուժի ու որակի կրողը, պիտի լիներ մշտական հոգատարության տակ:
<<Երիտասարդությունը-դա լեռներից իջնող հեղեղ, որ կարող է և օրհնաբեր,և ավերիչ լինել>>,-ասել է Գարեգին Նժդեհը, և այդ օրհնաբեր կամ հեղեղ լինելը մեծապես կախված է նրա դաստիարակությունից ու պետական քաղաքականությունից:Այսօր, ցավալիորեն, պետությունը չի օժանդակում ազգային, հայեցի ու ինքնուրույն երիտասարդության ձևավորման ու այդ <<մի հատիկ>> փրկարար սերունդի ձևավորմանը:Մենք դարերի ընթացքում միշտ` տարբեր ձևակերպումներով, հանգել ենք իմաստնությանն ու գոչել`<<Տվեք ինձ ասգային նկարագրով առաջնորդվող մեկ հատիկ սերունդ և ես կապահովեմ մեր տեղը արևի տակ>>, ու երբեք չենք հասկացել, որ այդ <<մի հատիկ>> սերունդը մենք ենք ,կամ գոնե մենք պիտի դաստիարակենք, ու այսօր էլ նույն վիճակն է. բոլորը ձգտում են պայծառ ապագայի, հզոր,միացյալ ու կայուն Հայաստանի, բայց ոչ մեկը չի ցանկանում պատրաստել այդ ամենին հասնելու ամենակարևոր գործոնը`ձևավորել բարոյական ու ազգային երիտասարդություն, իսկ ինքնուրույն ձևավորվող ազգային երիտասարդությանը փորձում են պահել կաղապարի մեջ,անընդհատ ճնշումների ներքո:Բացատրությունը. <<Այսօր մենք թույլ ենք>>:մինչդեռ դարերի պատմություն ու ազգերի փորձը ապացուցում են, որ ազգերի հզորությունը իրենց քանակական գերակայության մեջ չէ, այլ նրանց հավաքական ուժի, միասնական նպատակին հասնելու համընդհանուր ձգտման, ազգային հավաքականության ու իրենց արմատներից եկած իմաստնություն ու փորձը օգտագործելու և սեփական ինքնուրույնությունը գնահատելու քաղաքական կամքի դրսևորման, և ընդհանուրի մեջ իրենց առանձնահատկությունը պաշպանելու ունակության մեջ:<<Ժաննա դը Արկի հայրենիքը պարտվեց այն օրը, երբ մերօրյա Ֆրանսիացու դեմօ-լիբերալիստական մտածողությունը կենդանաբանական մի պարտեզի դռան վրա գրեց <<Գիտության համար ոչ հայրենիք կա, ոչ էլ` կրոն>>,- ասել է Նժդեհը:Այո’, ազգերը պարտվում են այն օրը, երբ կորցնում իր առանձնահատկությունը:Դեմոկրատիա կոչված մերօրյա խեղկատակությունը և գլոբալիզացիան ազգերի գերեզմանն են ,իսկ ազգային գաղափձարախոսությունը միակ բուժիչ բալասանը:Կամ ասում են թե անօրինական ու <<միջազգային չափանիշներին>> անհարիր <<բարբարոսություն է>> մեր սեփական տանը` մեր հայրենիքում, օտարների հետ <<հավասարը հավասրի հետ>> սկզբունքով խոսելը ու իրենց չափի զգացումը կորցրած <<միջազգային բոսսերին>> կարգի հրավիրելը, սեփական երկրում սեփական արժեքներին տեր կանգնելը, իսկ օրինական է, պարոնա’յք, երբ մեր տանը , մեր հայրենիքում, մեր դպրոցում բռնաբարվում է մեր ինքնությունը, երբ տարբեր այլասերված ու անբարոյական գաղափարախոսներ քայքայում են դարերով կերտված ու արյամբ թրծված արժեհամակարգը, օրինական է երբ որոշ սեփական ծագումը չիմացող տականքներ մեր երկրում տանտեր են զգում իրենց, երբ ամենուր ու համընդհանուր ձևով ոչնչացվում է ամեն ազ•ային, երբ բարոյալքվում է մատաղ սերունդը, երբ դպրոցները հետզհետե վերածվում են նորաձևության սրահների, որտեղ արժեքը ոչ թե գիտելիքն է,այլ` թանկարժեք հեռախոսներն են ու <<նորաձև>> հագուստը և այս բոլորը իրականացվում է բռնի ձևով կամ նյութականի ազդեցության տակ:Եթե սա օրինական է, պարոնա’յք, մենք թքած ունենք այդ ամենն արտոնող օրենքների վրա:Մեր օրենքը մեր ազգի հրամայականներն են ու մեր խիղճը:Իսկ մերօրյա երիտասարդությունը եթե մտահոգված է Հայաստանի ու հայության ապագայով, եթե ուզում է հայրենիք ունենալ ու հայրնիք թողնել իր սերունդներին, ապա պիտի մտածի ,գործի և եթե հարկ է զոհի ու զոհվի հանուն հայրենիքի, քանզի <<Երբեք ավելի անհայրենիք չենք քան երբ դադարել ենք մտածել, գործել ու զոհաբերվել մեր հայրենիքի համար>>:Մենք հավասար պիտի լինենք օրենքի ու մահվան առաջ, մեր գոյության նպատակն ու իմաստը հող հայրենին պիտի լինի:Բարոյականությունը, հայրենապաշտությունն ու ազգասիրությունը պիտի լինեն մեր հրամայականները:Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր երիտասարդությանը և մենք `երիտասարդներս եթե իրապես ուզում ենք հպարտանալ մեր հայրենիքով ու հավատալ Հայաստանի հավիտենականությանը, յուրաքանչյուրս պիտի կարողանանք առանց մտածումի կրկնել Մեծն Նժդեհին -<<Հայրենիքս ու ես-մենք լծորդված ենք իրար` ինչպես հոգի ու մարմին, ինչպես` նպատակ ու միջոց. Նա գերագույն նպատակ է, ես` միջոց>>:


Էդգար Հելհելյան` ՀԱՄ <<Ոգու Պահապաններ>> ուսանողական և երիտասարդական կազմակերպության նախագահ
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Postby Pagan Angel on Mon Mar 05, 2007 8:29 pm

Ի՞սկ ինչպես կարելի է միանալ շարժմանը :x
... նրան մենք Գրիգոր Լուսավորիչ ենք անվանում, ով խավարեց մեր հազարամյակների պատմության լույսը ...
... հայության 90%-ը չի էլ կարդացել «Բիբլիան» (այսպես կոչված «Աստվածաշունչ»-ը) եվ չի էլ պատրաստվում ...
Pagan Angel
 
Posts: 4
Joined: Fri Mar 02, 2007 8:40 pm

Postby Ararat on Tue Mar 06, 2007 8:11 pm

Նայած թե որտեղ ես ապրում: Հայաստանում մասնաճյուղեր կան Երևանում, Աբովյանում, Վանաձորում:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Pagan Angel on Thu Mar 22, 2007 8:16 pm

Երևանում եմ
... նրան մենք Գրիգոր Լուսավորիչ ենք անվանում, ով խավարեց մեր հազարամյակների պատմության լույսը ...
... հայության 90%-ը չի էլ կարդացել «Բիբլիան» (այսպես կոչված «Աստվածաշունչ»-ը) եվ չի էլ պատրաստվում ...
Pagan Angel
 
Posts: 4
Joined: Fri Mar 02, 2007 8:40 pm

Postby Ararat on Tue Mar 27, 2007 3:09 pm

Pagan Angel wrote:Երևանում եմ


Դե եթե Երևանում ես ապա խնդիր չկա: Կարող ես զանգել 56 65 33: Խնդրիր Էդգարին, ու ինքը ամեն ինչ կբացատրի:

Մենք այսուհետ նախապես տեղյակ կպահենք կայանալիք տոնակատարությունների ու ակցիաների մասին:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Pagan Angel on Fri Apr 06, 2007 6:00 pm

Իսկ դուք ԵՊՀ-ում «ներկայացուցիչ» չունե՞ք
... նրան մենք Գրիգոր Լուսավորիչ ենք անվանում, ով խավարեց մեր հազարամյակների պատմության լույսը ...
... հայության 90%-ը չի էլ կարդացել «Բիբլիան» (այսպես կոչված «Աստվածաշունչ»-ը) եվ չի էլ պատրաստվում ...
Pagan Angel
 
Posts: 4
Joined: Fri Mar 02, 2007 8:40 pm


Return to Ոգու պահապաններ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron