Հ.Ա.Մ.-ի նպատակները

Կուսակցական կյանք,
հայտարարություններ ու մեկնաբանություններ

Moderators: Supermod, Andranik

Õ€.Ô±.Õ„.-Õ« Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨

Postby Edgar on Fri Jan 12, 2007 11:29 am

ՀԱՄ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՄ-ի Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի, Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր Հայրենիք-Բնօրրանում և Արիական-Ցեղապաշտական (որն է, Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի, ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի վերահաստատմանը:
Դրանք իրականացնելու համար ՀԱՄ-ը հետևողականորեն,
1. Նպաստում է Հայաստանում Ազգային պետականության կայացմանն ու ամրապնդմանը, տնտեսության հզորացմանը:
2. Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, ՀայԱրիական մտածողության ձևավորմանը և Արիական-Ցեղապաշտական, նույնն է, Հայկական-Ցեղապահպանական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի, հավիտենարժեք սրբությունների և ազգային ու բարոյական գաղափարախոսությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային, հոգևոր արժեքների, պատմական հուշարձանների և այլ շինությունների վերականգնմանը և վերաարժեքավորմանը:
5. Ձգտում է ազգային կրթական, մարզական և առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաև, Հայ Ազգի սոցիալական և իրավական պաշտպանվածության հաստատմանը:
6. Նպաստում է Հայոց պետության և Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
7. Ձգտում է հոգևոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:
ՀԱՄ-ը այս խնդիրների իրականացումը կարևոր և անհրաժեշտ է համարում, Գերագույն Նպատակներին հասնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
ՀԱՄ-ը նաև չի բացառում միջազգային կամ ներազգային քաղաքականության մեջ անսպասելի, կտրուկ շրջադարձների հնարավորությունը, որի ժամանակ կարող են ծագել այլ նպատակներ ու խնդիրներ, որոնք այդ պահին կհամարվեն ավելի կենսական:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման համառոտ պատմություն

1989թ. Արցախյան շարժմանը զուգահեռ ընթանում էր նաև Հայաստանի (Հայկական ԽՍՀ) անկախացման շարժումը (հետագայում, ազգային-ազատագրական պայքարը) և ադրբեջանական զինված կազմավորումներին բախվելուց բացի առկա էր նաև խորհրդային բանակի հետ ընդհարվելու վտանգը …
Մինչ այդ, պատմական անխուսափելի և օրինաչափ անցուդարձի ընթացքում, ապազգային (հակազգային) ուժերը գրեթե անթերի կազմակերպված պառակտիչ գործունեություն էին ծավալել, և իրար հաջորդելով, մասնատվում էին քաղաքական խմբավորումներն ու ուժ ներկայացնող կազմակերպությունները, որի հետևանքով թուլանում է և° Արցախյան շարժումը, և° Անկախության համար մղվող պայքարը…
Պառակտման ալիքը ցնցեց նաև պայքարի բովում իր տեղը գտած Հայաստանի Ազգային Անկախություն Կուսակցության (ՀԱԱԿ) հիմքերը և այն բաժանեց երկու մասի: Միավորվելու բանակցություններն արդյունք չտվեցին: Եվ որոշ բանակցություններից հետո որոշվեց ստեղծել ՙՀայ Ցեղակրոնների ՈՒխտ՚ (ՀՑՈՒ) կիսաքաղաքական-կիսավրիժառուական (պաշտպանական) կազմակերպությունը, քաղաքականությամբ զբաղվելուց բացի, նաև, սպասվող ամենատարբեր ուժային գործողություններին դիմակայելու նպատակով: Կազմակերպության ծրագիրն ու կանոնագիրը հիմնականում պատրաստ էին և Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ՀՑՈՒ հռչակումը (նախատեսված էր 1989թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), սակայն դա տեղի չունեցավ, և մասնատված ՀԱԱԿ-ի թևերից մեկում, Հայ Ազգային Կուսակցության (ՀԱԿ) հիմնադրման ժամանակ, առաջարկվեց ստեղծվող կուսակցությունն անվանել Հայ Ցեղակրոնների Կուսակցություն (ՀՑԿ, պաշտոնաթերթը, ՙԱրյան Կանչ՚), բայց առաջարկությունը բավարար աջակցություն չստացավ, և Նժդեհյան Ցեղակրոնությանը դառնալը անորոշ ժամանակով հետաձգվեց…
1990թ. փորձ արվեց Ցեղակրոնությունը հաստատել Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) գաղափարախոսության հիմք, իսկ Նժդեհականությունը, հայ զորականի հոգեմարմնական կերպարը բնութագրող ուսմունք: Այդ ուղղությամբ արդեն կատարվում էր նպատակային աշխատանք, նույնիսկ կար տեսանելի արդյունք, սակայն, ՀԱԲ-ի լուծարումը կասեցրեց Նժդեհյան Ցեղակրոնության առաջընթացը…
Այնուամենայնիվ, Հայաստանում օրինաչափորեն ստեղծվեցին Ցեղակրոն ուսմունքով առաջնորդվող կազմակերպություններ ու խմբավորումներ և նրանցից մեկի, Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցության (ՀԱՑԿ) հիմնադրումը տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, 1993թ. դեկտեմբերի 15-ին (ՀԱՄ հիմնադրելու նպատակով): Սակայն դաշնակցական, ռամկավարական, համայնավարական, հհշական և այլ կուսակցական ու անկուսակցական մի շարք (մոտ 10) թերթերին ուղարկված հռչակագրի և ծրագրային հիմնադրույթների շարադրանքը չտպվեց: Միայն 1995թ. հուլիսի 21-ին, Աբովյանի շրջանային ՙԿոտայք՚ թերթում (թիվ 8 (6079)) ՀԱՑԴ-ի (մինչ այդ ՀԱՑԿ-ն Դաշինքի էր վերածվել) ներկայացուցիչների ջանքերով տպագրվեցին ՀԱՑԴ-ի հռչակագիրը և հիմնարար հատվածներ ծրագրից…
Շուտով անվանափոխված ՀԱՑԴ-ն, Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքը (հռչակագրում, ծրագրում և կենսաօրենքներում որոշ լրացումներ կատարելուց հետո) համալրվեց, և 1996թ. փետրվարի 12-ին մի քանի ընտանիք կազմավորեց ՀԱՑԴ-ի Գերագույն Խորհուրդը (ԳԽ), որն էլ արագորեն սկսեց զբաղվել նպատակային գործունեությամբ…
Մինչև 1996թ. ՀԱՑԴ-ում կար մեկ Ցեղապաշտ ընտանիք, որը գործում էր բազմաթիվ համակիրների օժանդակությամբ: 1995թ. համագործակցելով, իսկ 1996թ. համալրելով ՀԱՑԴ-ն, այդ ընտանիքները նույն թվականին կազմավորեցին ՀԱՑԴ-ի Աբովյան քաղաքի և Կոտայքի շրջանի, հետագայում, Կոտայքի մարզի համայնքը…
1996-1997թթ. ՀԱՑԴ-ն ներգրավվեց ինչպես Աբովյանի, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զանազան ոլորտներում և նպատակաուղղված հարաբերություններ սկսեց ամենատարբեր քաղաքական, հատկապես, հայ ազգայնական, արիական, նաև այլ ուղղվածությամբ գործուն ուժերի հետ: Սերտորեն համագործակցելով մի քանի ազգային-ազգայնական և այլ խմբավորումների ու կազմակերպությունների հետ, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց (Աբովյանում նախաձեռնեց) Հայոց պատմության ուսումնասիրման և ազգային միասնական Հայկական գաղափարախոսության մշակման աշխատանքին, ՙԱրարչական Դաշտ՚ (Հայ-Արիական գաղափարախոսության ուսումնասիրում), ՙԱզգային Դաշտ՚ (Ցեղակրոն ուսմունքի ուսումնասիրում) միավորումներում, և այլ կառույցներում (Տարոնականության, Հայկական ծագումնաբանության, հեթանոսական վարդապետության, տոհմաբանության… ուսումնասիրում):
1994-1996թթ. մի քանի անգամ (այս դիմումներն առհասարակ անպատասխան մնացին), իսկ 1997թ. հունվարից սկսած, ՀԱՑԴ-ն յոթ անգամ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն, պետական գրանցում ստանալու համար, և միայն տարեվերջին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն: Իսկ 1998թ. մարտին գրանցվեց նաև Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցություն (ՀԱՑԿ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիրը ՀԱՑԴ հասարակական կազմակերպության անդամներն էին: ՀԱՑԿ-ն, թեև ուներ իր կանոնադրությունը, որպես գաղափարախոսական հիմք ընդունեց ՀԱՑԴ-ի գաղափարական հիմնադրույթները, նպատակներն ու խնդիրները:
1998թ. առաջին կեսին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվեց նաև ՀԱՑԴ հասարակական և ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ պաշտոնաթերթը, ՙՀայ-Արիա՚ շաբաթաթերթը:
…1998թ. ապրիլին, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց Հայ Ազգայնական Դաշինքի (ՀԱԴ) ձևավորմանն ու հիմնադրմանը, որին այնուհետև (քաղաքական խնդիրներում) միացավ ՀԱՑԿ-ն: ՀԱԴ-ն իր տեսակի մեջ եղավ Հայ ազգայնականներին համախմբած (միևնույն գաղափարական հիմնադրույթների, նպատակների և կանոնագրի շուրջ) առաջին միավորումը և այս հաջողված փորձը ՀԱԴ-ի հետ համագործակցելու լուրջ հիմք տվեց տարբեր ազգային-ազգայնական ուժերին, ինչպես առանձին կազմակերպություններին, այնպես էլ, անհատներին: Միևնույն ժամանակ Աբովյանում (Կոտայքի մարզում բանակցությունները որոշ ժամանակով ձգձգվեցին) ՀԱՑԴ-ն, ապա նաև, ՀԱՑԿ-ն, նախաձեռնեցին և մասնակցեցին Ազգային ՈՒժերի Միացյալ Դաշինքի (ԱՈՒՄԴ) հիմնադրմանը, որը կարճ ժամանակում համախմբեց քաղաքում գործող մոտ 20 հասարակական և քաղաքական կազմակերպությունների: ԱՈՒՄԴ-ն եռանդուն ու նպատակային գործունեություն ծավալեց Աբովյանում, կարողանալով ազդել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական ու այլ իրադարձությունների վրա:
Այնուհետև, 1998թ. կեսերին ՀԱՑԿ-ի նախաձեռնությամբ Աբովյանում կայացավ Միասնական Պայքարի Ճակատի (ՄՊՃ), իսկ 1999թ. հունվարին, Երևանում, Հայ Արիական (Արիների) Բռունցքի (ՀԱԲ) հռչակումը, որոնք էլ իրենց դերակատարումն ունեցան հանրապետության հասարակական ու քաղաքական կյանքում: ՄՊՃ-ն Աբովյանում մինչև տարեվերջ ղեկավարեց սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական բարեփոխումների շարժումը, այդ ընթացքում քաղաքում անցկացնելով հանրահավաքներ, ուղիղ հեռուստաեթերներ ու այլ միջոցառումներ, իսկ ՀԱԲ-ը, նախկին Հայոց Ազգային Բանակի հիմքի վրա, կազմակերպեց Ցեղակրոն և Արիական մի շարք ուժերի համախմբումը... ՀԱԲ, նույնպես քաղաքական-գաղափարախոսական միավորում, որի հիմնադիրներն էին ՀԱՑԿ-ն և նախկինում, 1989-1990թթ. Հայաստանում գործող (Հայաստանի անկախացմանը մեծապես նպաստած, տարածքային ամբողջականությունը պաշտպանած) Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման հրամանատարական կազմը: Շատ արագ այս դաշինքին միացան մի քանի կազմակերպություններ (հիմնականում, Արցախյան պատերազմում զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով զբաղվող): 2000թ.-ին ստեղծվեց նաև Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), քանզի ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն ակնկալում էին հետագայում ՀԱԴ-ի, ՀԱԲ-ի և ՀԱՄ-ի միավորմամբ Հայաստանում ստեղծել ազգայնական հզոր քաղաքական-գաղափարական ուժ: ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն առաջնորդվում են Հայկականության և Արիականության (Համաարիականության) գաղափարախոսությամբ և համագործակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի տարբեր ուժերի հետ, որոնց դիրքորոշումներն ու նպատակները չեն հակասում Հայաստանի ու հայության շահերին: 2000թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՑԴ-ն և ՙԷություն՚ Ազգային Իմաստության Տաճարը համախոհների հետ հայտնեցին Հայաստանում Ազգային Ոգեղեն-Գաղափարական Զարթոնք նախաձեռնելու մասին, որը պիտի վերածվեր Հայոց Վերածնունդն իրականացնող շարժման: 1999թ. ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, առաջադրելով ԱԺ պատգամավորի, Աբովյանի քաղաքապետի, ավագանու անդամների, և մի քանի մարզերում գյուղապետերի ու ավագանու անդամների թեկնածուներ, իսկ 2000թ., Աբովյանի ԱՈՒՄԴ-ի հետ, ՀՀ նախագահի ընտրություններին: 2002-2003թթ.-ին անցկացվող ընտրություններին մասնակցեց արդեն ձևավորված ՀԱՄ կառույցը, առաջադրելով, պաշտպանելով համայնքի ղեկավար (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամ, ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուների:
... 2000-2002թթ. ՀԱՑԿ-ն իր գործունեությամբ հաստատուն և ուրույն տեղ գրավեց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, որպես ազգայնական գործուն կառույց, և ՙԱզգայնական ակումբ՚-ի, ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցության ու ՙՀայ Դատ՚ կազմակերպության հետ որոշակիացրեց Հայաստանի դասական ազգայնական դաշտը: Սերտ համագործակցություն ծավալվեց նաև ՀՀ ՙՀայ-Արիներ՚ Հայկազունների ազգային (սկաուտական) միության, ՙԱրորդաց Ուխտ՚ համայնքի, Հայաստանի ժողովրդային շարժման (ՀԱՀԳԲ-ի (ASALA) հասարակական-քաղաքական թև), ՙՄաշտոց միավորման՚ հետ, Հայաստանի հանրակրթական ու այլ ուսումնական հաստատություններին, հայագիտության և լեզվաքաղաքականության ոլորտին առնչվող հարցերում: Ամենատարբեր կազմակերպությունների հետ մասնակցեց ՀՀ կյանքի տարաբնույթ անցուդարձին (հանրահավաքներ, երթեր, ցույցեր, իրավական և սոցիալական պաշտպանության հարցեր, տոնակատարություններ, գիտաժողովներ, ասուլիսներ և այլ միջոցառումներ, որոնցից նշանակալիցը, հազարամյակներ հետո Արագածից (Արեգակից բռնկված) բերված Նավասարդյան խաղերի կրակն էր և Հայաստանի Արիական ուժերի գիտապատմամշակութային համաժողովը): Առավել աշխույժ գործունեություն ծավալվեց նաև, ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքահայ շրջանակների հետ:
ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ ունեն Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր-Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, Գորիս և այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, նաև, Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ), Վրաստան (Ջավախք) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս:
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Postby Haunebu on Thu Mar 01, 2007 7:39 pm

Հարգելի ՀԱՄ

Ձեր կառծիքով ովքերեն Արիներ՞ Նրանք ովքէր որ իրենց հոգով և մտակելակերպով են թե Արի լինելը կապված է ցեղի հետ՞

Եթե Արի լինելը կապված է ցեղի հետ ապա "մւք" մարդիկ, ևս Արի էն՞ Սա վերաբերվւմ է նաեվ Հաըերին:

Ոգեր են Արինեռը՞

:?: :?: :?: :?: :?: :?: :?:
Haunebu
 
Posts: 8
Joined: Wed Feb 28, 2007 5:53 pm

Postby Ararat on Fri Mar 02, 2007 8:54 am

Ձեր կառծիքով ովքերեն Արիներ՞ Նրանք ովքէր որ իրենց հոգով և մտակելակերպով են թե Արի լինելը կապված է ցեղի հետ՞

Եթե Արի լինելը կապված է ցեղի հետ ապա "մւք" մարդիկ, ևս Արի էն՞ Սա վերաբերվւմ է նաեվ Հաըերին:

Ոգեր են Արինեռը՞




Մաշկի «մուգ» գույնը պետք չէ շփոթել սև գույնի կամ սևականի-սևամաշկի հետ, նաև պետք չէ շփոթել կարմրամաշկի կամ դեղնամաշկի հետ: Մեր տեղադրած նյութերում հստակ ասված է, որ արիականները-արիացիները-արիները-արիաները երկրային սպիտակամաշկների մեջ ընտրյալ տեսակն են (սպիտակամաշկների մեջ էլ կան ոչ արիականներ, օր՝ սեմիտականները…): Իսկ հիմա այնքան գենաղեղումներ ու սեռաղեղումներ են եղել, չհաշված բնական ազդեցությունները, որ մաշկագույնային խնդիրը գենետիկ ինքնամաքրման հետ պիտի կարգավորվի դեռ: Այո գենն ունի քնքնամաքրման մեխանիզմ և խորհուրդ: Դա և գիտական, և բնական թեմա է, վաղուց ապացուցված: Հայն էլ, այո, ունի ինքնամաքրման հարց, արիացին էլ, իսկ այս երկուսի նմանություններն ու տարբերությունները կարդացեք մեր տեղադրած նյութերում: Մենք այսօր Հայ-Արիացիների սերնդից ենք, ովքեր ամեն դեպքում ունեցել են շատ-սպիտակ ու թուխ-սպիտակ գույներ՝ կախված տեղանքից, արեգակի ու բնության այլևայլ ազդեցություններից, եղել են լեռնցինե՞ր, թե՞ հարթավայրեցիներ, ապրել են շովի ափի՞ն թե՞ տափաստանում… Այնպես որ «մուգ» գույնը (կլինի հայ, պարսիկ, հնդիկ կամ այլ արիական ազգի ներկայացուցիչ) պետք չէ շահարկել, հարցը ավելի ծավալուն է ու ամեն դեպքում լուծելի:

ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական
և երիտասարդական կազմակերպություն
Last edited by Ararat on Fri Mar 02, 2007 9:01 am, edited 1 time in total.
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Ararat on Fri Mar 02, 2007 8:59 am

Հավելյալ նյութեր

Արիականությունը ունի բնական, բանական ու բարոյական չափանիշներ:
Նախևառաջ դա մարդաբանական ծագում է, որն իրականացվել է հստակ (արեալում) տարածքում, մարդկային ընտրյալ տեսակից սերված: Հայկական Լեռնաշխարհն այդ տարածքն է, իսկ Հայաների՝ Հայըրների (Հայրերի՝ Բարձրյալների) Հայերի՝ Մարդ-Աստվածների ու երկրային ԱրԱրատյան տարածքի ԱրԱրածների խաչասերումից առաջացել են Հայ-Արիները: Իսկ երկրային այդ ԱրԱրածների ընտրյալությունը գենետիկորեն (ծինաբանորեն) բնորոշել է նրանց կերպը՝ արիական-արարչական: Երկրային այս տեսակին էլ տրվել է արիականգենը:
Շատերն են «արիական որակ» հասկացությունը շփոթում արիական տեսակի հետ, կամ էլ դա միտումնավոր են օգտագործում: Մի շատ հայտնի «արիագետ» Հայաստանում տարիներ առաջ տված մի հեռուստազրույցի ժամանակ հենց այդպես էլ խոսեց ու նրա հակառակորդը առիթից օգտվելով հարցրեց «թե արդյո՞ք որակով ծառը, նեգրը կամ քարը կարող են արիական կոչվել…», հետևեց «այո» պատասխանը և այս «արիագետը» հետագայում առավել բացահայտեց իր ծախու դեմքը: Անցնենք մեկնաբանություններին:
Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հասարակության տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգևոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվածության գաղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ արևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձևը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևավորման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական և հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնական միջավայրում:
Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում ու համակում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը ու հաստատում անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները և առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարևոր միջոցը:
Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.
- ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
- ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոններով,
- Աստծո ու մարդկանց առջև ունեցած պարտականություններն անշեղորեն կատարելով,
- խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
- բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
- ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
- չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառփանքին,
- չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
- գնահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով,
- հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը,
- չհետապնդելով անձնական շահ ու փառք,
- ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևորումով…
Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպառիչ նկարագիրը չէ: Իսկ Հայ-Արիականության գաղափարական-հավատամքային հիմնադրույթները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևակերպումներով.
- Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթությունում:
- Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
- Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:
- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
- Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
- Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի’ խախտիր:
- Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի’ հանդուրժիր չարը, անարդարը, անազնիվը:
- Եղի՛ր արիասիրտ, զորավոր և քաջ կռվող:
- Թշնամուդ և հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:
- Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան…
Անշուշտ, «առաքինություն» հասկացության կրած ձևախեղումները պայմանավորված են հոգևոր-աշխարհընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետևաբար առաքինության անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքներով են ձևավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխանող բարոյական չափանիշներն ու «առաքինություն» հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինությունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստվածությունը ազգային հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածայինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսևորման արգասիք…
Հայոց Հավատամք
ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը:
ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, և քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով…
Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են մարդկության Հայրերը՝ Նախնիները…
Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն..
…Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է...
Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրև Սրբազան Վայր, Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…
Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան և ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:
Մեր նախնիներից, որպես ազգային հոգևոր-մշակութային համակարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի ու էության մեջ: Հավատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատքի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո’, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:
Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետևյալ իմաստները.
1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր;
2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ:
Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

Լրացուցիչ նյութեր
1.ՀԱՅ ՑԵՂ
Աստծո և Մարդու Հավիտենական ՈՒխտի Երկրում՝ Սրբազան Արարատ Լեռան հովանու ներքո բնակվող «Ընտրյալ Ազգն Հայոց»՝ որպես Բնության (Տիեզերքի) մեջ Տիեզերական Օրենքերի պահպանիչ-կարգավորիչ (պահապան կրող) Էակներ, արարվել է Աստվածային Առաքելությամբ ու Երկիր Մոլորակի վրա բնակվում է նրա Արարման օրվանից: Արարչագործության սկզբից ևեթ Հայ Ցեղին շնորհվել է Ցեղային յուրահատուկ Հոգեմարմնական գծեր, ինչպես նաև Հավիտենական Արարչական Բնօրրան: Հող, Ջուր, Հուր, Օդ հայտնի տարրերից բացի, որոնք տարբեր հարաբերակցությամբ բաշխված են երկրաբնակ Ցեղերի մեջ, Հայերն ունեն նաև հինգերորդ՝ եթեր տարրը, որը բնականորեն Աստվածային հատկություն է տվել նրանց՝ դարձնելով Մարդ-Աստվածներ՝ Կիսաստվածային Էակներ …
Լինելով «Ընտրյալ Ազգն Հայոց», ճանաչելով Համատիեզերական Օրինաչափություններն ու Իրականությունը, ինչպես նաև տիրապետելով տարածության և ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը՝ Հայերը ձևավորել են ճշմարիտ ու հիմնավորված Գիտական (Բնական) Միտք, որի վրա հենվելով՝ ստեղծել են Ամենայն Ստեղծի Պատմությունն ու Իմաստասիրությունը (Փիլիսոփայություն)՝ տալով ճշգրիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, Տիեզերքների ստեղծման, Հոգու և Ոգու ու Ամենայն Արարման մասին…
Հայ Ցեղը արարման սկզբում բնակվել է Հայկական Բարձրավանդակի որոշակի հատվածում, հետո տարածվել է Հայերի Լեռնաշխարհում («Աստվածային Տարածք» կամ ինչպես վկայել են շումերները, աքքադները, բաբելոնցիները, ասուրացիները, հրեաները և այլք՝ «Աստվածների ժողովի Երկիր», «Աստվածների Կաճառ», «Աստվածային Սուրբ Օրինաց Երկիր», «Անմահների Երկիր», ինչպես նաև՝ Դրախտ, Ջրհեղեղից Փրկության Երկիր, Աստծո և Մարդկության Հավիտենական ՈՒխտի Երկիր, Մեծ Աստծո Բնակության Երկիր և այլն) և Երկրի համար կատարել է փրկիչ-վերականգնիչ գործողություններ՝ կանխելով կենդանական և բուսական աշխարհի կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից՝ պահպանելով Արարչադիր Օրենքները: Որպես Կիսաստվածային Էակներ՝ Հայերը, կիսով չափ կապված են Երկնքին, կիսով չափ՝ Երկրին, և որևէ մեկի կործանումը (հոգևոր հեռացումը) անտարակույս վտանգում է նրանց հետագա գոյատևումը, առաքելության իրականացումը… Եվ արդ, նրանք՝ որպես Բնության (Տիեզերքի) արարիչ-ավերիչ ազդեցությունը ներդաշնակող ուժ, մշտապես պայքարել և պայքարելու են Երկրագնդի վրա «Աստվածային Սուրբ Օրենքների» պահպանման ու գոյատևման համար, այդպես միայն ապահովելով Մոլորակի, ուրեմն և՝ Մարդկության հարատև կյանքը…
Փրկիչ-վերականգնիչ գործողությունների ընթացքում, աղետյալ գոտիներում երկար ժամանակ մնալով տեղաբնակների հետ, Հայերից շատերը հարաբերվեցին երկրաբնակ Ցեղերի հետ՝ տալով այլ տեսակի սերունդ՝ առանց Աստվածային բնույթի, իսկ Էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Այլասերումից առաջացած նոր տեսակի ցեղերը (ցեղապիղծ զանգվածները), չունենալով որևէ հաստատուն կապ Երկրագնդի հետ, ինչպես նաև՝ արարման հնարավորություն, գոյատևում էին ավերելով: Ժառանգաբար (գենետիկորեն) ստանալով Հայերի մտավոր և Մարմնական Ուժը՝ նրանք հզոր էին (հսկաներ, տիտաններ) և կարողանում էին հիմնահատակ ավերել ու ոչնչացնել քաղաքակրթություններ՝ ստեղծված երկրաբնակ Ցեղերի կողմից: Սրանք երկարատև պատերազմ մղեցին նաև Հայերի դեմ և դարերի ընթացքում ավերեցին, ապականեցին Մոլորակի Բնությունն ու Երկնոլորտը՝ ստիպելով Հայ Ցեղին ավելի հաճախ պայքարել Երկինքն ու Երկիրը (և ուրեմն՝ Հայ Ցեղը) ոչնչացումից փրկելու համար…
Այսպես Մարդ-Աստվածները հայտնվեցին դժվարին կացության մեջ, իսկ երկրաբնակ Ցեղերը ցեղապիղծ զանգվածների դեմ քայքայիչ պատերազմներից ու այլասերումից պառակտվեցին, թուլացան, և աստիճանաբար Մոլորակի կյանքը շեղվեց Բնականոն ընթացքից ու զարգացումից, իսկ պատմության հարատև ընթացող անիվը սկսեց պտտվել ի վնաս Երկրագնդի և Մարդկության…
Սակայն, Հայ Ցեղի պայքարը Երկիր Մոլորակի փրկության, Բնության մաքրագործման, վերականգնման, ինչպես նաև Ներցեղային ներդաշնակ Օրենքների ու Բարոյականության վերահաստատման համար շարունակվում է, և միայն դրանց վերջնական վերաարժեքավորման-վերականգնման պարագայում կշարունակի պտտվել Մեր Մոլորակը՝ բնական ընթացքով …

2. ԱՐԻԱԿԱՆ ՑԵՂ
Արիական Ցեղը (Արիացիները, Արիաները) երկրաբնակ Ցեղատիպերից մեկն է, և Նրանք (Արևագույնները) Մարդ-Աստվածների կողմից Ընտրյալ Տեսակ են, քանզի նրանց է իրավունք տրվել բնակվելու Աստվածային Տարածքում: Արիացիները Հայերի Գենի (արդեն՝ ՀայԱրիական) միակ ժառանգորդն են Մարդկային բոլոր ցեղերի մեջ …
Արիական Ցեղը, պարբերաբար տարածվելով իր Նախահայրենի- քից, դարերի ընթացքում բնակվել է ներկայիս Եվրասիա մայրցամաքի մի ընդարձակ տարածքում, որի մի մասն այսօր անվանում են Կենաց (Կյանքի) Գոտի: Այդ տարածքը պատմության ընթացքում ենթարկվել է որոշակի ձևափոխության՝ Բնության արարիչ-ավերիչ ազդեցությունից, սակայն, ՀայԱրիական բացառիկ Գենի Միջուկ-Բնօրրանը միշտ մնացել է գրեթե նույնը՝ մասնակի տարածքակառուցվածքային վերաձևավորմամբ…
Առհասարակ Բոլոր երկրաբնակ ցեղատիպերի, հատկապես՝ Սպիտակամաշկերի Ցեղատիպի Արիական Ցեղի հովանավորներն են Աստծո Ընտրյալները՝ Մարդ-Աստվածները, որոնք բնակվել են Հայկական Բարձրավանդակում՝ Արիական Ցեղի Նախահայրենիքում, և եղել են երկրաբնակ Ցեղատիպերին, առավելապես՝ Արիացիներին Աստվածներին կապող միջանկյալ Հոգեմարմնական օղակը…
Ընտրյալ Արիական Ցեղն իր բացարձակ կարողությունների շնորհիվ կարողացել է ճանաչել Համատիեզերական իրականությունը՝ ստեղծելով ճշմարիտ պատկերացումներ Ամենայն Ստեղծի վերաբերյալ, որը խթանել է տարբեր գիտությունների ու իմաստությունների բացարձակ զարգացումը, նաև՝ Արիական անկրկնելի, ինքնատիպ մշակույթի արարումը: Դրա վկայությունն են Երկրագնդի վրա մարդկությանը հայտնի բազմաթիվ քաղաքակրթությունները, որոնք կործանվել, ավերակների են վերածվել ցեղապիղծ զանգվածների ավերիչ ոտնձգություններից, այլասերումից՝ հակացեղային կործանարար դրսևորումներից և ներքին անհաշտությունից …
Հզոր քաղաքակրթություններ են ստեղծվել Երկիր Մոլորակի բազմաթիվ տարածաշրջաններում, քանի որ Արիացիները, սերնդե սերունդ աճելով ու բազմանալով, ստիպված են եղել հեռանալ իրենց մշտական բնակավայրերից այլ տարածքներ (եղել են նաև վտարումներ ու այլ դրդապատճառներ), որտեղ և օգտագործելով իրենց գիտելիքն ու բազմաշնորհությունը՝ ստեղծել են Արիացիներին բնորոշ արվեստի, մշակույթի, գիտության յուրօրինակ արժեքներ, տալով տեղաբնակներին զարգացած քաղաքակրթություն: Սակայն, այդ առաջադիմական քաղաքակրթություններն ավելի շուտ են անկում ապրել, քանի որ բացի օտար-արտաքին միջամտություններից, ժամանակի ընթացքում կտրվել են նաև իրենց Ակունք-Արմատներից, ենթարկվել ցեղապղծության, որոնց պատճառով էլ առաջընթաց տեղի չի ունեցել, ավելին՝ հաճախ հետընթաց է եղել…
Արիացիների և նրանց՝ խորհրդավոր, գաղտնածեսերով հարուստ պատմության՝ մինչև այսօր նախապաշարումներով պարուրված էջերը դեռևս լուրջ բացահայտումների կարիք ունեն, և դրանց իրական ճանաչողությունն է բացելու Մարդկության նոր «Ոսկե» դարաշրջանը…
Հին Արիացիներն առաջնորդվել են Ներցեղային Օրենքներով և Բարոյականությամբ, որոնք, Բնությանը ներդաշնակ, ձևավորել են Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպը, ՀայԱրիական մտածելակերպն ու հոգեբանությունը, որոնք Արիացուն դարձրել են հավատարիմ իր բնույթին, Արարչին, իր Աստվածներին և Ցեղին, ու ձևավորել Արիացու Առաքինի՝ քաջարի, անհողդողդ, ազնիվ ու ազատատենչ Ոգին …

3. ՀԱՅ ԱԶԳ
Հայ Ցեղը իր Նախահայրենիքում՝ Աստվածային Տարածքում, հետզհետե հզորանալով, զարգացրեց իր որակներն ու առանձնահատկությունները՝ ձևավորելով ինքնատիպ ազգային կացութաձև՝ դարձավ ազգ, և կոչվեց Հայ Ազգ: Իսկ հզոր Արիական Ցեղը ցեղապիղծ զանգվածների շարունակական պատերազմներից, հետզհետե ուժգնացող ներքին պառակտումից և անհաշտությունից մասնատվեց և վարածվեց բազմաթիվ ազգերի (ազգությունների, ազգակիցների)՝ տրվելով ինքնապաշտպանական բնազդին: Այդ ամբողջ ժամանակաշրջանը (Արիական Ցեղի մասնատումը տարբեր ազգերի) հետագայում պատմության մեջ որակվեց հեթանոսական ( էթնոս, ներազգային), և դարերի փորձությունների ընթացքում Արիական Սրբազան ու Ոգեղեն պաշտամունքն աննախադեպ շեղումներ ունեցավ և հետզհետե վերածվեց կռապաշտության՝ անտեսելով իրական ազգային-հեթանոսական հավատալիքները…
Գոյատևման խնդիր հետապնդող Հայ Ազգը հենվելով ինչպես ներազգային ինքնատիպ ավանդույթների, այնպես էլ ՀայԱրիական ներդաշնակ Ներցեղային Օրենքների վրա, կարողացավ պահպանել ներքին համերաշխությունն ու միասնությունը, որը թույլ տվեց ոչ միայն գոյատևել, այլև՝ հազարամյակների վայրիվերումների մեջ պահպանել Հայ Ցեղի Գենը և պատմական հիշողությունը…
Հայ Ազգը Հայ Ցեղի շառավիղն է և մշտապես ապրելով Հայքում՝ Արարչաստեղծ Բնօրրանում, իր մեջ հաստատակամորեն կրեց Հայերի Ոգին և ժառանգաբար փոխանցված Հայ Ցեղի Գենը, որոնց հզորությունն ու բացառիկությունը բազմիցս ապացուցվեցին համամարդկային պատմության ընթացքում: Իսկ հեռացածներն էլ ձևավորեցին Արիական շառավիղը: Հայ Ցեղից (նաև՝ ՀայԱրիական Ցեղատիպից) սերած ազգերից Մարդ-Աստվածների Գենի միակ ժառանգորդը Հայ Ազգն է: Իսկ Արիական Ցեղի տրոհումից սերած ազգերն անվանվեցին իրենց ազգակից նախնիների-նահապետների կամ համապատասխան բնատարածքի պատմական անվանումներով՝ իրենց մեջ պահպանելով ՀայԱրիական Ցեղի Գենը…
Հայ Ազգը, բնակվելով Աստվածային Բնօրրանում, Մարդ-Աստվածների Գենի բացարձակության շնորհիվ ծաղկեց, հզորացավ ու ստեղծեց զարգացած քաղաքակրթություն ու հզոր պետություններ: Այդ ընթացքում Հայ Ազգը պահպանելով իր նախնիներից փոխանցված Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, կարողացավ հասնել գրեթե կատարելիության: Սակայն, այստեղ էլ արտաքին միջամտություններն ու ներքին խժդժությունները, Արյան Մաքրության Օրենքը չկատարելը ավերիչ ազդեցություն գործեց, և հզորության հասած Հայ Ազգն ու Հայք-Հայաստանը աստիճանաբար թուլացան: Եվ Հայաստանը մասնատվեց մանր պետությունների՝ տարբեր անվանումներով, և տվյալ «երկրի» բնիկ Հայերին հաճախ անվանում էին այդ տարածքի անվանը (նաև այլալեզու հնչողությամբ) համապատասխան: Օրինակ՝ Արատտա, Սուբիր, Սուբարտու, Արմանի, Արամ, Արմի, Արմենիա, Արմինիա, Արմե-Շուբրիա, Արմատանա, ՈՒրմե, Նաիրի, Վանի թագավորություն (Բիայնա, Ուրարտու), Արարադ, Հայասա… ինչպես նաև՝ Կուտիական, Խախում, Միտանիի, Թոգարամա (Թորգոմա Երկիր), Կիլիկիայի թագավորություններ և այլն, որոնք հաճախ գոյատևում էին միմյանցից անկախ, առանց շփման եզրերի՝ որն էլ իր հերթին Ազգի մասնատման (հետագայում որակի կորստի) պատճառ եղավ, և Հայ Ազգը որոշ տարածքներում վերածվեց գորշ, անդեմ ժողովուրդ-զանգվածի ու սկսեց գոյատևել որպես Հայ Ժողովուրդ: Դա էր պատճառը, որ մի քանի տասնյակ Հայկական մանր անկախ պետություններ (տարբեր ժամանակաշրջաններում) միասնության ու հզորության չհասան, կործանվեցին, իսկ նրանց բնակիչները բնաջնջվեցին, դարձան գաղթականներ, ձուլվեցին: Սակայն, նախնիների հզոր Գենը զգաստացրեց ու մղեց Հայ Ազգի մասնատված հատվածներին՝ իրենց մեջ ուժ գտնելու, ձգտելու ազատության, միասնության, ազգային անկախ պետականության ու բացառիկ Հոգեմարմնական Տեսակի վերականգնման…

4. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Հայ Ցեղի ժառանգների որակական մաքրմանը զուգընթաց, նրա սփռված հատվածների գտնվելու վայրից և բարոյահոգեբանական վիճակից կախված, տեղի է ունենում նաև անկման գործընթաց: Սա ինչպես արտաքին քայքայիչ միջամտությունների ու բռնությունների, այնպես էլ ներազգային պառակտումների ու մասնատումների հետևանք էր, որի պատճառով Հայ Ազգի մի մասը տկարացավ, թուլացավ ու աստիճանաբար հեռացավ իր Արմատներից, ազգային ավանդույթներից ու սովորույթներից, բարոյազրկվեց, կորցրեց ազատատենչ Ոգին և վերածվեց ստրկամիտ, անարժանապատիվ, օտարամոլ ու անդեմ ժողովուրդ-զանգվածի, որն սկսեց դրսևորել գրեթե ամբոխին բնորոշ վարքուբարք…
Հայկական Սրբազան ու Ոգեղեն՝ Տիեզերական պաշտամունքն անհավանական շեղումներ ունեցավ ինչպես ՀայԱրիական, այնպես էլ ոչ-արիական ժողովուրդների մեջ, որը որոշ տեղերում վերածվեց կռապաշտության: Քայքայման այդ ամբողջ ժամանակաշրջանը պատմության մեջ ամրագրվեց մեկ բառով՝ հեթանոսական, և որակվեց հետադիմություն, որը բացարձակ սխալ բնորոշում է…
Հայ Ժողովրդի մեջ ազգասիրությունն ու ավանդապաշտությունը համարվեց կամ հրամցվեց որպես ազգայնամոլություն, բարոյականությունը՝ հետամնացություն, ազգային հնագույն արժեքները՝ հեթանոսական (նկատի ունենալով հետադիմական, ոչ քաղաքակիրթ), և հատկապես հակաքրիստոնեական մշակույթ: Ազգային որակներից ու բարոյականությունից զուրկ զանգվածի մեջ աստիճանաբար ծաղկում ապրեց օտարամոլությունը, օտար բարքն ու բարոյականությունը դարձան նրա հիմնական կացութաձևը: Նորի, ժամանակակցի, ավելի առաջադեմի անվան տակ օտարի լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները մուտք գործեցին ընտանիք, մանկամսուր-մանկապարտեզ, դպրոց, բոլոր բնագավառներն ու ոլորտները և դարձան ժողովրդական (հասարակական) ճնշման միջոց՝ ազգայինի նկատմամբ:
Հայ Ժողովուրդը, ընդդիմանալով ազգայինին, պարարտ հող ստեղծեց ապազգային դրսևորումների և գործունեության համար, օտար գաղափարախոսություններն ու կրոնները աղավաղեցին ու խեղեցին հասարակական գրեթե բոլոր խավերի, ինչպես նաև մանուկ սերնդի բարոյահոգեբանական չափանիշները: Ցեղապղծությունը (այլասերումը), ազգադավությունը, հայրենալքությունը, ընտանեկան և ազգային ավանդական դրվածքի անտեսումը հանգեցրին ժողովուրդ-զանգվածի գոյատևմանը՝ առանց պատմական հիշողության ու հեռանկարի: Հպանցիկ և այսօրեական տրամադրությամբ, նորաձևությունների ճոխ մատուցումների թմրեցուցիչ ազդեցությամբ Հայ Ժողովուրդն է’լ ավելի հեռացավ իր Արմատներից և գրեթե զրկվեց բնատուր անհատականությունից…
Սակայն, Հայ Ժողովրդի մեջ այնուամենայնիվ պահպանվել են ինչպես Մարդ-Աստվածների Գենը, այնպես էլ՝ Հայ Ազգի Ինքնատիպ ու Բացառիկ Որակները, և Հայոց պետության ու իշխանությունների կողմից տարվող ազգային ու բարոյական քաղաքականության պարագայում նիրհած Գենն անպայման կարթնանա, ու Հայը վերստին տերը կլինի իր Ինքնության ու Էության: Այլապես, շարունակելով ընթանալ ապազգային (հակազգային) կործանարար ու ճահճոտ ճանապարհով, Հայ Ժողովուրդն աստիճանաբար կվերածվի մի խառնամբոխի, ցեղի տականքի, որը հրապուրվելով համաշխարհային ժողովուրդ ստեղծելու զառանցանքով, կուրանա իր ծագումն ու անվանումը (ՀԱՅ) և կգոյատևի անդեմ կամ հազարադեմ կերպարանքով՝ վերջնականապես կորցնելով նախնյաց Արարչական Գենը...

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ (ՀԱՄ)
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

Հսկաների Ցեղը՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, բնակվել են Հայքում՝ Արարչական Աստվածային Տարածքում, ու Սրբազան Արարատ Լեռան հովանավորության ներքո…
«Աստվածային Սուրբ Օրինաց Երկրում» Հայերը՝ որպես Արարչադիր Օրենքները պահպանողի-կրողի առաքելություն ունեցող Էակներ, տեղյակ են եղել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացներին ու մշտապես պայքարել են Մոլորակի ու Մարդկության գոյատևման համար…
Ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու տիրապետելով տարածության և ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը՝ նրանք անընդհատ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու կենդանական ու բուսական աշխարհի հնարավոր կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից…
Երկրագնդի բոլոր անկյուններում կատարելով փրկիչ-վերականգնիչ գործողություններ, երկար ժամանակ մնալով աղետյալ գոտիներում՝ նրանցից շատերը հարաբերվեցին երկրաբնակ բոլոր չորս Ցեղերի հետ՝ տալով նոր տեսակի ցեղատիպեր՝ առանց Աստվածության, իսկ Էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Եվ այս տեսակները, զրկվելով Աստվածությունից և չունենալով երկրացու Էություն, դարձան թշնամի ամենայն արարման՝ Երկրագնդի վրա…
Դարերի ընթացքում նորաստեղծ, բայց Հզոր Գենից սերած ցեղերի ավերիչ պատերազմները բոլոր երկրաբնակ Ցեղերի մեջ (այդ թվում՝ նաև Արիական) առաջացրին ներքին պառակտումներ, որոնք էլ բոլոր Ցեղերի համերաշխության խարխլման ու ցեղապղծության դրսևորումների հաջորդական տարածման պատճառ դարձան: Թուլացավ նաև հզոր ՀայԱրիական Ցեղատիպը, որը հնարավորություն տվեց ցեղապիղծ զանգվածներին խեղելու Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպն ու մտածողությունը, որն էլ զգալիորեն հեռացրեց Հային և Արիացուն Բնությունից և իրենց Էությունից՝ վտանգելով նաև Հայքի սահմանները…
Մեր նախնիների հզորության անկումը շարունակվեց Հայկական Բարձրավանդակի տարածքում պարբերաբար տեղի ունեցող արտաքին միջամտություններին ու երկարատև ավերիչ պատերազմներին զուգահեռ, որի հետևանքով ՀայԱրիացիները թույնի պես ներգործող ներքին պառակտումների ու տարաձայնությունների հորձանուտում չկարողացան կենտրոնացնել ու նպատակամղել Ցեղի շարժիչ ուժը՝ էլ ավելի հեռանալով իրենց Արմատներից՝ զրկվելով Աստվածային Տարածքի հովանավորությունից…
Թեև շարունակական անկմանը, մեր նախնիները պարբերաբար ստեղծում էին պետական կազմավորումներ ու քաղաքակրթություններ, որոնք, սակայն, գազանաբար ոչնչացվում էին քոչվոր ու բարբարոս ցեղախմբերի կողմից (դրանք, լինելով այլամերժ և չունենալով արարման կարողություն, ներխուժելով Հայկական Բարձրավանդակ, գոյատևում էին ավերելու միջոցով): Սրանք էին, որ շուտով հրաժարվեցին իրենց ծագումից ու ծննդավայրից, հորինեցին հայամերժ և ցեղամերժ գաղափարախոսություններ, կրոններ…
Ավերումներն ու մասնատումները, ներքին պառակտումներն ու անհաշտությունները ՀայԱրիացիներին օրինաչափորեն մղեցին առավել համախմբվելու և ինքնությունը պահպանելու: Ու Հինավուրց Ցեղը հզորանալով ձեռք բերեց նոր որակ, որը ձևավորվեց ինչպես ինքնատիպ ներազգային ավանդույթներով, այնպես էլ նախնիների ներցեղային օրենքներով՝ նպաստելով Հայ Ազգի կազմակերպմանն ու սրընթաց առաջընթացին…
Սակայն այդ որակական զարգացմանը զուգընթաց, պատմական որոշ տարածքներում տեղի էր ունենում Հայ Ցեղի մի հատվածի բարոյական անկում՝ հոգեմարմնական այլասերում: Այդ դարավոր փորձությունների ընթացքում ձևավորվեց նաև Հայության մի այլ զանգված՝ Հայ Ժողովուրդ, որը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ պահպանել Հայ Ցեղի բացառիկ Գենը և նրա անջնջելի հիշողությունը…
Վերջին հարյուրամյակներում, չունենալով որևէ պետական կազմավորում և պարբերաբար ենթարկվելով կոտորածների և ցեղասպանության, Հայ Ժողովուրդը գրեթե դատապարտվել էր վերածվելու խառնամբոխի, որն էությամբ ապազգային ու ցեղամերժ լինելով, պիտի ինքնասպառմամբ ոչնչացներ ՀայԱրիների Գենը…
Ինչպես դարեր առաջ… ասուրա-բաբելական, հռոմեական, բյուզանդական, մոնղոլ-թաթարական… և այլ երկրների ու ազգերի վայրագ և ավերիչ միջամտություններից է տուժել Հայ Ազգը, այնպես էլ վերջին ժամանակներս թուրքական ու ռուսական զավթողական, նենգ ու դավադիր միջամտություններից և արևմուտքի պետությունների այլասերված դիվանագիտությունից են տառապել Հայությունն ու Հայաստանը…
Այս երկու կայսրությունների մեծապետական ձգտումների և արևմտյան պետությունների ծավալապաշտական դիվանագիտական խաղերի հետևանքն էր նաև 1918-1921թթ. նորաստեղծ առաջին ՀՀ կործանումը, որից հետո Հայաստանը կրկին բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Հայ Ազգի համար սկսվեց հալածանքի, տառապանքի ու մասնատման դժվարին ժամանակաշրջան, երբ բարոյահոգեբանական ոչ պակաս վտանգավոր էր տեսակի անհետացման վտանգը՝ թուրքացմամբ ու խորհրդային ժողովուրդ-ամբոխի կերտմամբ…
Եվ այսօր, մեր Արյան ու գերագույն ճիգերի գնով ստեղծվել է նոր Հայկական Պետություն, իսկ Հայ Ազգն իր ազատատենչ ու ռազմաշունչ Ոգով հնարավորություն է ձեռք բերել ոչ միայն գոյատևելու, այլև իրականացնելու իր Գերագույն Նպատակը՝ վերատիրելու Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանին: Վաստակել է նաև ազգային ու բարոյական նկարագրին, ներազգային ավանդույթներին ու արժեքներին տեր լինելու իրավունք, իրականություն դարձնելով «մեկ Ազգ՝ մեկ Հայրենիք» գաղափարը, որը կնպաստի ՀայԱրիական ներցեղային օրենքների և Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) կացութաձևի վերականգնմանը և Հայ Ցեղի վերահաստատմանը իր Արարչական Բնօրրանում՝ Հայքում...
Հայաստանում ստեղծված և գործող ազգային կուսակցությունները, միություններն ու այլ կազմակերպությունները փորձում են համախմբել Հայությանը և կազմակերպված ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սակայն, համախմբել անտարբեր, օտարասեր ու ստրկամիտ ժողովուրդ-զանգվածին Ցեղի և Ազգի սերուցքի շուրջ, ներկայումս աննպատակահարմար է. դա հնարավոր է միայն Ազգային Ոգու արթնացմամբ: Իսկ արդ, Ազգի ու Հայրենիքի համար իրեն զոհաբերողը չի կարող համակերպվել Ազգն ու Հայրենիքը դավաճանողի կամ լքողի հետ:
Այս պատմական իրականությունից և ՀայԱրիական մտածողությունից թելադրված՝ անհրաժեշտություն ծագեց կազմավորելու Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ):
ՀԱՄ-ի նպատակն է իր շուրջը համախմբել Ցեղապաշտին հատուկ գաղափարներով առաջնորդվող և Ամբողջական Հայաստանի վերատիրման համար անձնվիրաբար պայքարող Հայ Ազգի նվիրյալներին, որոնք իրենց համարում են Հայ Ցեղի սերունդ, ՀայԱրիական Ոգու կրող, չեն հանդուրժում ոչ մի այլ ազգի ու պետության դավանանք ու համոզմունք, պաշտում են Հայրենիքի գաղափարը և իրենց գործունեությամբ հենվում են Ազգի Ներուժի վրա: ՀԱՄ-ը համագործակցում է բոլոր ազգանվեր ուժերի հետ, որոնք առաջնորդվում են դարերի ընթացքում ձևավորված սեփական ազգային գաղափարախոսությամբ ու մտածողությամբ, կացութաձևով, ՀայԱրիացուն հատուկ Էությամբ ու Զորությամբ: ՀԱՄ-ի, որպես արդեն միասնական ու ձևավորված կառույցի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական Կենտրոնում:
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Armenian on Fri Mar 02, 2007 7:02 pm

վերչապես մի գայք եմ գտել ուրտեղ բոլոր գաղափարախոսական դիրքերի հետ համաձայն եմ:
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

Գարեգին Նժդեհ
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

Postby Haunebu on Fri Mar 02, 2007 7:28 pm

Ararat wrote:
Իսկ հիմա այնքան գենաղեղումներ ու սեռաղեղումներ են եղել, չհաշված բնական ազդեցությունները, որ մաշկագույնային խնդիրը գենետիկ ինքնամաքրման հետ պիտի կարգավորվի դեռ: Այո գենն ունի քնքնամաքրման մեխանիզմ և խորհուրդ: Դա և գիտական, և բնական թեմա է, վաղուց ապացուցված:


Եթե դժվառ չե կարող եք ցւից տալ թե որ տեղ ես կառող եմ գտնել աիդ ապացւիցը:


Մենք այսօր Հայ-Արիացիների սերնդից ենք, ովքեր ամեն դեպքում ունեցել են շատ-սպիտակ ու թուխ-սպիտակ գույներ՝ կախված տեղանքից, արեգակի ու բնության այլևայլ ազդեցություններից, եղել են լեռնցինե՞ր, թե՞ հարթավայրեցիներ, ապրել են շովի ափի՞ն թե՞ տափաստանում… Այնպես որ «մուգ» գույնը (կլինի հայ, պարսիկ, հնդիկ կամ այլ արիական ազգի ներկայացուցիչ) պետք չէ շահարկել, հարցը ավելի ծավալուն է ու ամեն դեպքում լուծելի:

ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական
և երիտասարդական կազմակերպություն[/b][/color]


Չե ախպեր յան մւքը մնւմա մւք: :twisted:

Շնորհակալւցիւն ինֆորմաճիայի համար: :D
Haunebu
 
Posts: 8
Joined: Wed Feb 28, 2007 5:53 pm

Postby Haunebu on Fri Mar 02, 2007 7:31 pm

Armenian wrote:վերչապես մի գայք եմ գտել ուրտեղ բոլոր գաղափարախոսական դիրքերի հետ համաձայն եմ:


Դե երևի թե դւ ել ես են «մւքերից» դրա համար: :twisted:
Haunebu
 
Posts: 8
Joined: Wed Feb 28, 2007 5:53 pm

Postby Armenian on Fri Mar 02, 2007 9:54 pm

Haunebu wrote:Դե երևի թե դւ ել ես են «մւքերից» դրա համար: :twisted:


Նախգան մաշկի գույնների մասին խոսել փորձ է սովորել ինչպես «ու» տառն են գրում:
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

Գարեգին Նժդեհ
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

ԿԱՅՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ

Postby Edgar on Fri Mar 02, 2007 10:20 pm

Haunebu-ԻՆ
ՏՂԱՍ ՆԱԽ ԱՐՄԵՆԻԱՆԻ ԿԱՐԾԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ՏԵՍԱԿԵՏԻՏ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:ՈՉ ԻՄԱՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԴ և ՈՉ ԷԼ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՆԱ ՈՐՈՇԻ ՔԵԶ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՀԵՏևԱԲԱՐ ՓՈՐՁԻՐ <<ՀՈՒՄՈՐԴ>> ՈՒ <<ՄՏՔԻԴ ԳՈՀԱՐՆԵՐԸ>> ԱՅԼ ՏԵՂ ՇԱՂ ՏԱԼ

ՀԱՐԳԵԼԻՍ ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՂ ՀԱՐՑԵՐԻՆ ՏՎԵՑԻՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԵԹԵ ԴԱ ՁԵՐ ՀԱՄԱՐ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԿԱՄ ՁԵՐ ՄՏԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅԴ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՁԵՐ ԽՆԴԻՐՆ Է:ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ԱՌԱՎԵԼ ևՍ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ:ԻՍԿ ԵԹԵ ԻՐԱՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԱՊԱ ԿԱՐԴԱՑԵՔ ՖՕՐՈՒՄՈՒՄ և ԿԱՅՔԷՋՈՒՄ ԱՐԻԱՑԻՆԵՐԻ,ՀԱՅ ԱՐԻԱՑԻՆԵՐԻ, ՀԱՅԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱԶԳ ,ՑԵՂ, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՋԱՆԱՆ ԴԻՄԵՔ:ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՐ ՖՕՐՈՒՄՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՖՈՐՈՒՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԻՆՉՊԵՍ ՆԱև ՆՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ:ԵԹԵ ԿԱՆ ՀՍՏԱԿ ՀԱՐՑԵՐ ՇԱՐԱԴՐԵՔ ԵՎ ՄԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՒՄ ԿՍՏԱՆԱՔ ՊԱՏԱՍԽԱՆ:ԻՍԿ ԵԹԵ ԱՅԼ ՆՊԱՏԱԿ ԵՔ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՊԱ ՄԻՆՉ ԳՈՐԾԻՆ ԼԾՎԵԼԸ ԲԱՐԵԼԱՎԵՔ ՁԵՐ ՄՏԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ:
ԱՌԱՅԺՄ ԱՅՍՔԱՆԸ
Edgar
 
Posts: 50
Joined: Wed Jan 10, 2007 11:53 am

Postby Armenian on Fri Mar 02, 2007 11:49 pm

Ահաւասիկ, տեսնումեք որոշ մարդգանց «արտասահմանյան» հոգեկան խանգարումները:

Նորից կրկնումեմ - Խնդրումեմ, փորցեք այս գայքի մտաւորական մակարդակը և բարոյական որակը բարձր պահել:
Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

Գարեգին Նժդեհ
Armenian
 
Posts: 556
Joined: Wed Jan 24, 2007 3:46 pm
Location: Cyberia

Postby Andranik on Sat Apr 14, 2007 10:53 am

Ողջույն և Ողջություն Հայ Արիներին:
Էդգար ջան, ըստ երևույթին այս երոիտասարդը Նարցիսի սիրախտով է վարակվել, և իր Արևազուրկ մաշկի գունատությունը ինչ որ արժանիքների հետ է շփոթում:
Նա չի կարող գիտակցել, որ անբիծ սպիտակությունը Արիների մոտ վերաբերվում է Ոգու Լույսին ու Զորությանը:
Andranik
 
Posts: 36
Joined: Sat Jan 27, 2007 2:50 pm

Ô»Õ¶Õ¹ Õ¥Ö„ Õ´Õ¿Õ¡Õ®Õ¸Ö‚Õ´ Ô±Õ¬Õ¥Ö„Õ½Õ¡Õ¶Õ¤Ö€ ÕŽÕ¡Ö€ÕºÕ¥Õ¿Õµ

Postby styopakh on Mon Sep 01, 2008 3:23 pm

Ինչ եք մտածում Ալեքսանդր Վարպետյանի "Ոդիսականի" մասին:
styopakh
 
Posts: 1
Joined: Mon Sep 01, 2008 2:55 pm


Return to Հայ Արիական Կուսակցություն

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 0 guests

cron