ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՈՒՆԵՐ

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒ

Postby Alenush on Fri Jan 19, 2007 11:24 pm

Երեկ երեկոյան միաբանության ղեկավարությունից տեղեկացանք, որ կազմակերպությունն այսօր կեսօրին մամուլի ասուլիս է հրավիրելու, ուր ներկայացնելու են իրենց պահանջները իշխանություններին: Նրանք <<մերժում են անհիմն մեղադրանքը>> եւ պահանջելու են կալանքից ազատել Արմեն Ավետիսյանին, կասեցնել խափանման միջոցը` <<գոնե ստորագրությամբ բաց թողնեն նրան` ռեցիդիվիստ հո չէ, որ կալանքի տակ են պահում>> Կազմակերպությունն իր ղեկավարին ազատելու համար պատրաստ է նաեւ կանխավճարի: Մտադիր են դիմել խորհրդարանականների աջակցությանը եւս:
Համաձայն օրենքի, ազատազրկված անձը կարող է արձակվել 3 պատգամավորի երաշխավորությամբ: Դա արդեն նախաձեռնվել է, բայց թե որ պատգամավորներին են դիմել, չասվեց:
Կազմակերպելու են նաեւ հասարակական միությունների, սովորական քաղաքացիների ստորագրահավաք:

Հակահրեականության, սեռական կողմնորոշումների ու սոցիալական քարտերի դեմ պայքար սկսած <<արի>> առաջնորդի գործը խոստանում է շատ ջուր վերցնել: Նրան հուզող թեմաները, հրեական համայնքից զատ, եւ քաղաքական, եւ գործադիր վերնախավի մի որոշակի շերտի շահերն են շոշափում: Չի բացառվում, որ նախնական կալանքը նաեւ նրանց համատեղ ջանքերի արդյունք է:
Արմեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, որը 3-6 տարի ազատազրկում է նախատեսում:
Երեկ Արմեն Ավետիսյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը նրա ընկերների հետ այցելել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մեկուսարան, փորձել են ուտելիք ու հագուստ փոխանցել նրան: Նրանց մերժել են, պատճառաբանելով, թե <<Ա. Ավետիսյանը կարանտինի մեջ է>>:Մենք փորձեցինք տեղեկանալ նաեւ <<ԱԼՄ>> հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի մեկնաբանությանը Ա. Ավետիսյանի ձերբակալության վերաբերյալ, քանի որ նրա հեռուստաընկերության անունը եւս հիշատակված էր պետդեպարտամենտի հայտնի զեկույցում: Տիգրան Կարապետյանն ասաց. <<Բոլորը պետք է պատասխանեն ըստ օրենքի: Ով քննադատում է թուրքերին, ադրբեջանցիներին, նույնպես պետք է պատժվի: Որովհետեւ օրենքը անպայման մի ազգի հանդեպ չպետք է կիրառվի: Ցանկացած ազգի նկատմամբ օրենքի այդ դրույթի խախտման դեպքում պետք է յուրաքանչյուրի դեմ գործ հարուցել>>:

Կ. Դ. ,<<ԱԶԳ>> ՕՐԱԹԵՐԹ 26_01_2005
Alenush
 
Posts: 7
Joined: Wed Jan 10, 2007 12:10 pm

Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron