ԱՄԵՆԱՅՆ ԱՐՈՐԴՅԱՑ ՔՐՄԱՊԵՏ`ՏԻԱՐ ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ

Նժդեհի կյանքը ու փիլոսոփայությունը: Ցեղակրոնություն, տարոնականություն ու այլ ազգային քաղաքական մտքեր

Moderator: Supermod

ԱՄԵՆԱՅՆ ԱՐՈՐԴՅԱՑ ՔՐՄԱՊԵՏ`ՏԻԱՐ ՍԼ

Postby ARAR on Thu Jan 25, 2007 8:30 pm

Ով, Արի Հայ, ի՞նչ Չարի Աստված, երբ ինքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությունն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագումն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս -զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էակ ես դու, ով, Արի Հայ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևած անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ոչ մայրամուտի, այլ արշալույսի Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տես¬նել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, որտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ով, Արի Հայ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
Եվ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: Եվ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո մեջ:
Եվ Հայր Արայի կամքով և Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտիր նրա մեջ, ով, Արի Հայ, գնա քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացիր նրանց, ապրիր նրանց հետ, բոցավառվիր նրանց աստվածային ջերմությամբ, օծվիր նրանց կենաց արևով և ապա փառաբանիր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հայ, լինել աստվածամարդ, լինել Արորդի:


Սլակ Կակոսյան
Հայաստանի Գերագույն Քրմապետ
ARAR
 
Posts: 9
Joined: Thu Jan 25, 2007 7:06 pm

Return to Ցեղակրոն

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron