Իշխանությունների հերթական «զոհը»`<<168 Ժամ>>

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

Իշխանությունների հերթական «զոհը

Postby Alenush on Fri Jan 19, 2007 10:54 pm

Հակահրեական եւ հակաեզդիական հրապարակային ելույթների համար («Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակային կերպով, բռնություն գործադրելու սպառնալիքով». ՀՀ ՔՕ 226 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով) հունվարի 24-ին Երեւան քաղաքի դատախազությունում ձերբակալվել է Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, սակայն, սա այն դեպքը չէր, որը պահանջում էր խափանման միջոց ընտրել հատկապես կալանքը, եւ կարող էին նրան ազատ արձակել՝ պահանջելով քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրություն: Ա. Իշխանյանն առաջ քաշեց մեկ այլ կարեւոր հանգամանք եւս. «Չեմ կարծում, թե Ա. Ավետիսյանն ինքնուրույն էր անում այդ հակահրեական, հակաեզդիական, ինչպես նաեւ՝ հոմոսեքսուալների հետ կապված հայտարարությունները: Իմ կարծիքով, նրա թիկունքին այլ ուժեր կային: Նա ընդամենը խոսափող էր: Ես նկատի չունեմ հասարակական կամ ընդդիմադիր քաղաքական ուժերին,- վստահեցրեց Ա. Իշխանյանը՝ հավելելով,-այս ամենը մի կողմ թողնելով, պետք է ասեմ, որ նրա հայտարարությունները հետապնդվում էին քրեական հոդվածներով, եւ հենց առաջին նման հայտարարության դեպքում Հայաստանի իրավապահ մարմինները պետք է բավականին խիստ դիրքորոշում որդեգրեին ու նրան նախազգուշացնեին, թե իրեն ինչ է սպառնում կրկնվելու դեպքում, ապա, կարծում եմ, դրանով ամեն ինչ կավարտվեր, ու նա կլռեր»: Ավելին՝ ըստ Ա. Իշխանյանի, իմանալով հանդերձ, որ Հայաստանում բավականին վերահսկելի են էլեկտրոնային լրատվամիջոցները, նրան ամբիոն էր տրվում բոլոր լրատվամիջոցներով: «Սա շատ կասկածելի էր... Եվ հանկարծ նրան ձերբակալում են. իրավաբանորեն ամեն ինչ շատ ճիշտ է, այս գործը վաղեմություն չունի, եւ կարող էին ցանկացած պահի դա անել: Բայց, իմ կարծիքով, սա ոչ թե ցույց է տալիս Հայաստանի իրավական պետություն լինելը, այլ, որ սա իրավիճակային որոշում էր»,- ասաց իրավապաշտպանը՝ պատահական չհամարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում Ա. Ավետիսյանի անունը: «Նաեւ հաշվի առնելով վերջին ժամանակներս Հայաստանի նկատմամբ ԱՄՆ կոշտ դիրքորոշումը, պետք է նկատել, որ Հայաստանի իշխանություններն, ինչպես Իրաք զորախումբ ուղարկելով, նաեւ սրանով փորձում են մեղմել ԱՄՆ դիրքորոշումը»,- նկատեց նա: Ա. Իշխանյանի խոսքից կարելի է ենթադրել, որ Ա. Ավետիսյանի բոլոր հայտարարությունները հրահրվում էին իշխանությունների կողմից, ուստի նրանից փորձեցինք պարզել, թե հակասական չե՞ն իր այն նկատառումները, որ իշխանությունները հրահրել են, ապա՝ ձերբակալել: Այս առնչությամբ նա ասաց. «Նախ՝ իշխանության տարբեր թեւեր կան, եւ որեւէ մեկին զոհ տալը մեծ խնդիր չէ»:
Ի դեպ, քրեական նույն հոդվածը կարող էր տարածվել նաեւ հանրապետական Գալուստ Սահակյանի եւ դաշնակցական Արմեն Ռուստամյանի վրա, ովքեր նույնպես հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով: Հիշեցնենք, որ նույն Գ. Սահակյանն էր պնդում, թե՝ «ադրբեջանցիները բորենիներ ծնող ազգ են», իսկ Արմեն Ռուստամյանն էլ, թե` «գենետիկորեն հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են»: Այս առնչությամբ Ա. Իշխանյանն ասաց. «Եթե մենք ելնենք իրավական պետության կանխավարկածից, ապա այդ նույն հոդվածով նրանց նկատմամբ նույնպես պետք է մեղադրանք առաջադրվեր»: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Կարապետովիչին, ապա Ա. Ավետիսյանի ու նրա հայտարարությունները գրեթե նույնի կրկնությունն էին:

Լ. Սեյրանյան <<168 ժամ>>
Alenush
 
Posts: 7
Joined: Wed Jan 10, 2007 12:10 pm

Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests

cron