ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ Õ”Ô±Õ

Postby Alenush on Fri Jan 19, 2007 11:13 pm

Դատական առաջին նիստի 4 վկաների ցուցմունքի համաձայն

Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց Հայաստանի հրեական համայնքի նկատմամբ ազգային թշնամանք տարածելու մեղադրանքով հունվարի 25-ին ձերբակալված Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանի դատը: Գործի առնչությամբ իբրեւ վկա հրավիրված 4 լրագրողներից ներկայացել էին 3-ը <<Հայկական ժամանակ>> օրաթերթից Ավետիս Բաբաջանյանը, <<Իրավունքից>> Փիրուզա Մելիքսեթյանը եւ <<Ար>> հեռուստաընկերության <<Ճանապարհ>> հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը: <<Առավոտ>> օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը չէր ներկայացել հիվանդության պատճառով եւ խնդրել էր նախաքննության ժամանակ տված ցուցմունքն ընդունել որպես հիմք: Նույն պատճառաբանությամբ չէր ներկայացել նաեւ հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Եզդիական համայնքից վկայություն տվեց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Դատական նիստի նախագահն էր դատավոր Գայանե Կարախանյանը, մեղադրողը` Արթուր Երիցյանը, պաշտպանը` Մելանյա Առուստամյանը: Մեղադրական եզրակացության ընթերցումից հետո Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ ազգային թշնամանք տարածելու մասով իրեն բացարձակ մեղավոր չի ճանաչում: Նրա պահվածքը բավականին զուսպ էր, հավասարակշռված, եւ դա նրա միակ նախադասությունն էր երեկվա ողջ նիստի ընթացքում: Այնուհետեւ դահլիճ հրավիրվեց Ավետիս Բաբաջանյանը, որի վկայությունն անհամեմատ երկար տեւեցª ցուցմունքում արտահայտած որոշ մտքերի հետ նրա անհամաձայնության պատճառով, ինչը նա բացատրեց սեփական հայացքների փոփոխությամբ: Նա սկզբնապես կարծել է, թե Արմեն Ավետիսյանն իրոք հակահրեական քարոզչություն է ծավալում, սակայն վերջին ամիսներին համոզվել է, որ նրա գործունեությունն ուղղված է բոլոր նրանց դեմ, ովքեր չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը: ՙԵս կարծում եմ, որ առանձին հայերի հանցագործության մասին խոսելը հակահայկական քարոզչություն չի կարելի համարել: Արմեն Ավետիսյանը հակահրեական կոչեր չի արել, նա չի հայտարարել, թե Հայաստանի բոլոր հրեաներին պետք է վտարել կամ կոտորել: Ջհուդա-մասոնականություն ասելով նա նկատի ունի ոչ թե հրեա ժողովրդին, այլ գաղտնի կազմակերպություններին, որոնք վտանգավոր են Հայաստանի համար՚, ասաց նա:

Փիրուզա Մելիքսեթյանը հայտնեց, որ իր վարած հարցազրույցը հիմնականում վերաբերել է հայաստանցի պաշտոնյաների արվամոլության թեմային, եւ միայն վերջին պարբերությունն է առնչվել հակասեմականությանը, կապված Պետդեպարտամենտի զեկույցում Արմեն Ավետիսյանին հակասեմիտ անվանելու հետ, որտեղ վերջինս արտահայտել է այն միտքը, թե ՙվտանգված է այն երկիրը, որտեղ կա հրեական համայնք՚: Լրագրողը նշեց, որ Ավետիսյանն այդ արտահայտությունն արել է Հայոց ցեղասպանության մեջ սիոնիստների ունեցած դերակատարման մասին խոսելուց հետո, սակայն տեքստը կրճատելու պատճառով իմաստը լիովին չի ընկալվել: Իրականում միաբանության առաջնորդը հակահրեական քարոզչություն տարածելու դիտավորություն չի ունեցել, նա ասել է, որ Հայաստանից թող հեռանան բոլոր նրանք, ովքեր քանդում են հայոց պետականության հիմքերը: Լրագրողը նաեւ նշեց, որ ինքը հանրագիտարանից տեղեկացել է, որ ՙհրեաները ջհուդ են անվանում իրենց տականքին՚:

Արծրուն Պեպանյանը Ավետիսյանին հրավիրել է ազգայնական դաշտի խնդիրների մասին զրուցելու, վերջինիս հայտնելով, որ ջհուդամասոնականությունը իրեն բնավ չի հետաքրքրում, սակայն հաղորդման ընթացքում Ավետիսյանն անդրադարձել է այդ թեմային: Պեպանյանի ասելով, իր ցուցմունքը գրվել է ուրիշի ձեռքով, եւ ինքը որոշ ձեւակերպումների, մասնավորապես ազգայնամոլական բնորոշմանը համաձայն չէ: Բանավոր խոսքի ժամանակ նա տեղին չհամարեց նաեւ հակահրեականություն բառի գործածումը: Ի դեպ, բոլոր վկաներին հարց ուղղվեց, արդյոք նրանք ծանո±թ են սիոնիզմի եւ մասոնականության գաղափարներին. բոլորի պատասխանը բացասական էր:

Վերջում վկայություն տվեց Ազիզ Թամոյանը, ասելով, որ ՙինքն ու Արմեն Ավետիսյանը ախպերներ են, որ ինքը վերջինիս ազգային փոքրամասնությունների մասին արած հայտարարության մեջ ոչ մի վտանգավոր բան չի տեսնում, որ դրա համար չարժե հայրենասեր մարդուն ձերբակալել՚: Նա մտահոգություն հայտնեց, որ այդպիսի ձերբակալությունները ազգամիջյան լարվածություն կստեղծեն Հայաստանում: Դատական նիստը կշարունակվի այսօր:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ <<Ազգ>> օրաթերթ` 18 մարտ 2005թ
Alenush
 
Posts: 7
Joined: Wed Jan 10, 2007 12:10 pm

Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests

cron