Vahagn wrote:Հարգելի պ-ն Ավետիսյան,
ես ոգևորված եմ ձեր ուսմունքով, սակայն ունեմ որոշ հարցեր, որոնք պարտք եմ համարում պարզել: Նախապես ներողություն եմ հայտնում հարցերիս անկեղծության համար, բայց դրանք պետք է պարզաբանվեն, որպեսզի չլինեն ոչ մի մութ տեղեր իմ` շարքային հետևորդի ուղեղում:
Հարց 1-ին`
Ցանկացախ քաղաքական ուժ չի կարող գոյատևել առանց ֆինանսավորման: Որտեղի՞ց է ստանում ֆինանսավորումը Հայ-Արիական կուսակցությունը:
Հարց 2-րդ`
Ինչու՞ ձեր մասին չեն խոսում բավարար, այնքան, որ չմնան մարդիկ, որոնք տեղյակ չլինեն ՀԱԴ-ի մասին:
Հարց 3-րդ`
Որքան է կուսակցության գրանցված անդամների միջին տարիքը:
Հարց 4-րդ`
Կայքում երկար ժամանակ փնտրելուց հետո, ես այդպես էլ չկարողացա գտնել ինֆորմացիա` նախաքրիստոնեական պատմության ու մշակույթի վերականգնման գործում հաջողությունների մասին: Հարցս հետևյալն է: Ինչի՞ եք հասել այս բնագավառում ու ի՞նչ եք պատրաստվում անել: Արդյո՞ք նախատեսված է հայկական հեթանոսական տաճարների վերականգնում մոտակա ժամանակում:
1. Հայ Արիական կուսակցությունն իր ֆինանսավորումը ստանում է կուսակիցների անդամավճարներից, համակիրների ու օժանդակ անդամների (նման անդամներ էլ կան ՀԱՄ-ում, ովքեր չեն ցանկանում լինել կուսակցական, բայց միաբանության մեջ են) նվիրատվություններից, ՀԱՄ սփյուռքյան կառույցների տարաբնույթ աջակցությունից: Ցավոք, ՀԱՄ հնարավորությունները դեռ շատ մեծ չեն:
2. Հայկական ԶԼՄ-ները մեզ վաղուց պատվերով <շրջափակել> են, քանի որ ազատ մամուլ Հայաստանում իրականում չկա: Իսկ մեզ ոչ ընդդիմադիր մամուլն է սիրում, ոչ էլ առավել ևս իշխանական: Մենք ոչ մեկից չենք ուզում կախում ունենանք, ուստի խիստ ընդգծված ազգայնական քաղաքական թևում ենք ու թեև բոլորն էլ ցույց են տալիս` թե դեմ չեն մեր տեսակետների գոյությանը, բայց տեղ չեն տալիս, եթե չասեմ` խանգարում են: Հատուկենտ դեպքեր են լինում, երբ որևէ մամուլի միջոց կամ հեռուստաընկերություն հրավիրում է զրույցի:
Դրա համար մենք տպագրում ենք <Հայ-Արիներ> ամսաթերթը, բացել ենք եռալեզու կայք, որ խոսենք մեր գաղափարների ու գործերի մասին: Մեզ հնարավորինս տեղ է տալիս <Լուսանցք> շաբաթաթերթը:
Առաջներում հանդիպումներ էինք կազմակերպում ուսանողության և այլոց հետ, հիմա դրան էլ են խոչնդոտում:
3. Կուսակցությունը (ոչ ՀԱՄ-ը) ունի շուրջ 3,5 հազար անդամ եւ միջին տարիքը մոտ 38-40 է:
4. 1990թ. սկսած (արդեն 17 տարի) հեթանոսական-արիական արարողություններ, ծեսեր ու միջոցառումներ են լինում Գառնի տաճարում: Վերջին 5-6 տարիներին միջոցառումներ ու ծեսեր են լինում նաև պատմական Էրեբունիում, Կարմիր բլուրում, Մեծամորում, Զորաց քարերում…
Մասնակիցների թիվը գնալով մեծանում է, հետաքրքրությունը` նույնպես: Արիական միջոցառումներին մասնակցում են նաև հայաստանաբնակ եզդիներ, հյուր եկած պարսիկներ: Մեր միջոցառումներից մեկին մասնակցել են նաև Իրաքի եզդիների հոգևոր առաջնորդներ, նաև` քրդեր: Մենք որոշակի կապեր ունենք Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Տաջիկստանի արիական համայնքների ներկայացուցիչների հետ: Կա ձևավորված սլավոնա-արիական խորհուրդ (ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ, չեխեր, սլովալներ, սերբեր, լեհեր, բուլղարներ), որտեղ մեր հայ-արի ներկայացուցիչը դիտորդ է: Մի քանի անգամ հրատարակվել է <Արորդիների Ուխտ>-ի <Ուխտագիրք>-ը, որը փոխարինում է Արիների Ավետարանին: <Արարատյան Դիցաբանություն>-ը, ինչը թարգմանվել է նաև ռուսերեն ու նշված գրքերի հետ դրված է մեր կայքում: Կարդացեք նաև կայքում տեղադրված այլ գրքեր, մեր պարբերականներ <Հայ-Արիներ>-ն ու <Հայեր>-ը, դրանցում կան տեղեկություններ, տվյալներ և այլն:
Արիական-հեթանոսական մշակույթի, տաճարների վերականգնման ծրագիր ունենք, բայց միջոցներ չունենք: Արիական քրմերի հետ Երևանում նույնպես նախատեսում ենք Մայր Տաճարի կառուցում, բայց…
Հարգանքներով`
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան