ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Postby Edgar on Sat Jan 20, 2007 12:02 am

ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԴԱՏՈՒՄ ԵՆ

18.03.2005
<<Ազգությամբ իսկական հայ>>՚ի պատասխան դատավորի հարցին Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի այս պատասխանով էլ երեկ սկսվեց վերջինիս դատավարությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ: Դատարանի առջեւ հավաքված բազմությունը, խցանելով դատարանի միջանցքը եւ հազիվ տեղավորվելով դահլիճում, տեղից իր բուռն աջակցությունն էր հայտնում Արմեն Ավետիսյանին: Դատավարության դատակոչված վկաների ցուցմունքով, որոնցից դատարան էին ներկայացել լրագրողներ Ավետիս Բաբաջանյանը` <<Հայկական ժամանակ>> օրաթերթից, Փիրուզա Մելիքսեթյանը <<Իրավունք>> շաբաթաթերթից, <<ԱՐ>> հեռուստաընկերության մեկնաբան Արծրուն Պեպանյանը եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Հիվանդության պատճառով դատարան չէին ներկայացել <<Առավոտ>> օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը եւ Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, որոնք դատարանին փոխանցած իրենց դիմումներում պնդում էին նախաքննության ժամանակ իրենց տրված ցուցմունքները: Լրագրողներից ոմանք դատարանում հրաժարվեցին նախաքննական ցուցմունքներից տարբեր պատճառաբանությամբ, օրինակ, ինչպես ՙՀԺ՚-ի թղթակից Ավետիս Բաբաջանյանը ասաց. ՙԱյս 2 ամսվա մեջ ես փոխել եմ իմ կարծիքը՚: Իսկ հեռուստամեկնաբան Արծրուն Պեպանյանը թեեւ ՙդժվարությամբ՚, բայց ինչ-որ տեղ համաձայնեց, որ կարելի է ջհուդամասոնության դեմ քարոզչությունը համարել նաեւ հակահրեական քարոզչություն: Դատարանի դահլիճում ընթերցվեցին Աննա Իսրայելյանի եւ Ռիմա Վարժապետյանի նախաքննական ցուցմունքները, որոնցից վերջինիս ցուցմունքում մասնավորապես նշված էր, որ Արմեն Ավետիսյանի հայտարարություններն անհանգստություն են առաջացրել Հայաստանում բնակվող հրեաների, մասնավորապես երիտասարդների շրջանակներում: Իսկ եզդիների համայնքի նախագահ Ազիզ Թամոյանը դատարանում հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի հրապարակումներում ինքը ազգային թշնամանք հրահրելու ոչ մի պատճառ չի նկատում: Եվ ավելացրեց, <<ոչ թե Արմեն Ավետիսյանի հայտարարությունները, այլ այս դատավարությունը կարող է ազգամիջյան թշնամանք հրահրել>>: Իսկ մեղադրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչու է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքում ասել, թե Ա. Ավետիսյանի հայտարարությունները քրդերի նկատմամբ թշնամանք են հարուցում, Ազիզ Թամոյանը ասաց, որ դա գրել է քննիչը, իր մոտ էլ այդ պահին ակնոց չկար, որպեսզի կարողանար կարդալ, թե ինչ է գրված: <<Ես պարզապես վստահեցի քննիչին եւ ստորագրեցի>>,- իր պատասխանը եզրափակեց Ազիզ Թամոյանը:

Դե ինչ, մեկնաբանություններ առայժմ վաղ է տալ:

<<ԻՐԱՎՈՒՆՔ>> 18 03 2005Թ
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Ô±Ö€Õ´Õ¥Õ¶ Ô±Õ¾Õ¥Õ¿Õ«Õ½ÕµÕ¡Õ¶Õ«Õ¶ Õ¤Õ¡Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¾Õ¡Õ

Postby Andranik on Sun Jan 28, 2007 8:47 am

ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԵՐ ԱԶԳԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒ ԱԶՆԻՎ ԶԱՎԱԿՆԵՐԻՑ Է ՈՒ ՄԻՇՏ ՃԻՇՏՆ Ե ԱՍԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ. ԲԱՅՑ ՄԻևւՆՈՒՅՆՆ Է ՆԱ ՈՒ ՆՐԱ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿԵԼՈՒ ԵՆ
ՓԱՌՔ ԱԶԳԻՆ
Andranik
 
Posts: 36
Joined: Sat Jan 27, 2007 2:50 pm


Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron