Հարցեր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին

Կենսագրությունը, անցած ուղին, հոդվածներ ու մեկնաբանություններ

Moderator: Supermod

Հարցեր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին

Postby Ararat on Mon Feb 19, 2007 8:20 am

Այստեղ գրեք ձեր հարցերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby osttruppen on Mon Mar 12, 2007 5:14 pm

Արդյոք ՀԱՄ-ը մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրություններին?
osttruppen
 
Posts: 43
Joined: Fri Feb 23, 2007 3:43 pm
Location: Armenisch Reichskommissariate

Postby ArArO-Info on Tue Mar 13, 2007 8:48 am

Արդյոք ՀԱՄ-ը մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրություններին?


Ոչ, չենք մասնակցելու

Նաև հայտարարություն կա, որտեղ բացատրել ենք պատճառները

http://www.hayary.org/index.php?option= ... &Itemid=56
ArArO-Info
 
Posts: 3
Joined: Sat Mar 10, 2007 2:36 pm

Postby Qurm Gagik on Fri Mar 16, 2007 9:55 pm

Հարգելի´ տիար Ավետիսյան:
Շնորհավորում եմ Ձեզ, Հայ Արիների Միաբանությանը և մեզ ինտերնետային կայքի բացման կապակցությամբ:
Արարչի և անմահ Աստվածների հովանավարությունը միշտ ուղեկցելու է Ձեզ: Թող այս ամբիոնը արդարորեն ծառայի Հայ ազգի շահերին, որը արմատն է Արի ցեղի:
Փա´ռք Արարչին և անմահ Աստվածներին:

Հարգանքներով` քուրմ Գագիկ:


9589թ. Վահագնի ծնունդից
(14,03,2007թ.)
Qurm Gagik
 
Posts: 1
Joined: Wed Mar 14, 2007 9:21 am

Postby Ararat on Mon Mar 19, 2007 7:58 pm

Հարգելի Քուրմ Գագիկ

Շնորհակալություն ձեր բարեմախթանքների համար:
Մենք էլ շնորավորում ենք բոլոր Արիներին՝ գալիք Արիական-Բնական տարեփոխման ու նաև՝ Հայոց զորության Աստված Վահագնի ծննդի կապակցությամբ

http://www.hayary.org/index.php?option= ... &Itemid=56
Ararat
Site Admin
 
Posts: 286
Joined: Sat Jan 06, 2007 9:16 am

Postby Vahagn on Sun Dec 30, 2007 10:10 am

Հարգելի պ-ն Ավետիսյան,
ես ոգևորված եմ ձեր ուսմունքով, սակայն ունեմ որոշ հարցեր, որոնք պարտք եմ համարում պարզել: Նախապես ներողություն եմ հայտնում հարցերիս անկեղծության համար, բայց դրանք պետք է պարզաբանվեն, որպեսզի չլինեն ոչ մի մութ տեղեր իմ` շարքային հետևորդի ուղեղում:
Հարց 1-ին`
Ցանկացախ քաղաքական ուժ չի կարող գոյատևել առանց ֆինանսավորման: Որտեղի՞ց է ստանում ֆինանսավորումը Հայ-Արիական կուսակցությունը:
Հարց 2-րդ`
Ինչու՞ ձեր մասին չեն խոսում բավարար, այնքան, որ չմնան մարդիկ, որոնք տեղյակ չլինեն ՀԱԴ-ի մասին:
Հարց 3-րդ`
Որքան է կուսակցության գրանցված անդամների միջին տարիքը:
Հարց 4-րդ`
Կայքում երկար ժամանակ փնտրելուց հետո, ես այդպես էլ չկարողացա գտնել ինֆորմացիա` նախաքրիստոնեական պատմության ու մշակույթի վերականգնման գործում հաջողությունների մասին: Հարցս հետևյալն է: Ինչի՞ եք հասել այս բնագավառում ու ի՞նչ եք պատրաստվում անել: Արդյո՞ք նախատեսված է հայկական հեթանոսական տաճարների վերականգնում մոտակա ժամանակում:
Vahagn
 
Posts: 2
Joined: Sat Dec 29, 2007 7:59 pm

Postby ArArO-Info on Fri Jan 18, 2008 4:36 pm

Vahagn wrote:Հարգելի պ-ն Ավետիսյան,
ես ոգևորված եմ ձեր ուսմունքով, սակայն ունեմ որոշ հարցեր, որոնք պարտք եմ համարում պարզել: Նախապես ներողություն եմ հայտնում հարցերիս անկեղծության համար, բայց դրանք պետք է պարզաբանվեն, որպեսզի չլինեն ոչ մի մութ տեղեր իմ` շարքային հետևորդի ուղեղում:
Հարց 1-ին`
Ցանկացախ քաղաքական ուժ չի կարող գոյատևել առանց ֆինանսավորման: Որտեղի՞ց է ստանում ֆինանսավորումը Հայ-Արիական կուսակցությունը:
Հարց 2-րդ`
Ինչու՞ ձեր մասին չեն խոսում բավարար, այնքան, որ չմնան մարդիկ, որոնք տեղյակ չլինեն ՀԱԴ-ի մասին:
Հարց 3-րդ`
Որքան է կուսակցության գրանցված անդամների միջին տարիքը:
Հարց 4-րդ`
Կայքում երկար ժամանակ փնտրելուց հետո, ես այդպես էլ չկարողացա գտնել ինֆորմացիա` նախաքրիստոնեական պատմության ու մշակույթի վերականգնման գործում հաջողությունների մասին: Հարցս հետևյալն է: Ինչի՞ եք հասել այս բնագավառում ու ի՞նչ եք պատրաստվում անել: Արդյո՞ք նախատեսված է հայկական հեթանոսական տաճարների վերականգնում մոտակա ժամանակում:



1. Հայ Արիական կուսակցությունն իր ֆինանսավորումը ստանում է կուսակիցների անդամավճարներից, համակիրների ու օժանդակ անդամների (նման անդամներ էլ կան ՀԱՄ-ում, ովքեր չեն ցանկանում լինել կուսակցական, բայց միաբանության մեջ են) նվիրատվություններից, ՀԱՄ սփյուռքյան կառույցների տարաբնույթ աջակցությունից: Ցավոք, ՀԱՄ հնարավորությունները դեռ շատ մեծ չեն:
2. Հայկական ԶԼՄ-ները մեզ վաղուց պատվերով <շրջափակել> են, քանի որ ազատ մամուլ Հայաստանում իրականում չկա: Իսկ մեզ ոչ ընդդիմադիր մամուլն է սիրում, ոչ էլ առավել ևս իշխանական: Մենք ոչ մեկից չենք ուզում կախում ունենանք, ուստի խիստ ընդգծված ազգայնական քաղաքական թևում ենք ու թեև բոլորն էլ ցույց են տալիս` թե դեմ չեն մեր տեսակետների գոյությանը, բայց տեղ չեն տալիս, եթե չասեմ` խանգարում են: Հատուկենտ դեպքեր են լինում, երբ որևէ մամուլի միջոց կամ հեռուստաընկերություն հրավիրում է զրույցի:
Դրա համար մենք տպագրում ենք <Հայ-Արիներ> ամսաթերթը, բացել ենք եռալեզու կայք, որ խոսենք մեր գաղափարների ու գործերի մասին: Մեզ հնարավորինս տեղ է տալիս <Լուսանցք> շաբաթաթերթը:
Առաջներում հանդիպումներ էինք կազմակերպում ուսանողության և այլոց հետ, հիմա դրան էլ են խոչնդոտում:
3. Կուսակցությունը (ոչ ՀԱՄ-ը) ունի շուրջ 3,5 հազար անդամ եւ միջին տարիքը մոտ 38-40 է:
4. 1990թ. սկսած (արդեն 17 տարի) հեթանոսական-արիական արարողություններ, ծեսեր ու միջոցառումներ են լինում Գառնի տաճարում: Վերջին 5-6 տարիներին միջոցառումներ ու ծեսեր են լինում նաև պատմական Էրեբունիում, Կարմիր բլուրում, Մեծամորում, Զորաց քարերում…
Մասնակիցների թիվը գնալով մեծանում է, հետաքրքրությունը` նույնպես: Արիական միջոցառումներին մասնակցում են նաև հայաստանաբնակ եզդիներ, հյուր եկած պարսիկներ: Մեր միջոցառումներից մեկին մասնակցել են նաև Իրաքի եզդիների հոգևոր առաջնորդներ, նաև` քրդեր: Մենք որոշակի կապեր ունենք Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Տաջիկստանի արիական համայնքների ներկայացուցիչների հետ: Կա ձևավորված սլավոնա-արիական խորհուրդ (ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ, չեխեր, սլովալներ, սերբեր, լեհեր, բուլղարներ), որտեղ մեր հայ-արի ներկայացուցիչը դիտորդ է: Մի քանի անգամ հրատարակվել է <Արորդիների Ուխտ>-ի <Ուխտագիրք>-ը, որը փոխարինում է Արիների Ավետարանին: <Արարատյան Դիցաբանություն>-ը, ինչը թարգմանվել է նաև ռուսերեն ու նշված գրքերի հետ դրված է մեր կայքում: Կարդացեք նաև կայքում տեղադրված այլ գրքեր, մեր պարբերականներ <Հայ-Արիներ>-ն ու <Հայեր>-ը, դրանցում կան տեղեկություններ, տվյալներ և այլն:
Արիական-հեթանոսական մշակույթի, տաճարների վերականգնման ծրագիր ունենք, բայց միջոցներ չունենք: Արիական քրմերի հետ Երևանում նույնպես նախատեսում ենք Մայր Տաճարի կառուցում, բայց…
Հարգանքներով`
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
ArArO-Info
 
Posts: 3
Joined: Sat Mar 10, 2007 2:36 pm

Herustaditox

Postby Marta on Sun Mar 16, 2008 9:01 pm

Sireli yev hargeli Armen Avetisyan

Yes uxaki hiacac em dzer yeluytnerov yev hargum em vorpes Hayreniki hamar krvac mard, voch te vorosh hpatakneri nman Amerikayi citizen dardzac davajannere voronc lezunere aystexic shat yerkar e. Yete nuynisk duk gox linek kam angraget avazak miyevnuyn e duk azganver gorc ek anum. Sa cankacac xelke glxin Hay mard petk e gitakci.

Im karcikov ayspes kochvac mer "mtavorakannere" chunen hogevor krtutyun u havat, el um en petk nranc diplomnern u pilisopayutyunnere, nrank amenamec davajannern en yete dzez hamarum en "goxakan." De knerek eli bararanic durs grvac barerov chek zrucum vor haskanan.. ayl parzapes zrucum ek makur yev parz hayerenov.

Yes el koxmnapahutyun chem anum Levonin kam Robert Kocharyanin bayc tekuz Kocharyane lini amenamec goxe kam Turke uremn halal e ayd mardun vor aysorva goxerov u kasharakernerov li Haystane karoxanum e xekavarel. Aysor Hayastanin petk en nman mardik voronk karoxanum en gorce araj tanel. Goxi dem miayn goxe petk e paykari. Chen el amachum tarberutyun en dnum Xarabaxcu u Hayastancu mijev.

Inch verabervum e dzer haxordumnerin maxtum em anxapan yeter yev noranor hajoxutyunner. Uxaki petk chi aydkan nshel "Sionism" yev "Hreaner" barere kani vor da aveli shat atelutyun ksermani joxovurdneri mijev. Tekuz yev tshnamineri mate xarn e ays gorcum chem karcum aysor uxakioren Hreanern en Hayastane xarnum irar. Hayi tune menak Hayn e kandum. Sa apacucelu karik chka. Petk che mexadrel nuynisk yete vstah gites vor tshnamu gorcn e kani vor amen inch karoxe dzaxoxvel. Yete kajutyun unenk petk e paykarenk aranc voreve mekin mexadrelu yev gorcov apacucenk mer haxtanake.

Harganknerov

Marta
Marta
 
Posts: 3
Joined: Sun Mar 02, 2008 7:29 pm

Postby ArArO-Info on Mon Mar 17, 2008 6:45 pm

Հարգելի Մարթա. - շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի ու նկատառումների համար:
Ճիշտ եք, երբ նեղսրտում եք, որ շատերի համար հեռվից հեշտ է սիրել Հայրենիքը եւ <հայաստանցիներին> ցանկություններ առաջադրելը: Ես միտումնավոր չակերտավորեցի հայաստանցին, քանզի հային <հայաստանցի> ու <ղարաբաղցի> պիտակավորողների մի մասն էլ սփյուռքից է, մենք նրանց հաստատ <ամերիկացի> կամ <ռուսաստանցի> չենք պիտակավորում: Մեզ համար հայը հայ է, որտեղ էլ որ գտնվի: Հեշտ է մարդկանց պիտակավորելը, երբ թքած ունես ազգային միասնության ու միակամության վրա, երբ ճակատային առաջին գիծը շատ հեռու է նմանից…:
Մի ժամանակ, երբ խորհրդային տարիներին հայրենադարձներին <ախպար> էին ասում, մենք ընդվզում էինք այդ երեւույթի դեմ, հիմա մեր կողմից պաշտպանված <ախպարները> հեռու-հեռվից <մասնատում> են հայությանը <հայաստանցիների> ու <ղարաբաղցիների>:
Գիտեք, երբ կռիվ էր, ազատամարտ, թշնամին մեր դիմացն էր ու պարզ էր բոլորիս մեր անելիքը, սակայն, ներքին թշնամին հաճախ տեսանելի է միայն վերջին պահին… երբ երբեմն ուշ է լինում արդեն:
Ես այն մարդկանցից եմ, որ համարում եմ, թե Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ուր էլ նրանք գտնվեն եւ բոլոր հայերն էլ պարտականություններ եւ իրավունքներ ունեն ազգի ու հայրենիքի հանդեպ: Սակայն, ոմանց թվում է, թե միայն իրավունքներ ունեն ու դեռ մի բան էլ ավելի` պահանջող են: Մի հարցնող լինի ումի՞ց եւ ի?նչ իրավունքով:
Այո, շատ մտավորականներ, այսօր Նժդեհի կողմից բնորոշած ստամտավորականներ են ու համեղ պատառի հետեւից վազող, բայց իրապես կան ազնիվ մտավորականներ, քիչ են, բայց` կան: Ցավոք, շատ հայեր էլ լքել են Հայաստանը ստիպված, կյանքի դժվարությունների բերումով, ես նրանց շատ լավ եմ հասկանում ու հոգեպես սատարում եմ, գիտեմ մարդկանց, որ օր առաջ կուզեն վերադառնալ: Բայց այս ամենին տալ օտարին հաճո քաղաքական ենթատեքստ, անընդունելի եմ համարում: Գիտեք, մեզ համար էլ հեշտ չէ Հայաստանում ապրելը, ընտանիք պահելը, բայց ես կամ իմ ընկերները ոչ մեկին չենք մեղադրում, որ կռվել ենք ու պիտի ստանանք մեր ուզածը… Ոչ թե չենք մեղադրում իշխանություններին, խնդրում եմ չշփոթել հանկարծ, որովհետեւ մեղադրում ենք շատ բաներում, այլ մենք որեւէ մեկի համար կամ պարտադրմամբ չենք կռվել ու դրա համար վարձահատույց լինեելու խնդիր չունենք, իսկ մեր հայրենիքի ներքին կյանքի պայքարում մենք ընդդիմադիր են այս իշխանություններին, ավելի ընդդիմադիր, քան այսօրվա <ընդդիմադիրները>: Եթե ուշադիր հետեւեք նախկին ու ներկա իշխանությունների արեւմտամետ ու ապազգային ծրագրերին, երկուսն ել նույնն են ասում, սակայն կերակրատաշտակի խնդիր կա… Մենք գաղափարապես լրիվ այլ բան ենք ասում ու երկուսին էլ ընդդիմադիր ենք: Բայց մեր պայքարում հայությանն ու Հայաստանը <թուրքերի> ու <գավառների> չենք բաժանում, օտարի ջրաղացին ջուր չենք լցնում:
Ես իրապես չգիտեմ, թե ինձ ովքեր են <գողական> համարում, որն իհարկե այդպես չէ, ինձ համար ազգայինից վեր բան չկա, սակայն, դա նույնպես գնահատական է: Լավ հայը ամենուր եւ ամեն միջավայրում պիտի իրեն կարողանա դրսեւորել ու չզիջել:
Ինչ մնում է հրեաների կամ սիոնիզմի թեմային, ապա այս հարցը ինձնով չի սկսվել ու ինձնով չի ավարտվի: Հրեա ազգի դեմ ես բազմիցս ասել եմ, որ ոչինչ չունեմ, սակայն աշխարհակուլ սիոնիզմի, դրա հետ համագործակցող պանթուրքիզմի եւ նրանց ծառայող ջհուդա-մասոնական օթյակների դեմ պայքարը կարեւորում եմ հենց մեր ազգային շահերը պաշտպանելու տեսանկյունից, հենց հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչներին պատժելու եւ հայոց պահանջատիրությունը ավարտին հասցնելու տեսանկյունից: Մենք ազգերի թշնամություն երբեք չենք քարոզել, բայց մեր թշնամիներին ճանաչել տալը մեր պարտքն ենք համարել: Եթե չգիտես ու չես ճանաչում քո իրական թշնամուն, ապա պայքարդ կնմանվի Դեն Քիշոտի պայքարին հողմաղացների դեմ…

Հարգանքներով` Արմեն Ավետիսյան
ArArO-Info
 
Posts: 3
Joined: Sat Mar 10, 2007 2:36 pm

Postby Marta on Sun Mar 23, 2008 2:30 am

Erek 26 alikov nayum ei Armen Barsegyan. Uremn na haxordume sksec knnadatelov Serj Sargsyani hetevyal xoske vore Armene ibr te patahakan TV ov lsel er Haylurov (hetakrkir e ham koch e anum Haylure anjatel.. ibr te inkn el chi nayum Haylur bayc patahakan lsel e Serj Sargsyani xoskere).

Sksec knnadatel hetevyal naxadasutyune vor Serj Sargsyane asel er: "Menk Hayastanum unenk axkatutyan problem."

"Isk ov hascrec mardkanc ayd axkatutyan?" harc e talis TV ov Armen Barsegyane herustaditoxin. Hima, karevor chi te ov irapes hascrec axkatutyane kam axkatutyun ka te chka. Karevore ayn e vor Armen Barsegyane 2007 i Thanksgivingi jamanak exac Armenian Telethonic heto yeluyt unecav motavorapes hetevyal xoskerov: "Hayastan dram mi uxarkek.. teletonin dram mi tvek.. yes ayntexic verjers em veradardsel yev Haysanum mardik mer uxarkac poxere vatnum en zvarjutyunneri vra. Mi uxarkek pox vor nrank gnan ashxaten kani vor Hayastanum ashxatank ka. Kani duk aystexic (Amerikayic) uxarkek nrank chen ashxati."

Ayskanic heto el inch axkatutyan masin e xoske? Na inkn ir asacin hakasum e. Voch te 2eresani ayl 4 yeresani e na.
Marta
 
Posts: 3
Joined: Sun Mar 02, 2008 7:29 pm

Re: Հարցեր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին

Postby initiaty on Sat Mar 28, 2009 3:07 pm

Նախ ողջունում եմ և թող Հայ Աստվածությունները պաշտպան լինեն բոլոր արորդիներին: ԵՍ համարում եմ ինձ հայ-արիացի և ցանկանում եմ միանալ ՁԵԶ:
initiaty
 
Posts: 9
Joined: Sat Mar 28, 2009 3:03 pm


Return to Արմեն Ավետիսյան

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron