ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ` ՀԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ` ՀԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ

Postby Edgar on Wed Jan 17, 2007 1:53 pm

Image

Տեղեկատվությունը տրամադրվել է ՀԱՄ-ի կողմից
- Ծնվել է 1963թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
- 1966-1970թթ. ծնողների հետ տեղափոխվել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաք:

- 1970թ.-ից բնակվում է Կոտայքի մարզի Աբովյան (Էլար-Դարանի) քաղաքում:

- 1970-1980թթ. ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1988-1991թթ. ավարտել է Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժինը՝ տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտությամբ:

- 1993-1997թթ. ավարտել է մայրաքաղաք Երեւանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինը (հեռակա) եւ պետական որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է իրավաբանի որակավորում:

- Զուգահեռ 1993-1998թթ. ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը` իրավագետի մասնագիտությամբ:

- 2007թ. Արմեն Ավետիսյանին շնորհվել է Սփյուռքում գործող «Տիեզերաիմաստասիրական Տիեզերահամալսարան»-ի թղթակից անդամի վկայագիր (դիպլոմ):

- 1980-1993թթ. մամլող եւ կարգավորող բանվոր է աշխատել Աբովյան քաղաքի գործարաններում, որից հետո նշանակվել է մի շարք դուստր գործարանների ռազմականացված միացյալ պահակային ծառայության պետ:

- 1993-1996թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կազմակերպչական բաժնում, ինչպես նաեւ քաղխորհրդի գործկոմին առընթեր մի շարք հանձնաժողովներում:

- 1996-1999թթ. ընտրվել եւ աշխատել է որպես Աբովյանի համայնքի ավագանու անդամ:

- 2000թ. աշխատել է Աբովյանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, որտեղից տեղափոխման կարգով նշանակվել է Աբովյանի քաղաքապետի խորհրդական:

- 1995-2005թթ. ղեկավարել է Աբովյանում հիմնված եւ գործող Հայ-Արիական կենտրոնը, որն ունեցել է գաղափարախոսա-իմաստասիրական, պատմա-քաղաքական, մարզական եւ մարտարվեստների, մշակութային եւ արվեստի ակումբներ եւ խմբեր:

- 1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում մոտոհրաձգային գումարտակում, որպես հրաձիգ:

- 1989-1994թթ. որպես կամավորական մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ Արցախյան ազատամարտին:

- 2007թ. մայիսի 9-ին եւ 28-ին, նաեւ սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է Արցախ-ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ՀՀ ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպությունների՝ «Հայոց Արծիվ», «Փառապանծ մարտիկ», «Ազատամարտիկ», «Ազատագրում», «ՀԱԲ-Ռազմիկ Վասիլյան» եւ այլ մեդալներով ու պատվոգրերով:

– 2007թ. եւ այդուհետ պարգեւատրվել է մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների շնորհակալագրերով, պատվոգրերով ու մեդալներով: Այդ թվում՝ ՀԱԲ-ի մարտիկների ստեղծած «Անմար կրակներ» ռազմա-հայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության շնորհակալագրով ու պատվոգրով՝ արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին աջակցելու, օժանդակելու եւ քաջալերելու համար:
- Պարգեւատրվել է նաեւ Հայ կազակների միջազգային միության պատվոգրով՝ ռազմահայրենասիրական դաստիարակության պատվաբեր գործում ցուցաբերած բարձր արդյունքի համար եւ ի նշանավորումն կազակական օրվա առթիվ (Հայ կազակական միավորման ատաման՝ գնդապետ Մայիս Միրզոյան):
- 2008թ. մայիսի 28-ին ստացել է ՀՀ ԶՈւ գերատեսչական բարձրագույն պարգեւը՝ «Զորավար Անդրանիկ» մեդալը, իսկ 2010թ.՝ Պատվոգիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

- 2010թ. հունվարի 20-ին պարգեւատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյան) պատվոգրով՝ ՀՀ բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ՝ Հայոց բանակ ստեղծելու գաղափարի ձեւավորմանը եւ բանակաշինությանը նպաստելու համար:
- 2011թ.դեկտեմբերի 24-ին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով: Տրվել է նաեւ համապատասխան վկայական:
- 2012թ. հունվարի 27-ին պարգեւատրվել է Արցախ-ԼՂՀ-ի զինված ուժերի պատվոգրով (ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյան)՝ երիտասարդության շրջանում զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունք ձեւավորելու համար եւ ի նշանավորումն ՀՀ զինված ուժերի 20-ամյակի:

- 1988թ. փետրվարի 18-ից Հայ ազգային զարթոնքի եւ Արցախյան շարժման մասնակիցներից է: Կազմակերպել է գործադուլներ, հանրահավաքներ, ցույցեր եւ բողոքի երթեր, իսկ 1989թ.-ից նվիրվել է Հայաստանի ազատագրման եւ անկախացման պայքարին: Մասնակցել է «Հայաստան» եւ «Ազգ» գաղտնի հրատարակվող թերթերի տպագրմանն ու տարածմանը:
- 1989-1990թթ. մասնակցել է «Հայաստան» եւ «Ազգ» թերթերը հրատարակող Հայաստանի ազգային անկախություն կուսակցության (ՀԱԱԿ, հետագայում՝ Հայաստանի ազգային կուսակցություն (ՀԱԿ)) ստեղծմանը՝ ի հակակշիռ ՀՀՇ-ի: Մասնակցել է անկախական հանրահավաքների կազմակերպմանը: Այդ ընթացքում սերտորեն համագործակցել է ԱԻՄ-ի մասնատված հատվածների հետ՝ «Անկախություն» (Պարույր Հայրիկյանի հետւորդներ) եւ «Հայրենիք» (Մովսես Գորգիսյանի հետեւորդներ), ինչպես նաեւ՝ «Հայ Դատ» ազգայնական կազմակերպության հետ (Հովիկ Վասիլյան)
- 1988-1990թթ. հայ կամավոր եւ գաղտնի զինյալ խմբերի հետ մասնակցել է Հայաստանի եւ Արցախի տարածքներից ադրբեջանցիների ահաբեկման ու վտարման գործողություններին:
- 1988թ. մասնակցել է երկրաշարժի փրկարարական աշխատանքներին Գյումրիում, Շիրակի եւ Լոռվա մարզերում:
- 1988-1989թթ. զբաղվել է ադրբեջանահայ փախստականների եւ գաղթականների ընդունման ու տեղավորման հարցերով (Աբովյան քաղաքում եւ Կոտայքի մարզում), մշտական հեռախոսակապ պահպանելով Գանձակի (Կիրովաբադ), Գետաշենի եւ այլ բնակավայրերի (նաեւ՝ Արցախի ու Շահումյանի շրջանի) հետ:
- 1990թ. նշանակվել է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) Կոտայքի շրջանի եւ Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար, հարյուրապետ: Մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, մի շարք ռազմական գործողությունների, ճակատամարտերի եւ ինքնապաշտպանական աշխատանքների՝ ինչպես Հայաստանի սահմաններում (նաեւ Նախիջեւանին սահմանակից հատվածում), այնպես էլ Արցախում (Լեռնային Ղարաբաղում եւ Շահումյանի շրջանում):
ՀԱԲ-ի «Կոտայք» գունդն ունեցել է շուրջ 1000 կամավորական, ռազմական խորհուրդ, կենտրոնական եւ տարածքային զորակայաններ, ավտոպարկ, թիկունքի պահեստամաս եւ այլն:
- 1990թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի կազմում մասնակցել է Երասխավանի (Արարատի շրջան), Խնձորուտի եւ Բարձրունիի (Վայքի շրջան), Կոռնիձորի (Գորիսի շրջան), Այգեձորի (Տավուշի (Շամշադինի) շրջան), Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի, Կիրանցի, Ոսկեպարի եւ Բաղանիսի (Նոյեմբերյանի շրջան) ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողություններ են իրականացվել նաեւ Գեղարքունիքի (Կարմիրի) շրջանում, Նոր Հաճընում (Կոտայքի (Նաիրիի)) շրջանում եւ Երեւանի ու Աբովյանի մատույցներում՝ խորհրդային զինվորականների դեմ եւ այլն:
- ՀԱԲ-ի լուծարումից հետո, 1991-1993թթ. կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ԼՂՀ-ի ազատագրմանը, պատմական Արցախի Ղազանչի, Կիչան, Սեյսուլան, Սրխավենդ…, Շահումյանի շրջանի Գաղթուտ, Մանասիշեն, Կարաչինար, Շեֆեկ եւ այլ բնակավայրերի համար մղված մարտերին:

- 1990թ. Արմեն Ավետիսյանը, ՀԱԲ-ի ձեւավորումից օրեր առաջ, նախաձեռնել էր Աբովյանի Ազգային Կազմակերպությունների Միացյալ Խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը, որն այդ ժամանակ էապես օժանդակում էր խառնաշփոթի մեջ հայտնված քաղաքային ու շրջանային իշխանություններին ու գրեթե փոխարինում ոստիկանությանը: Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի հարյուրապետից մինչեւ ՀԱԲ-ի հազարապետի կոչման արժանացավ, եղել է ՀԱԲ-ի ռազմական խորհրդի անդամ եւ հետագայում գլխավոր հրամանատարի տեղակալ՝ քաղաքական-գաղափարախոսական գծով (ՀԱԲ-ում քարոզվել է Նժդեհյան Ցեղակրոն ուսմունք):
- Արմեն Ավետիսյանը Հայաստանի ազգայնական քաղաքական դաշտի գործուն եւ առաջատար ներկյացուցիչներից մեկն է եւ զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ, նաեւ արիադավան-հեթանոսական հավատի ծավալմամբ:
- 1993թ. հիմնադրել է Հայ Արիական Միաբանությունը, որի առաջնորդն ու գաղափարախոսն է առ այսօր: ՀԱՄ-ը կառույցներ ունի ՀՀ բոլոր մարզերում, Երեւանում, Արցախում ու Ջավախքում: Օժանդակ կառույցներ կան նաեւ Սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, եվրոպական մի շարք երկրներում եւ այլն:

- Արմեն Ավետիսյանը ղեկավարում է նաեւ Հայ Արիական Միաբանութունում գործող Հայաստանի Հայ Արիական կուսակցությունը եւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական կազմակերպությունը:

- 2003թ. «Հայ Արիական Բռունց» ազգայնական դաշինքով մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին: Մինչ այդ մասնակցել է մեծամասնական ընտրակարգով:

- ՀԱՄ-ը հրատարակել է 2002թ.-ից «Հայ-Արիներ» եւ «Հայեր» եւ (ավելի շուտ) «Հայ-Արիա» պարբերականները:

- «Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք», «Հայոց Ազգային Բանակ-Հայ Արիական Բռունցք» , «Բարի վերադարձ Հայ Աստվածներին (բանաստեղծությունների ժողովածու)» եվ «Հայ ազգայնականի մտքեր» գրքույկների հեղինակն է, ինչպես նաեւ «Լեզուն`Ազգի հարատեւման գրավական» եւ «Հրեական սիոնիզմը եւ ամերիկյան իմպերիալիզմը Հայաստանի ու հայության դեմ», գրքերի համահեղինակներից է: Նաեւ «Հայ Արիական Միաբանություն» ծավալուն աշխատության ու «Հայ-Արիականություն. Հեթանոսություն-Քրիստոնեություն. հաշտեցման եզրեր» գրքերի հիմնական հեղինակն է:

Հանրապետական եւ սփյուռքի մամուլում ունի տպագրված բազմաթիվ հոդվածներ՝ պատմական, գաղափարախոսական, բարոյագիտական, հասարակական-քաղաքական, վերլուծական եւ այլ թեմաներով, բազմիցս հանդես է եկել հեռուստատեսությամբ եւ ձայնասփյուռով:

- ՀԱՄ առաջնորդը իր քաղաքական հայացքների համար (անհաշտ պայքար անբարո, ապազգային ու հակաբնական երեւույթների դեմ) 2005թ. հունվարի 24-ից մինչեւ մարտի 18-ը կալանավորվել է «ազգամիջյան թշնամանք հրահրելու» սին մեղադրանքով (3 տարով) եւ մինչեւ 2007թ. մարտը (2 տարի) դատապարտվել է դատարանի կողմից՝ պայմանականորեն:

- 2009թ. մայիսի 4-ին Արմեն Ավետիսյանի նկատմամբ կատարվել է մահափորձ (արձանագրվել է որպես վրաերթ) եւ միայն 1 տարի անց ՀԱՄ առաջնորդը կարողացել է վերականգնել առողջությունը եւ վերադառնալ իր գործին:

- Քաղաքական այցերով եղել է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Վրաստանում եւ Իրանում: Վրաստանում, ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում հանդիպել է հայ համայնքների հետ, Իրանում բացի համայնքային հանդիպումներից մասնակցել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հրավիրած համաժողովներին` Պաղեստինի եւ Իսրայելի (նաեւ սիոնիզմի) հարաբերությունների վերաբերյալ:

- Նախաձեռնել է Հայոց հավատի Քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ Հայ արիադավան-հեթանոսական համայնքների կազմավորումը Հայաստանում եւ Սփյուռքում:

- Առաջին ամուսնությունից ունի երեք դուստր`Անին, Արաքսը եւ Արփին:

- Երկրորդ ամուսնությունից ունի եւս մեկ դուստր՝ Աստղիկը:

- Ծնողները մահացած են, հայրը` Վան(իկ) Մինասի Ավետիսյանը, 1915թ. Հայոց Եղեռնից մազապուրծ գաղթած կարսեցու` Մինասի շառավղից է, ծնվել է Լոռիում, եղել է պետական ծառայող կապի համակարգում (Ալավերդի, Աբովյան, Երեւան): Մայրը` Ամալյա Ավետիսյան-Հարությունյանը նույնպես աշխատել է կապի համակարգում, ծագումով լոռեցի է (ծնողները՝ նույնպես):
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

15.11.2011թ.

* * *

Հայ Արիական Միաբանություն – ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին – ՀԱՄ-ի կազմում են.

1. Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցությունը (ՀԱՑԿ, վերագրանցումից հետո եւ այժմ՝ Հայաստանի Հայ-Արիական Կուսակցություն (ՀԱԿ)).

2. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).

3. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, մշակութա-ստեղծագործական եւ հոգեւոր-գաղափարախոսական խմբերով .

4. «Հայ-Արիա» շաբաթաթերթը (ՀԱՑԿ և ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ).

5. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ).

6. «Հայ-Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը.

7. Հայ-Արիական ուսանողական խումբը.

8. Հայ-Արիներ երիտասարդական խումբը.

9. Հայ-Արորդիներ մանկապատանեկան խումբը.

10. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը.

11. ՀԱՄ հոգեւոր հանձնախումբը.

12. ՀԱՄ Քրմական խորհուրդը.

13. ՀԱՄ «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միությունը

14. Արիական հետազոտությունների կենտրոնը.

15. «Արիական Արահետ» արտադրա – տնտեսական կազմակերպությունը.

- ՀԱՄ-ը ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ լայն շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:

- ՀԱՄ-ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron