Հայապահպանության նախարարություն

Կուսակցական կյանք,
հայտարարություններ ու մեկնաբանություններ

Moderators: Supermod, Andranik

Õ€Õ¡ÕµÕ¡ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ

Postby Ararat on Sat Feb 03, 2007 6:02 pm

Հունվարի 31-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կայացավ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ անդրանիկ ասուլիսը` նվիրված լեզվապահպանության խնդիրներին: Այսուհետ հանձնախումբը ասուլիսներ եւ կլոր սեղաններ կհրավիրի հայապահպանական այլ հարցերով եւ նման հանձնախմբեր կստեղծի նաեւ սփյուռքում: ԱԱՊՀ-ն առաջարկել է ստեղծել Հայապահպանության նախարարություն, հայության համապարփակ հարցերով պետականորեն զբաղվելու համար:
Ստորեւ ներկայացվում է ԱԱՊՀ մամլո հաղորդագրությունը:

Մամլո hաղորդագրություն

Անցած 15 տարիները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում երաշխավորել պետականությունն ազգային հիմքով զարգացնելու պայմանը: Մտահոգիչ է, մասնավորապես, կրթության բնագավառի վիճակը: Մեր երկրի անցյալով ու ներկայով ապրող ու ապագայով մտահոգ քաղաքացիներ դաստիարակելու փոխարեն մեր կրթահամակարգը պատրաստում է «ամենաքաղաքացի», մարդ, որը պատրաստ է ամեն պահի լքելու հայրենիքը, ծառայելու օտարին, անգամ` ի վնաս իրեն ծնող ազգի: Պատճառները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենակարեւորն ազգային գաղափարախոսության` ազգապահպանման, զարգացման ու հարատեւման ծրագրի բացակայությունն է:



Այս առաջարկությունը շատ ողջունելի է: Հայապապանությունը որի հիմքը հիմնականում գաղափարական պետք է լինի ու կրթական շատ արդիական խնդիր է:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Return to Հայ Արիական Կուսակցություն

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron