ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
2006 թվականի վերջին Ախալցխայում չինական 3 խանութների բացումը մտահոգությունների տեղիք է տվել տեղացիների մոտ, հայտնում է Ա-ԻՆՖՈ գործակալությունը:
Առաջին մտահոգությունը, թերեւս, առաջ է եկել տեղի առեւտրականների մոտ, որովհետեւ չինական էժան ապրանքների հայտնվելը շուկայում բացասաբար է անդրադառնալու իրենց բիզնեսի վրա:
Ախալցխացիների մոտ ապագայի մտահոգություն կարող է լինել նաեւ չինացիների տեղում հաստատվելու ցանկությունն ու հաստատակամությունը: Չինացի առեւտրականները նշել են որ իրենց այս երկրամասը դուր է եկել եւ իրենք մտադիր են ոչ միայն զարգացնելու իրենց բիզնեսը, այլեւ հաստատվելու այստեղ:
Հաշվի առնելով չինացիների աճի տեմպերը, ինչպես նաեւ նրանց բիզնեսի զարգացման հնարավորությունները, տեղացի որոշ մասնագետներ մի քանի տարի հետո գոնե Ախալցխա քաղաքում ժողովրդագրական չնախատեսված փոփոխություն են ակնկալում:
12-01-2007 11:25:15 Սկիզբ