Գարեգին Նժդեհ

Նժդեհի կյանքը ու փիլոսոփայությունը: Ցեղակրոնություն, տարոնականություն ու այլ ազգային քաղաքական մտքեր

Moderator: Supermod

Ô³Õ¡Ö€Õ¥Õ£Õ«Õ¶ Õ†ÕªÕ¤Õ¥Õ°

Postby Ararat on Tue Jan 09, 2007 8:56 pm

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:
Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը: Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը՝ գյուղի քահանա Եղիշեին, մնում է մոր՝ Տիրուհու խնամքին: Ընտանիքի չորս երեխաներից փոքրն էր: Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս: 1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա:

Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվում է: Հայկական վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով եւ 1913թ.-ին զորացրվեց՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, "ներման" արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում՝ ղեկավարել հայ- եզիդական առանձին մի զորամաս:

1917թ.-ին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը կոտորածից:

1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: "Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը"- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատեւելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվն երի համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արեւիքի եւ Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:

* * *

Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին՝ որեւէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց:
Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, եւ, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը: Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշեւիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջեւան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը եւ անցնել Երեւան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, եւ մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երեւան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել լեռնահայությանը: Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ եւ գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը:

Այսպես ծնունդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. "Հանուն հայրենիքի՝ Դավիթ Բեկաբար": Բացահայտած թուրք-բոլշեւիկյան միացյալ դավադրությունը ու չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը շարունակեց կռիվը, եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920թ.-ի դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:

1921թ. հունվարին, Դրոն Բաքվից մի հեռագիր հղեց Նժդեհին, առաջարկելով նրան՝ թույլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը, հավատացնելով եւ վստահեցնելով, որ այդպիսով, Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում, ուր լուծվելու էին նաեւ վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարյացակամ կլինի դեպի Հայաստանը եւ կպաշտպանի հայ աշխատավորության շահերը: Այս անգամ եւս, Նժդեհը, իբրեւ հեռատես քաղաքագետ, չհեռացավ Սյունիքից եւ շարունակեց մաքառել: 1921թ.-ին, Գորիսում լույս տեսավ Նժդեհի "Խուստուպյան կանչեր" փոքրածավալ գրքույկը, որը պարունակում է կոչեր՝ լեռնահայությանը եւ պատվիրաններ՝ իր զինվորներին:

1921թ. ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:

Հունիսի 1-ին, Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան՝ Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնում էր իբրեւ սպարապետ): Նոր կառավարությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մեջ ամենից ճակատագրականն եղավ երեք հազար թաթար-թուրքերի՝ իբրեւ քոչվոր, իսկ իրականում՝ որպես ծպտյալ դավադիրներ, Սիսիան ազատ մուտքի արտոնումը: Իսկ Երեւանից նահանջած զորքը կամավոր անձնատուր եղավ կարմիրներին:

Երկու տարվա կռիվների ընթացքում, թշնամու 15 հազար սպանվածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղեր մաքրագործվեցին թուրքերից ու վերադարձվեցին հայերին: Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի՝ հնարավոր եղավ փրկել լեռնահայությանը կոտորածից, Սյունիքը կցել Մայր հայրենիքին՝ մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը, ապահովել հայ մտավորականության եւ մարտական ուժերի նահանջը ու անցումը Պարսկաստան: Եվ այս ամենը, հիմնականում, շնորհիվ Նժդեհի անհատականության:

1921թ. հուլիսին Նժդեհը թողնում է Զանգեզուրը եւ անցնում Թավրիզ: Թավրիզում մոտ չորս ամիս գաղտնի ապրելուց հետո, Նժդեհը մեկնում է Բուլղարիա եւ հաստատվում Սոֆիայում: Այստեղ, 1922թ.-ին, նա ամուսնանում է Էփիմե անունով հայուհու հետ:

1922թ. լինելով Բուխարեստում՝ այնտեղ գտնվող Վարդան եւորգյանին առաջարկում է իր տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա գրել "Լեռնահայաստանի հերոսամարտը", որը լույս տեսավ 1923թ.:

1923թ.-ին կրկին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի "Նոր Արշալույս" թերթում հանդես է գալիս "Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ" հոդվածաշարով: Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող "Հայաստան" դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա "Էջեր իմ օրագրեն"-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում:

1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող "Արաքս" թերթում, ուր տպագրվում է նրա "Բաց նամակներ հայ մտավորականությանը" շարքը:

1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ: Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում:
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:

1935թ.-ին նա լույս ընծայեց "Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը" աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համագաղութային:

1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել "Ռազմիկ" ազգայնական թերթը:

1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի "Իմ պատասխանը" ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին:
Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարեւորվում եւ հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը:

1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ "Տարոնի Արծիվ"-ը):

Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան "Ազատ Հայաստան"-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան):

1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: "Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները ("Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը"): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին",- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ:

1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային "Սմերշ" (ռուսերեն Смерть Шпионам) բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկայում:

1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը:

1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ "Հայկական իռեդենտա", որի նպատակը պետ
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Õ†Ô±Ô½Ô±Ô¶Ô³ÕˆÕ’Õ‡Ô±Õ‘ÕˆÕ’Õ„`www.hayari.org Ô¿Ô±Õ…Õ” Ô·Õ‹Ô»

Postby hayordi on Fri Feb 02, 2007 8:43 pm

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՈՐԴԻ ՁԵՐ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԿԵՏԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ Է ՖՈՐՈՒՄԻՑ:ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ՂԵԿԱՎԱՐՎԵԼՈՎ ՖՈՐՈՒՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ Ա. ԿԵՏԻ(Ֆորումում արգելվում է անձնական վիրավորանքներ հասցնելը), Դ.ԿԵՏԻ (Մոդերատորները իրավունք ունեն հեռացնելու կամ տեղափոխելու այն նյութերը որոնց մեջ կա բացահայտ գովազդ մի որեւէ ապրանքի, ծարայության կամ կայքի:
)և Ե.ԿԵՏԻ ( Մոդերատորները իրավունք ունեն նյութերը խմբագրել եւ այնտեղից հանել հայհոյանքները ու անվայելուչ արտահայտությունները) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ,ՈՐ ՖՈՐՈՒՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ Զ. ԿԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ Եթե մի անձ խախտում է ֆորումի կանոնադրությունը ապա ստանում է նախազգուշացում: Երեք նախազգուշացումից հետո անձի մուտքը կարող է ընդանրապես արգելվել ֆորում: Արգելքը դրվում է ժամանակավոր կամ անժամկետ, կախված անձի պահվածքից ու նրա կատարած խախտումներից:
hayordi
 
Posts: 1
Joined: Sun Jan 21, 2007 8:30 pm


Return to Ցեղակրոն

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron